040.0412.080404
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«8» ապրիլի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
31 մարտի 2004 թվականի N 412-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 18-Ի N 48 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կատարման կարգը հաստատելու մասին» N 48 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կատարման կարգի`
ա) 42-րդ կետը «կատարվող» բառից հետո լրացնել «առանձին» բառով.
i
բ) 43-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
i
«Կանխիկ դրամով վճարում կատարելու նպատակով ԲՍԿ-ն ՏԳԲ է ներկայացնում սույն կարգի 35-րդ կետով նախատեսված փաստաթղթերը: Սույն կարգի 42-րդ կետով նախատեսված պետական մարմինների կողմից կանխիկ դրամով վճարում իրականացնելու համար նախարարության կողմից սահմանվում են սույն կարգի 35-րդ կետով նախատեսված` ԲՍԿ-ի կողմից ՏԳԲ ներկայացվող փաստաթղթերին փոխարինող փաստաթղթեր, որոնք ներկայացվում են ՏԳԲ` սույն կարգի 35-րդ կետով նախատեսված փաստաթղթերը ներկայացնելու անհնարինության դեպքում»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 2-ԻՆ