040.0224.090304
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«9» մարտի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
26 փետրվարի 2004 թվականի N 224-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 20-Ի N 502-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 20-ի «Ֆիզիկական եվ օտարերկրյա անձանց կողմից «Ներմուծում` ազատ շրջանառության համար» և «Վերաներմուծում» մաքսային ռեժիմներով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակնհայտ առևտրային քանակության ապրանքների բնաիրային չափերը սահմանելու մասին» N 502-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
i
ա) որոշման վերնագրից, 1-ին կետից և հավելվածի վերնագրից հանել «ֆիզիկական և» բառերը.
բ) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-րդ կետով.
i
«2.1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից ներմուծվող ակնհայտ առևտրային քանակության ապրանքների բնաիրային չափերի սահմանափակումներ չեն սահմանվում»:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-ԻՆ