114.0191.110803
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«11» 08 2003 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11403242
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ
17 հուլիսի 2003 թվականի N 191-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 21.05.02Թ. ԹԻՎ 121-Հ ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
i
1. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարի 2002 թվականի մայիսի 21-ի «Պետական գույքի գույքագրման, հաշվառման և գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության ձեռնարկատիրական գործունեությամբ իրականացվող ծառայությունների դիմաց վճարման չափը և կարգը հաստատելու մասին N 121-Հ հրամանի ամբողջ տեքստում «Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարար» բառերը փոխարինել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ» բառերով:
2. Ամբողջ տեքստում «Պետական գույքի գույքագրման, հաշվառման և գնահատման գործակալություն» բառերը փոխարինել «Ընկերությունների աջակցման և պետական գույքի գնահատման գործակալություն» բառերով:
3. Հրամանի «2002 թվականի ապրիլի 16-ի N 416 որոշման 12-րդ և 26-րդ կետերը» բառերը փոխարինել` «2003 թվականի մայիսի 2-ի N 465-Ն որոշման 4-րդ կետ» բառերով:
i
4. Հրամանի «Պետական գույքի գույքագրման, հաշվառման և գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետև` պետական կազմակերպություն) ձեռնարկատիրական գործունեությամբ իրականացվող ծառայությունների դիմաց վճարի չափերը` 1-ին հավելվածի 1-ին կետի 16-րդ ենթակետի «1,5%» բառերը փոխարինել «1,5 մլն. դրամ» բառերով:
5. Հրամանի «Պետական գույքի գույքագրման, հաշվառման և գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետև` պետական կազմակերպություն) ձեռնարկատիրական գործունեությամբ իրականացվող ծառայությունների դիմաց վճարի չափը` 1-ին հավելվածի 3-րդ կետի 16-րդ ենթակետի «1 %» բառերը փոխարինել «1,0 մլն. դրամ» բառերով:
i
6. Հրամանի «Պետական գույքի գույքագրման, հաշվառման և գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետև` պետական կազմակերպություն) ձեռնարկատիրական գործունեությամբ իրականացվող ծառայությունների դիմաց վճարի չափը` 1-ին հավելվածի 5-րդ կետի 16-րդ ենթակետի «1 %» բառերը փոխարինել «1,0 մլն. դրամ» բառերով:
i
7. Հրամանի 3-րդ կետում «նախարարի տեղակալ Ա. Հակոբյանին» բառերը փոխարինել «վարչության պետ Դ. Վարդանյանին» բառերով: