606.0122.140503
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«14» 05 2003 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60603156
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
5 մայիսի 2003 թվականի N 122-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2002 Թ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-Ի N 18/4-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 41-րդ հոդվածի առաջին կետի 10-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2002 թվականի նոյեմբերի 20-ի N 18/4-Ն «Զորամասերում ընտրողների ցուցակները կազմելու, ընտրական տեղամասեր կազմավորելու կարգը սահմանելու մասին» որոշմամբ սահմանված հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`
i
ա) 1-ին կետում «ընտրությունները» բառից հետո լրացնել «և /կամ/ հանրաքվեի քվեարկությունը» բառերը:
i
բ) 2-րդ կետում «ընտրելու» բառից հետո լրացնել «և /կամ/ հանրաքվեին մասնակցելու» բառերը:
i
գ) 3-րդ կետում «բնակվող և ընտրական» բառերը փոխարինել «բնակվող, ընտրական և /կամ/ հանրաքվեին մասնակցելու» բառերը: