040.1308.031103
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«3» նոյեմբերի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
25 սեպտեմբերի 2003 թվականի N 1308-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 890-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործավարության կարգը հաստատելու մասին» N 890-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
որոշմամբ հաստատված կարգի`
ա) 60-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
i
«Առանձին դեպքերում Հայաստանի Հանրապետության վարչապետի կամ աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ աշխատակազմում ելից փաստաթղթեր կարող է ստորագրել նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի վերահսկողական ծառայության պետը».
բ) 78-րդ կետը «մակագրություններով» բառից հետո լրացնել «ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի կամ աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ` Հայաստանի Հանրապետության վարչապետի վերահսկողական ծառայության պետի մակագրությամբ» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-ԻՆ