040.0095.180204
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«18» փետրվարի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
5 փետրվարի 2004 թվականի N 95-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ «2004» ԹՎԱԳՐՄԱՄԲ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԸ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ`
ա) 2004 թվականի փետրվարի 15-ից կիրառության մեջ են դրվում Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ոգելից խմիչքի դրոշմավորման համար «2004» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշեր.
բ) 2004 թվականի փետրվարի 15-ի դրությամբ «2003» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշերի առկայության դեպքում ոգելից խմիչք ներմուծողներին կարող են տրամադրվել «2003» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշեր:
i
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահին «Օպտագլիո Լիմիթեդ» կազմակերպությունից ստացված` տեխնիկական չափանիշներից շեղում ունեցող թվով 3,5 մլն «2004» թվագրմամբ ոգելից խմիչքի ակցիզային դրոշմանիշերը տրամադրել ներմուծողներին:
(2-րդ կետը փոփ. 29.04.04 թիվ 615-Ն, 23.09.04 թիվ 1310-Ն որոշումներ)
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով «Օպտագլիո Լիմիթեդ» կազմակերպության հետ` լրացուցիչ 2,6 մլն «2004» թվագրմամբ ոգելից խմիչքի ակցիզային դրոշմանիշի տպագրության համար կնքել նոր համաձայնագիր` առանց վճարման պարտավորությունների` դրոշմանիշերի մատակարարման ժամկետը սահմանելով 12 շաբաթ` սկսած համաձայնագրի կնքման պահից:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-ԻՆ