604.0068.290803
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«29» 08 2003 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32003259
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
13 օգոստոսի 2003 թվականի N 68-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի ԹԻՎ 27 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով)` հիմք ընդունելով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասը և 19-րդ հոդվածի 1-ին մասի ա) և զ) կետերը, որոշում է.
Հանձնաժողովի 2002 թվականի մարտի 4-ի ««Ապրանքային շուկայում տնտեսվարող սուբյեկտի գերիշխող դիրքի որոշման կարգը» և «Ապրանքային շուկաների սահմանների և ծավալների որոշման կարգը» հաստատելու մասին և Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 27 որոշմամբ հաստատված` «Ապրանքային շուկայում տնտեսվարող սուբյեկտի գերիշխող դիրքի որոշման կարգում» (այսուհետ` Կարգ) կատարել հետևյալ փոփոխությունները.
i
1. Կարգի 2.1 կետի վերջին պարբերության բանաձևը շարադրել նոր խմբագրությամբ. «ՏՍբ=Իծ/Շծ X 100%»:
2. Կարգի 2.3 կետը շարադրել նոր խմբագրությամբ.
i
«2.3. Ապրանքային շուկայում տնտեսվարող սուբյեկտին գերիշխող դիրք ունեցող համարելը
Տնտեսվարող սուբյեկտը ապրանքային շուկայում համարվում է գերիշխող, եթե նա որպես մատակարար կամ սպառող`
ա) չունի մրցակից.
տնտեսվարող սուբյեկտը չունի մրցակից, եթե տվյալ ապրանքային շուկայում գործող միակ տնտեսվարող սուբյեկտն է և նա իրացման (ձեռքբերման) ծավալներով գրավում է տվյալ շուկայի հարյուր տոկոսը,
բ) չի հանդիպում որևէ էական մրցակցության.
տնտեսվարող սուբյեկտը չի հանդիպում որևէ էական մրցակցության, եթե շուկայի իրացման ծավալում նրա բաժինը (Q) կազմում է`
1) 80 տոկոս և ավելի, բայց փոքր է 100 տոկոսից (80% <= q="">=><>
2) 33.(3) տոկոս և ավելի, բայց փոքր է 80 տոկոսից (33.(3)% <= q="">=>< 80%),="" իսկ="" նրա="" մոտակա="" մրցակցի="" բաժինը="" իր="" բաժնի="" նկատմամբ="" փոքր="" է="" 10="" և="" ավելի="">
3) 33.(3) տոկոս և ավելի, բայց փոքր է 80 տոկոսից (33.(3)% <=>=><80%), իսկ="" նրա="" մոտակա="" մրցակցի="" բաժինը="" իր="" բաժնի="" նկատմամբ="" փոքր="" է="" 10-ից="" քիչ="" անգամ="" և="" տվյալ="" ապրանքային="" շուկայում="" գործող="" մյուս="" տնտեսվարող="" սուբյեկտների="" հնարավորությունները="" բավարար="" չեն="" շուկայի="" ձևավորված="" կայունությունը="" խախտելու="" համար="" ու="" առկա="" են="" շուկայի="" մուտքի="" այնպիսի="" խոչընդոտներ,="" որոնց="" պատճառով="" հնարավոր="" մրցակիցները="" չեն="" կարող="" մուտք="" գործել="" շուկա:="" շուկայի="" կայունությունը="" մինչև="" մեկ="" տարի="" ժամանակահատվածում="" տվյալ="" շուկայի="" մասնակից="" տնտեսվարող="" սուբյեկտների="" թվաքանակի="" և="" դրանց="" բաժինների,="" ինչպես="" նաև="" շուկայի="" ծավալի="" անփոփոխ="" լինելն="" է="" կամ="" մինչև="" 5="" տոկոս="" փոփոխությունն="">80%),>
գ) իրացման ծավալներով գրավում է տվյալ շուկայի առնվազն մեկ երրորդը:
Տնտեսվարող սուբյեկտը գերիշխող դիրք ունեցող է համարվում ուսումնասիրմանը նախորդող վերջին երեք, վեց, ինը կամ տասներկու ամիսների ցուցանիշների վերլուծության արդյունքով»: