040.1014.210803
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«21» օգոստոսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
14 օգոստոսի 2003 թվականի N 1014-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 2141-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 2141-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
i
ա) որոշմամբ հաստատված ծրագրի 79, 101, 174 և 204-րդ կետերում «2003 թ. մարտի 2-րդ տասնօրյակ», «2003 թ. մարտի 3-րդ տասնօրյակ», «2003 թ. հունիսի 1-ին տասնօրյակ» և «2003 թ. հունիսի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո» բառերով.
բ) ուժը կորցրած ճանաչել որոշմամբ հաստատված ծրագրի 109-րդ կետը:
i
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 14-ԻՆ