040.1028.260803
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«26» օգոստոսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
21 օգոստոսի 2003 թվականի N 1028-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 1753-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի «Ոստիկանության ծառայողի համազգեստի նկարագիրը և այն կրելու ժամկետները սահմանելու մասին» N 1753-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`
որոշման N 1 հավելվածում`
ա) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«Ոստիկանության բարձրագույն, գլխավոր, ավագ և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ոստիկանության ծառայողները համազգեստը կրում են շնորհված ոստիկանության կոչումներին համապատասխան ուսադիրներով».
բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4-րդ կետով.
i
«4. Ոստիկանության բարձրագույն, գլխավոր, ավագ և կրտսեր կոչումներ ունեցող ոստիկանության ծառայողների ուսադիրները
4.1. Ոստիկանության բարձրագույն կոչում ունեցող ոստիկանության ծառայողների ուսադիրները
ՈՒղղանկյուն, մակերեսը` հյուսկեն, հատուկ գործվածքով, տոնականը` ոսկեզօծ, կարովի ուսադիրները` կարմիր կանտով, հանովիները` առանց կարմիր կանտի, վերևամասում` բազմանկյուն կտրվածքով: Շնորհված կոչումներին համապատասխան` ոստիկանության գեներալ-գնդապետի կոչում ունեցող ծառայողների ուսադիրների վրա տեղադրվում են երեք, գեներալ-լեյտենանտի կոչում ունեցող ծառայողների ուսադիրների վրա` երկու, գեներալ-մայորի կոչում ունեցող ծառայողների ուսադիրների վրա` մեկ` ոսկեզօծ թելով ասեղնագործված, 22 միլիմետր տրամագծով հնգաթև աստղեր: ՈՒսադիրներն ամրացվում են մեկական ոսկեգույն կոճակով:
4.2. Ոստիկանության գլխավոր և ավագ կոչումներ ունեցող ոստիկանության ծառայողների ուսադիրները
ՈՒղղանկյուն, մակերեսը` հատուկ գործվածքով, կարովի ուսադիրների վերևամասը` կլորացված, կարմիր կանտով, հանովի ուսադիրների վերևամասը` բազմանկյուն, առանց կարմիր կանտի: Ոստիկանության գնդապետի, փոխգնդապետի և մայորի կոչումներ ունեցող ծառայողները կրում են երկու մակաշերտով, իսկ կապիտանի, ավագ լեյտենանտի, լեյտենանտի և կրտսեր լեյտենանտի կոչում ունեցող ծառայողները` մեկ մակաշերտով ուսադիրներ:
Շնորհված կոչմանը համապատասխան`
ոստիկանության գնդապետի կոչում ունեցող ծառայողների ուսադիրների վրա տեղադրվում են 20 միլիմետր տրամագծով երեք, փոխգնդապետի կոչում ունեցող ծառայողների ուսադիրների վրա` երկու, մայորի կոչում ունեցող ծառայողների ուսադիրների վրա` մեկ ոսկեզօծ հնգաթև աստղեր.
ոստիկանության կապիտանի կոչում ունեցող ծառայողների ուսադիրների վրա տեղադրվում են չորս, ավագ լեյտենանտի կոչում ունեցող ծառայողների ուսադիրների վրա` երեք, լեյտենանտի կոչում ունեցող ծառայողների ուսադիրների վրա` երկու և կրտսեր լեյտենանտի կոչում ունեցող ծառայողների ուսադիրների վրա` մեկ` 13 միլիմետր տրամագծով ոսկեզօծ հնգաթև աստղեր:
Հանովի ուսադիրների վրա տեղադրվում է նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության խորհրդանիշը: ՈՒսադիրներն ամրացվում են մեկական ոսկեգույն կոճակով:
4.3. Ոստիկանության կրտսեր կոչում ունեցող ոստիկանության ծառայողների ուսադիրները
ՈՒղղանկյուն, հատուկ գործվածքով, կարովի ուսադիրների վերևամասը` կլորացված, կարմիր կանտով, հանովի ուսադիրների վերևամասը` բազմանկյուն, առանց մակաշերտերի և կարմիր կանտի:
Ավագ ենթասպայի և ենթասպայի կոչում ունեցող ոստիկանության ծառայողների ուսադիրների վրա տեղադրվում են համապատասխանաբար երեք և երկու` 13 միլիմետր տրամագծով ոսկեզօծ հնգաթև աստղեր:
Ոստիկանության ավագի, ավագ սերժանտի, սերժանտի, կրտսեր սերժանտի կոչում ունեցող ոստիկանության ծառայողներն ուսադիրների վրա կրում են նշանաքուղեր` շնորհված կոչումներին համապատասխան, հետևյալ հերթականությամբ`
ավագ` մեկ լայն, ուսադիրի երկայնքով,
ավագ սերժանտ` մեկ լայն, ուսադիրի լայնքով,
սերժանտ` երեք նեղ, ուսադիրի լայնքով,
կրտսեր սերժանտ` երկու նեղ, ուսադիրի լայնքով:
Հանովի ուսադիրների վրա տեղադրվում է նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության խորհրդանիշը: ՈՒսադիրներն ամրացվում են մեկական ոսկեգույն կոճակով:
Ոստիկանության ուսումնական հաստատությունների սովորողների ուսադիրներն ուղղանկյուն են, կարովի ուսադիրը` վերևամասում կլորացված, կարմիր կանտով, հանովի ուսադիրները` վերևամասում բազմանկյուն, առանց կարմիր կանտի, երկու եզրից 0.5 միլիմետր լայնությամբ դեղին եզրագծերով:
Հանովի ուսադիրների վրա տեղադրվում է նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության խորհրդանիշը: ՈՒսադիրներն ամրացվում են մեկական ոսկեգույն կոճակով:
Ոստիկանության ուսումնական հաստատությունների սովորողների (ունկնդիրների, կուրսանտների) ուսադիրների վրա տեղադրվում է 20 միլիմետր բարձրությամբ ոսկեգույն «ՈՒ» կամ «Կ» տառը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-ԻՆ