Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԿԱԿԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՏԵԽ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԿԱԿԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ Ա ...

05.08.2010 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   05.11.2009  -ից մինչեւ   05.08.2010  -ը:
 

(ուժը կորցրել է 01.07.10 թիվ 924-Ն որոշում)

i

040.0212.020304

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«2» մարտի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 փետրվարի 2004 թվականի N 212-Ն

 

i

ԵՐԿԱԿԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՆ ՈՒ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման վերահսկողության և դրանց տարանցիկ փոխադրման կարգավորման հանձնաժողովի կանոնակարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման վերահսկողության և դրանց տարանցիկ փոխադրման կարգավորման հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն N 2 հավելվածի:

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի փետրվարի 8-ի «Երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման վերահսկողության հանձնաժողովի մասին» N 59 և մարտի 30-ի «Երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման վերահսկողության հանձնաժողովի կանոնադրությունը հաստատելու մասին» N 190 որոշումները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 27-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2004 թվականի փետրվարի 19-ի

N 212-Ն որոշման

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ԵՐԿԱԿԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման վերահսկողության և դրանց տարանցիկ փոխադրման կարգավորման հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով) ստեղծվել է «Երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 7-րդ հոդվածի համաձայն, արտահանման վերահսկողության բնագավառում Հայաստանի Հանրապետության պետական մարմինների գործունեության և արդյունավետ համագործակցության ապահովման, արտահանման վերահսկողության աշխատանքների կազմակերպչական-մեթոդական ղեկավարման նպատակով:

2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնակարգով:

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

3. Հանձնաժողովի գործառույթներն են`

ա) Հայաստանի Հանրապետությունում արտահանման վերահսկողության զարգացման և կատարելագործման միջոցառումների մշակումը.

բ) վերահսկվող ապրանքների ցուցակների մշակման աշխատանքների իրականացումը.

գ) օրենքով նախատեսված դեպքերում` վերահսկվող ապրանքների արտահանման թույլտվության տրամադրումը, մերժումը կամ տրամադրված թույլտվության գործողության դադարեցումը.

դ) արտահանման վերահսկողության ոլորտում միջազգային համագործակցության հարցերի քննարկմանը մասնակցությունը.

ե) արտահանման վերահսկողության ոլորտում գործառույթներ իրականացնող Հայաստանի Հանրապետության պետական մարմինների տարաձայնությունների քննարկումը.

զ) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով արտահանող սուբյեկտների հաշվառումը.

է) արտահանող սուբյեկտներին արտահանման վերահսկողությանը վերաբերող Հայաստանի Հանրապետության օրենսդրության և արտահանման վերահսկողության միջազգային ռեժիմների վերաբերյալ խորհրդատվության տրամադրումը.

ը) վերահսկվող ապրանքների տարանցիկ փոխադրման մասին արտահանող սուբյեկտի ծանուցումների ընդունումը և գրանցումը, արտահանման վերահսկողության գործընթացի մասնակից իրավասու մարմիններին տեղեկատվության տրամադրման կազմակերպումը:

4. Հանձնաժողովն իր գործառույթների իրականացման համար իրավունք ունի`

ա) Հայաստանի Հանրապետությունում` արտահանման վերահսկողության ոլորտում համապատասխան գործառույթներ իրականացնող պետական մարմիններից, կազմակերպություններից, փորձաքննություն իրականացնող անձանցից և վերահսկվող ապրանքներ արտահանող սուբյեկտներից (այսուհետ` արտահանող սուբյեկտ) հայցելու անհրաժեշտ նյութեր և տեղեկատվություն.

բ) սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելու առաջարկություններ` քննարկման.

գ) հանձնաժողովի առջև դրված խնդիրների լուծման նպատակով ստեղծելու ժամանակավոր աշխատանքային խմբեր` առանձին հարցերի մշակման կամ քննարկման համար.

դ) արտահանող սուբյեկտներից ընդունելու դիմումներ ու հայտեր, պատասխանելու դրանց կամ տալու պարզաբանումներ:

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

5. Հանձնաժողովն ունի նախագահ, նախագահի տեղակալ, հանձնաժողովի անդամներ և քարտուղար (առանց քվեարկման իրավունքի): Հանձնաժողովի անդամներն իրենց պարտականությունները կատարում են հասարակական հիմունքներով:

6. Հանձնաժողովի աշխատանքները կազմակերպվում են նիստերի ձևով, որոնք հրավիրվում են վերահսկվող ապրանքների արտահանման թույլտվություն ստանալու մասին դիմումը (այսուհետ` դիմում) քննարկելու համար, սակայն առնվազն յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ:

Անհրաժեշտության դեպքում, հանձնաժողովի նախագահի կամ անդամներից մեկ երրորդի նախաձեռնությամբ, կարող են հրավիրվել արտահերթ նիստեր` հետևյալ դեպքերում`

ա) օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում` արտահանման թույլտվության գործողությունը դադարեցնելու մասին որոշում ընդունելու նպատակով,

բ) արտահանող սուբյեկտներին արտահանման վերահսկողության ու արտահանման վերահսկողության միջազգային ռեժիմների զարգացումների վերաբերյալ անհրաժեշտ խորհրդատվություն տրամադրելու և տեղեկատվություն տարածելու անհրաժեշտության առաջացումը.

գ) օրենքի 10-րդ հոդվածով նախատեսված վերջնական օգտագործողի պարտավորության խախտումը փաստող տեղեկությունների ի հայտ գալը:

7. Հանձնաժողովի նիստերը վարում է հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում` հանձնաժողովի նախագահի տեղակալը կամ, հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ, հանձնաժողովի անդամներից որևէ մեկը:

8. Օրակարգում ընդգրկված առանձին հարցերի քննարկմանը մասնակցելու համար հանձնաժողովի նիստերին կարող են հրավիրվել պետական մարմինների ներկայացուցիչներ, ինչպես նաև գիտնականներ, փորձագետներ կամ համապատասխան այլ մասնագետներ` հանձնաժողովի նախագահի կամ տվյալ նիստում նախագահողի հրավերով:

9. Արտահանող սուբյեկտի դիմումը` անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին, հանձնաժողովում մուտքագրվելուց հետո եռօրյա ժամկետում ներկայացվում է հանձնաժողովի անդամներին:

Հանձնաժողովի անդամները դիմումի վերաբերյալ իրենց կարծիքը հանձնաժողովի նախագահին են ներկայացնում գրավոր` այն ստանալուց հետո 10 օրվա ընթացքում: Այդ ժամկետը, լրացուցիչ ուսումնասիրություն պահանջվելու դեպքում, կարող է երկարաձգվել մինչև 20 օր:

10. Հանձնաժողովի նիստի օրակարգի, ինչպես նաև քննարկվելիք հարցերի մասին տեղեկատվությունը, հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ, հանձնաժողովի քարտուղարն ուղարկում է հանձնաժողովի անդամներին և նիստի այլ մասնակիցներին` հանձնաժողովի նիստից առնվազն 7 օր առաջ (բացառությամբ արտահերթ նիստերի):

11. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է հանձնաժողովի անդամների երկու երրորդը:

Հանձնաժողովի վերահսկվող ապրանքների արտահանման թույլտվություն տալու մասին որոշումներն ընդունվում են հանձնաժողովի բոլոր անդամների դրական կարծիքի դեպքում: Եթե հանձնաժողովի նիստից բացակայում է նրա անդամներից որևէ մեկը, ապա հաշվի է առնվում նրա սույն կանոնակարգի 9-րդ կետի երկրորդ պարբերությունում նշված գրավոր կարծիքը:

Հանձնաժողովի մյուս որոշումներն ընդունվում են հանձնաժողովի նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ:

Նիստերի արձանագրությունները, ինչպես նաև որոշումներն ստորագրում է հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում` հանձնաժողովի նախագահի տեղակալը:

12. Հանձնաժողովն ունի կնիք և ձևաթուղթ` իր անվանմամբ:

13. Հանձնաժողովի նախագահը`

ա) հրավիրում է հանձնաժողովի նիստերը և նախագահում է դրանք.

բ) ղեկավարում է հանձնաժողովի աշխատանքները.

գ) ստորագրում է հանձնաժողովի որոշումը, նրա գործունեությանն առնչվող մյուս փաստաթղթերը.

դ) ներկայացնում է հանձնաժողովը պետական և ոչ պետական մարմիններում ու կազմակերպություններում.

ե) իրականացնում է սույն կանոնակարգից բխող այլ լիազորություններ:

14. Հանձնաժողովի քարտուղարը`

ա) ընդունում է արտահանող սուբյեկտի կողմից ներկայացված դիմումը, ինչպես նաև ստուգում է դիմումի հետ միասին ներկայացված` օրենքով նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերի և տեղեկատվության ամբողջականությունը:

Անհրաժեշտ փաստաթղթերի կամ տեղեկատվության բացակայության կամ թերի լինելու դեպքում արտահանող սուբյեկտից պահանջում է վերացնել թերությունները.

բ) մուտքագրում է դիմումը և վարում դիմումների հաշվառման մատյան.

գ) հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ հանձնաժողովի անդամների քննարկմանն է ներկայացնում դիմումը` անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին.

դ) հանձնաժողովի անդամներին հայտնում է հանձնաժողովի նիստի օրվա մասին և ուղարկում է օրակարգը.

ե) վարում է հանձնաժողովի նիստի արձանագրությունը.

զ) նախապատրաստում է վերահսկվող ապրանքների արտահանման թույլտվության տրամադրման կամ մերժման մասին հանձնաժողովի որոշումների նախագծերը` հանձնաժողովի նախագահի ստորագրմանը ներկայացնելու համար.

է) օրենքով սահմանված ժամկետում հանձնաժողովի որոշման մասին գրավոր ծանուցում է արտահանող սուբյեկտին.

ը) իրականացնում է արտահանող սուբյեկտների հաշվառումը.

թ) ընդունում է վերահսկվող ապրանքների` Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրման մասին ծանուցումները, գրանցում հանձնաժողովի համապատասխան գրանցամատյանում և օրենքով սահմանված ժամկետներում հայտնում համապատասխան մարմիններին.

ժ) իրականացնում է այլ գործառույթներ` հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2004 թվականի փետրվարի 19-ի

N 212-Ն որոշման

 

i

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ԵՐԿԱԿԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Դ. Սարգսյան       - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար            

                        (հանձնաժողովի նախագահ)

    Գ. Բադալյան       - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (հանձնաժողովի

                        նախագահի տեղակալ)

    Ա. Կիրակոսյան     - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

 

    Ա. Վահանյան       - ՀՀ կառավարության աշխատակազմի պետաիրավական

                        վարչության պետ

    Պ. Շադյան         - ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաարդյունաբերական

                        վարչության պետ

    Ա. Գևորգյան       - ՀՀ էներգետիկայի և  բնական պաշարների նախարարության

                        ատոմային էներգետիկայի վարչության պետ

    Գ. Սաղոյան        - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների

                        կոմիտեի մաքսային հսկողության վարչության պետ

    Տ. Աղաջանյան      - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության

                        ծառայության գլխավոր վարչության բաժնի պետ

    Մ. Սարգսյան       - ՀՀ առևտրաարդյունաբերական  պալատի նախագահ

                        (համաձայնությամբ)

    Լ. Շահինյան       - ՀՀ կառավարության աշխատակազմի պետաիրավական

                        վարչության առաջատար մասնագետ (հանձնաժողովի

                        քարտուղար)

(կազմը փոփ. 25.01.05 թիվ 57-Ն, 07.07.05 թիվ 965-Ն, 24.11.05 թիվ 2038-Ն, 25.01.08 թիվ 61-Ն, 22.05.08 թիվ 490-Ն, 20.11.08 թիվ 1335-Ն, 08.10.09 թիվ 1204-Ն որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.02.2004
N 212-Ն
Որոշում