Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ Հ ...

 

 

040.0951.080803

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«8» օգոստոսի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 օգոստոսի 2003 թվականի N 951-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 184-Ն, ԱՊՐԻԼԻ 3-Ի N 548-Ա ԵՎ ՄԱՅԻՍԻ 15-Ի N 545-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան` «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն հավելվածի:

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 184-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություն` համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 3-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման նպատակով նախատեսված միջոցները բաշխելու մասին» N 548-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

i

որոշման հավելվածով Երևան քաղաքին նախատեսված միջոցների բաշխման ցանկից հանել 13-րդ տողը:

i

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 15-ի «Սպորտային միջոցառումների գծով 2003 թվականի պետական պատվերը հաստատելու մասին» N 545-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման հավելվածի 9-րդ տողի 4-րդ, 5-րդ և 7-րդ սյունակներում «60000.0» թիվը փոխարինել «80000.0» թվով:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-ԻՆ

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2003 թվականի

օգոստոսի 8-ի N 951-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 184-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

 

(հազ. դրամ)

._________________________________________________________________________.

|Բյուջետային |Բյուջետային ծախսերի գործառական      |Վերաբաշխում «Հայաստանի |

|ծախսերի     |դասակարգման խմբերի և  ենթախմբերի,   |Հանրապետության 2003    |

|գործառական  |տնտեսագիտական դասակարգման           |թվականի պետական բյուջեի|

|դասակարգման |հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի  |մասին» ՀՀ օրենքի N 1   |

|            |և  դրանք իրականացնող մարմինների     |հավելվածում և  փոփոխու-|

|            |անվանումները                        |թյուններ ՀՀ կառավարու- |

|            |                                    |թյան 2003 թվականի      |

|            |                                    |փետրվարի 6-ի N 184-Ն   |

|            |                                    |որոշման N 5 հավելվածում|

|            |                                    |(փակագծերում նշված են  |

|            |                                    |հատկացումներից պակասեց-|

|            |                                    |վող, իսկ դրական նշանով`|

|            |                                    |ավելացվող գումարները)  |

|____________|____________________________________|_______________________|

|խում-|ենթա- |                                    |   9 ամիս  |    տարի   |

|բը   |խումբը|                                    |           |           |

|_____|______|____________________________________|___________|___________|

| 07  |  09  |04. Ֆիզիկական կուլտուրայի և  սպորտի |           |           |

|     |      |զարգացման 2002-2004 թվականների      |           |           |

|     |      |պետական ծրագրի իրականացման գծով     |           |           |

|     |      |«Սպորտային միջոցառումների կազմակերպ-|           |           |

|     |      |ման կենտրոն» պետական ոչ առևտրային   |           |           |

|     |      |կազմակերպության կողմից իրականացվող  |           |           |

|     |      |պետական պատվեր                      |(20000.0)  |(20000.0)  |

|_____|______|____________________________________|___________|___________|

|     |      |ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական |           |           |

|     |      |կուլտուրայի և  սպորտի պետական կոմիտե|(20000.0)  |(20000.0)  |

|_____|______|____________________________________|___________|___________|

|     |      |այդ թվում`                          |           |           |

|_____|______|____________________________________|___________|___________|

|     |      |Այլ ծառայությունների ձեռքբերման     |           |           |

|     |      |ծախսեր                              |(20000.0)  |(20000.0)  |

|_____|______|____________________________________|___________|___________|

| 07  |  09  |10. Համահայկական երրորդ խաղերի      |           |           |

|     |      |անցկացման գծով «Սպորտային միջոցա-   |           |           |

|     |      |ռումների կազմակերպման կենտրոն» պետա-|           |           |

|     |      |կան ոչ առևտրային  կազմակերպության   |           |           |

|     |      |կողմից իրականացվող պետական պատվեր   |20000.0    |20000.0    |

|_____|______|____________________________________|___________|___________|

|     |      |ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական |           |           |

|     |      |կուլտուրայի և  սպորտի պետական կոմիտե|20000.0    |20000.0    |

|_____|______|____________________________________|___________|___________|

|     |      |այդ թվում`                          |           |           |

|_____|______|____________________________________|___________|___________|

|     |      |Այլ ծառայությունների ձեռքբերման     |           |           |

|     |      |ծախսեր                              |20000.0    |20000.0    |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.08.2003
N 951-Ն
Որոշում