040.0958.160803
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«16» օգոստոսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
31 հուլիսի 2003 թվականի N 958-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 864 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 30-ի «Բնօգտագործման վճարի դրույքաչափերի մասին» N 864 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշմամբ հաստատված բնօգտագործման վճարի դրույքաչափերի`
i
ա) «I. Ջրօգտագործման համար վճարի դրույքաչափերը» բաժնի 3-րդ կետում «օգտագործման» բառը փոխարինել «արդյունահանման» բառով.
i
բ) «III. Կենսապաշարների օգտագործման համար վճարի դրույքաչափերը» բաժնի` 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Արդյունագործական նպատակով բույսերի յուրաքանչյուր միավորի օգտագործման համար`
._____________________________________________________________________.
| Բույսերի տեսակները | Չափի | Դրույքաչափը (դրամ) |
| |միավորը|_________________________|
| | |վերգետնյա մասեր| արմատներ|
|___________________________________|_______|_______________|_________|
| 1 | 2 | 3 | 4 |
|___________________________________|_______|_______________|_________|
|Լայն կիրառում ունեցող դեղաբույսեր` | կգ | 75 | 250 |
| անթառամ` կարմրավուն | | | |
| կատվախոտ` դեղատու | | | |
| մատուտակ` մերկ | | | |
| զիվան` հսկայական | | | |
| լերդախոտ` ալեհեր | | | |
| սրոհունդ (արևքուրիկ)` խոցված | | | |
| լոշտակ` սպիտակ | | | |
| լոշտակ` երկտուն | | | |
| առյուծագի` սովորական | | | |
| խնկածաղիկ` սովորական | | | |
| տատրակ` սովորական (խոճկորիկ) | | | |
| օշինդր` դառը | | | |
| կտտկենի` սև | | | |
| արոսի` սովորական | | | |
|___________________________________|_______|_______________|_________|
|Այլ դեղաբույսեր | կգ | 35 | 200 |
|___________________________________|_______|_______________|_________|
|Լայն կիրառում ունեցող սննդային | կգ | 15 | 50 |
|բույսեր` | | | |
| շուշանբանջար` պալարակիր | | | |
| սիբեխ` սովորական | | | |
| սնդրուկ` հարթ, Սողոմոնի կնիք | | | |
| շրեշ` գեղեցիկ | | | |
| ծնեբեկ` դեղատու | | | |
| ծիասամիթ` մանրապտուղ (բոխի) | | | |
|___________________________________|_______|_______________|_________|
|Այլ սննդային բույսեր | կգ | 10 | 30 |
|___________________________________|_______|_______________|_________|
|Տեխնիկական բույսեր | կգ | 50 | 150 |
|___________________________________|_______|_______________|_________|
|Գեղազարդային բույսեր | հատ | 5 | x |
._____________________________________________________________________.
գ) 4, 5, 6, 7 և 8-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Կենդանիների տեսակների` գյուղատնտեսական, արդյունագործական և սոցիալական նպատակներով յուրաքանչյուր միավորի օգտագործման համար`
.__________________________________________________________________.
| Կենդանիների տեսակները | Չափի | Դրույքաչափը |
| |միավորը| (դրամ) |
|____________________________________________|_______|_____________|
| 1 | 2 | 3 |
|__________________________________________________________________|
|Կաթնասուններ |
|__________________________________________________________________|
|Վայրի խոզ |հատ |50000 |
|____________________________________________|_______|_____________|
|Գորշուկ (փորսուղ) |հատ |2500 |
|____________________________________________|_______|_____________|
|Աղվես |հատ |500 |
|____________________________________________|_______|_____________|
|Կզաքիս |հատ |2000 |
|____________________________________________|_______|_____________|
|Ճահճակուղբ |հատ |500 |
|____________________________________________|_______|_____________|
|Մշկամուկ |հատ |500 |
|____________________________________________|_______|_____________|
|Նապաստակ |հատ |800 |
|____________________________________________|_______|_____________|
|Սկյուռ |հատ |300 |
|____________________________________________|_______|_____________|
|Քնամոլ |հատ |200 |
|____________________________________________|_______|_____________|
|Չղջիկ |հատ |100 |
|____________________________________________|_______|_____________|
|Խլուրդ |հատ |20 |
|____________________________________________|_______|_____________|
|Ոզնի |հատ |200 |
|__________________________________________________________________|
|Թռչուններ |
|__________________________________________________________________|
|Սև ցին |հատ |10000 |
|____________________________________________|_______|_____________|
|Գիշանգղ |հատ |50000 |
|____________________________________________|_______|_____________|
|Ճահճային մկնաճուռակ |հատ |10000 |
|____________________________________________|_______|_____________|
|Լորաճուռակ |հատ |5000 |
|____________________________________________|_______|_____________|
|Ցախաքլորաորս |հատ |50000 |
|____________________________________________|_______|_____________|
|Մեծ ճուռակ |հատ |10000 |
|____________________________________________|_______|_____________|
|Տափաստանային ճուռակ |հատ |10000 |
|____________________________________________|_______|_____________|
|Թավշոտ ճուռակ |հատ |10000 |
|____________________________________________|_______|_____________|
|Սովորական հողմավար բազե |հատ |5000 |
|____________________________________________|_______|_____________|
|Արտույտաբազե |հատ |30000 |
|____________________________________________|_______|_____________|
|Այլ բազեանմաններ |հատ |5000 |
|____________________________________________|_______|_____________|
|Սագանմաններ |հատ |500 |
|____________________________________________|_______|_____________|
|Կաքավ |հատ |500 |
|____________________________________________|_______|_____________|
|Փասիան |հատ |2000 |
|____________________________________________|_______|_____________|
|Թուրաջ |հատ |2000 |
|____________________________________________|_______|_____________|
|Լոր |հատ |100 |
|____________________________________________|_______|_____________|
|Սև փարփար |հատ |300 |
|____________________________________________|_______|_____________|
|Կտցար |հատ |100 |
|____________________________________________|_______|_____________|
|Քարադրանմաններ |հատ |200 |
|____________________________________________|_______|_____________|
|Աղավնի |հատ |300 |
|____________________________________________|_______|_____________|
|Կկվանմաններ |հատ |200 |
|____________________________________________|_______|_____________|
|Բվանմաններ |հատ |2000 |
|____________________________________________|_______|_____________|
|Սովորական այծկիթ |հատ |500 |
|____________________________________________|_______|_____________|
|Մանգաղաթեևեր |հատ |300 |
|____________________________________________|_______|_____________|
|Ալկիոններ |հատ |300 |
|____________________________________________|_______|_____________|
|Հոպոպ |հատ |100 |
|____________________________________________|_______|_____________|
|Փայտփոր |հատ |300 |
|____________________________________________|_______|_____________|
|Ճնճղուկանմաններ |հատ |100 |
|__________________________________________________________________|
|Սողուններ |
|__________________________________________________________________|
|Գյուրզա |հատ |2000 |
|____________________________________________|_______|_____________|
|Այլ տեսակի օձեր |հատ |500 |
|____________________________________________|_______|_____________|
|Մողես |հատ |100 |
|____________________________________________|_______|_____________|
|Կասպիական կրիա |հատ |200 |
|__________________________________________________________________|
|Երկկենցաղներ |
|__________________________________________________________________|
|Գորտեր (լճագորտ, փոքրասիական գորտ) |կգ |70 |
|____________________________________________|_______|_____________|
|Սովորական ծառագորտ |հատ |200 |
|____________________________________________|_______|_____________|
|Փոքրասիական տրիտոն |հատ |500 |
|____________________________________________|_______|_____________|
|Կանաչ դոդոշ |հատ |10 |
|__________________________________________________________________|
|Փափկամարմիններ |
|__________________________________________________________________|
|Անատամ |հատ |20 |
|____________________________________________|_______|_____________|
|Խաղողի խխունջ |կգ |200 |
|____________________________________________|_______|_____________|
|Այլ տեսակի փափկամարմիններ |կգ |100 |
|__________________________________________________________________|
|Հոդվածոտանիներ |
|__________________________________________________________________|
|Գետի խեցգետին |կգ |200 |
|____________________________________________|_______|_____________|
|Հաստապոչ կարիճ |հատ |10 |
|____________________________________________|_______|_____________|
|Այլ տեսակի հոդվածոտանիներ |հատ |5 |
|__________________________________________________________________|
|Ձկներ |
|__________________________________________________________________|
|Սիգ |կգ |30 |
|____________________________________________|_______|_____________|
|Լոքո |կգ |50 |
|____________________________________________|_______|_____________|
|Կարմրախայտ |կգ |500 |
|____________________________________________|_______|_____________|
|Մանրածածան |կգ |5 |
|____________________________________________|_______|_____________|
|Ցանկում չնշված այլ ձկնատեսակներ |կգ |15 |
.__________________________________________________________________.
5. Գյուղատնտեսական` խոտհունձի նպատակով անտառային ֆոնդի տարածքների յուրաքանչյուր հեկտարի միանվագ (միանգամյա) օգտագործման համար` 2000 դրամ:
6. Գյուղատնտեսական` արածեցման նպատակով անտառային ֆոնդի տարածքների օգտագործման համար` յուրաքանչյուր գլխի համար յուրաքանչյուր օրվա կտրվածքով`
խոշոր և մանր եղջերավոր անասուններ, խոզեր, ձիեր`
- բարելավված արոտավայրերում 3 դրամ
- բնական արոտավայրերում 2 դրամ»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-ԻՆ