040.1702.271203
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«27» դեկտեմբերի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
11 դեկտեմբերի 2003 թվականի N 1702-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի N 656-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի N 184-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու, Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 656-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման N 2 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«Հավելված N 2
ՀՀ կառավարության
2003 թվականի մայիսի 29-ի
N 656-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՀԱՇՎԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ
(հազ. դրամ)
._________________________________________________________________.
| NN | Ֆինանսավորվող ծրագրերի անվանումները | Տարի |
| ը/կ| | |
|____|_________________________________________________|__________|
| 1 | 2 | 3 |
|____|_________________________________________________|__________|
| 1. |Ա. Խաչատրյանի 100-ամյակին նվիրված հոբելյանական | 92267.0 |
| |միջոցառումներ իրականացնող կազմակերպությունների | |
| |սուբսիդավորում | |
| 2. |Գ. Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի ստեղծման| 23400.0 |
| |1000-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներ | |
| |իրականացնող կազմակերպությունների սուբսիդավորում | |
| 3. |Մշակութային միջոցառումներ իրականացնող | 110815.4 |
| |կազմակերպությունների սուբսիդավորում | |
|____|_________________________________________________|__________|
| | Ընդամենը | 226482.4 |
._________________________________________________________________.
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-ԻՆ