Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 341 ...

 

 

040.1492.261103

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«26» նոյեմբերի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 նոյեմբերի 2003 թվականի N 1492-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 341 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 18-ի «Վարժական հավաքների և զինծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերի փոխհատուցման մասին» N 341 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշումը շարադրել նոր խմբագրությամբ.

 

i

«ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐԻ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԶՈՀՎԱԾ (ՄԱՀԱՑԱԾ) ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅԱՆ, ԳԵՐԵԶՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ, ՏԱՊԱՆԱՔԱՐԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԸ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ և 40-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Վարժական հավաքների և զինծառայության ընթացքում զոհված (մահացած), մահացած ճանաչված զինծառայողների (այսուհետ` զոհված զինծառայողներ) հուղարկավորության հետ կապված ծախսերը հատուցել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին` 500 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով (բյուջետային տարում նախատեսված միջին ծրագրային ցուցանիշի հաշվարկով):

2. Զոհված զինծառայողների (բացառությամբ «Եռաբլուր» պանթեոնում և այլ քաղաքների եղբայրական գերեզմանոցներում հուղարկավորվածների) գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման համար նրանց ընտանիքների անդամներին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացնել 1000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (բյուջետային տարում նախատեսված միջին ծրագրային ցուցանիշի հաշվարկով):

3. Զոհված զինծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերի փոխհատուցման նպատակով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությունը կազմում ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն են ներկայացնում զոհված զինծառայողների ցուցակը, որոնց ընտանիքներին նախատեսվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից փոխհատուցել զոհված զինծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերը: Ցուցակում նշվում են զոհված զինծառայողի անունը, ազգանունը, մահվան տարեթիվը, մահվան վկայականի համարը, զոհված զինծառայողի ընտանիքի` փոխհատուցման գումար ստացող անդամի անունը, ազգանունը, անձնագրի համարը, յուրաքանչյուր զոհված զինծառայողի մասով` փոխհատուցման ենթակա գումարի չափը, ինչպես նաև զոհված զինծառայողի ընտանիքի բնակության վայրի` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության այն տեղական գանձապետական բաժնի անվանումը, որի միջոցով նախատեսվում է ստանալ նշված փոխհատուցումները:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը սույն որոշման 3-րդ կետի համաձայն ներկայացված տեղեկատվության հիման վրա Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոխհատուցման ենթակա գումարները փոխանցում է տեղական գանձապետական բաժիններում նշված գումարների հատկացման նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության անվանմամբ բացված գանձապետական հաշիվներին` միաժամանակ համապատասխան տեղական գանձապետական բաժիններին տրամադրելով այդ հաշիվներից ծախսերի իրականացման համար ճշտված նախահաշիվներն ու համապատասխան ցուցակները:

5. Փոխհատուցման գումարներն ստանալու նպատակով սույն որոշման 3-րդ կետով նախատեսված ցուցակում նշված զոհված զինծառայողի ընտանիքի անդամը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության համապատասխան տեղական գանձապետական բաժին է ներկայացնում տեղական գանձապետական բաժնի պետին ուղղված` վճարումները կատարելու համար դիմում` միաժամանակ ներկայացնելով անձնագիրը և զինծառայողի մահվան վկայականը: Երկօրյա ժամկետում տեղական գանձապետական բաժնում ստուգվում է ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայացված տեղեկատվությանը: Համապատասխանության դեպքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով (առանց ծախսը հիմնավորող լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու) իրականացվում են պահանջվող վճարումները (այդ անձանց պահանջով` նշված գումարները փոխանցվում են վերջիններիս կողմից ներկայացված բանկային հաշիվներին կամ կանխիկ ձևով` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից պետական հիմնարկներին կանխիկ ձևով դրամական միջոցների տրամադրման ընթացակարգերին համապատասխան` այդ անձանց անվամբ դուրս գրված գանձապետական չեկերի միջոցով): Անհամապատասխանությունների հայտնաբերման դեպքում տեղական գանձապետական բաժինը մերժում է պահանջվող վճարումը` զինծառայողի ընտանիքի անդամի կողմից ներկայացված դիմումի դարձերեսին նշելով մերժման պատճառները:

6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը եռամսյակային կտրվածքով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությանը տրամադրում է տեղեկատվություն տվյալ եռամսյակի ընթացքում սույն որոշման համաձայն վճարված փոխհատուցումների վերաբերյալ:

7. Եթե զոհված զինծառայողների գերեզմանները բարեկարգված են նրանց ընտանիքների անդամների ուժերով, ապա համապատասխան փաստաթղթեր ներկայացվելու դեպքում փոխհատուցվում է գերեզմանների կառուցապատման աշխատանքների փաստացի արժեքը, բայց հաստատված ծախսերի նորմատիվներից ոչ ավելի:

8. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում և Հայաստանի Հանրապետությունից դուրս այլ վայրերում զինծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման ծախսերը փոխհատուցվում են զոհվածների ընտանիքների բնակության վայրում:

Ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած և օրենքով սահմանված կարգով մահացած ճանաչված զինծառայողների ընտանիքներին փոխհատուցումը կատարվում է սույն որոշման 2-րդ կետով նախատեսված գումարի չափով` խորհրդանշական գերեզման կառուցելու համար:

9. «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածով նախատեսված պատճառներով հաշմանդամ դարձած զինծառայողների և ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում զոհված (մահացած), մահացած ճանաչված զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավումը և նրանց` տնամերձ կամ բնակելի տան շինարարության ու դրա սպասարկման համար հողամասի տրամադրումը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.11.2003
N 1492-Ն
Որոշում