040.0310.100403
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«10» ապրիլի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
13 փետրվարի 2003 թվականի N 310-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-Ի N 559 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի հանրային հեռուստատեսության ծրագրի սփռումն ապահովող միջոցառումների մասին» N 559 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
ա) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին կետով.
i
«3.1 Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի հանրային հեռուստատեսության ծրագրի սփռումն ապահովող միջոցառումների ծրագրի երրորդ փուլով նախատեսված միջոցառումների իրականացման համար օգտագործել «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 12 խմբի 08 ենթախմբի «02. Հայաստանի հանրային հեռուստատեսության ծրագրի սփռումն ապահովող միջոցառումներ» ծրագրի իրականացման համար հատկացված 165000000 դրամ գումարից գնման մրցույթների և փաստացի կատարված աշխատանքների արդյունքում տնտեսված 11518000 դրամը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 10000000 դրամ գումար:
i
բ) որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի հանրային հեռուստատեսության (ՀՀՀ) ծրագրի սփռումն ապահովող միջոցառումների ծրագրի`
1-ին բաժնի 4-րդ պարբերությունում «57» թիվը փոխարինել «67» թվով.
2-րդ բաժնի`
1-ին պարբերությունում «57» թիվը փոխարինել «67» թվով, «50» թիվը` «60» թվով.
2-րդ պարբերությունում` «50» թիվը փոխարինել «60» թվով, «2 փուլով» բառերը` «3 փուլով» բառերով.
«Երկրորդ փուլ, 2003 թ.` նախատեսվում է կազմակերպել ՀՀՀ-ի ծրագրի հեռարձակումը 33 բնակավայրում, որոնց անվանումները և իրականացվելիք անհրաժեշտ միջոցառումները ներկայացված են N 5 հավելվածում» նախադասությունից հետո բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Երրորդ փուլ, 2003-2004 թթ.` նախատեսվում է կազմակերպել ՀՀՀ-ի ծրագրի հեռարձակումը 10 բնակավայրում, որոնց անվանումները և իրականացվելիք անհրաժեշտ միջոցառումները ներկայացված են N 7 հավելվածում».
բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` N 7 հավելվածով.
«Հավելված N 7
Հայաստանի Հանրապետության տարածքում
Հայաստանի հանրային հեռուստատեսության
ծրագրի սփռումն ապահովող միջոցառումների
ծրագրի
ԵՐՐՈՐԴ ՓՈՒԼՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԵՌԱՐՁԱԿՈՒՄԸ 10 ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
._________________________________________________________________________.
|Մարզի անվանումը|Բնակավայրի Բնակչության | Միջոցառումները |
| |անվանումը մոտավոր թիվը | |
|_______________|____________________________________|____________________|
| |Վարդաքար 663 | |
| |____________________________________|Արբանյակային |
| |Հայրենյաց 667 |ընդունմամբ |
| |____________________________________|հեռուստակայանի |
| |Սարատակ 1390 |կառուցում` |
| |____________________________________|. հաղորդակ` 10 Վտ |
| |Լեռնուտ 206 |. արբանյակային |
| Շիրակ |____________________________________| ալեհավաք` 1,8 մ |
| |Մեծ Սարիար 430 |. թվային ընդունիչ |
| |____________________________________|. հեռարձակումը` PAL |
| |Հովտաշեն 357 | ստանդարտով |
| |____________________________________| |
| |Լուսաղբյուր 625 | |
| |____________________________________| |
| |Ձիթհանքով 1447 | |
| |____________________________________| |
| |Փոքրաշեն 216 | |
| |____________________________________| |
| |Սարալանջ 1124 | |
._________________________________________________________________________.
3-րդ բաժնի`
3-րդ պարբերությունը շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ.
«Առաջին և երկրորդ փուլերով նախատեսված արբանյակային 50 կայանի և Եղվարդում տեղադրվող նոր 500 Վտ հզորությամբ հաղորդակի համար պահանջվող ներդրումներն ըստ տարբերակների ներկայացված են N 6 հավելվածում:
Երրորդ փուլով նախատեսված 10 արբանյակային կայանի համար պահանջվող ներդրումները ներկայացված են N 8 հավելվածում».
բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր N 8 հավելվածով.
«Հավելված N 8
Հայաստանի Հանրապետության տարածքում
Հայաստանի հանրային հեռուստատեսության
ծրագրի սփռումն ապահովող միջոցառումների
ծրագրի
ԱՐԲԱՆՅԱԿԱՅԻՆ 10 ԿԱՅԱՆԻ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ
(մլն դրամ)
._____________________________________.
| Մարզի անվանումը | III փուլ|
|___________________________|_________|
|Շիրակ | 43.3 |
|___________________________|_________|
|Ընդամենը` չափիչ սարքեր | 2.4 |
|___________________________|_________|
|Ընդամենը | 45.7 |
._____________________________________.
i
գ) որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի հանրային հեռուստատեսության (ՀՀՀ) ծրագրի սփռումն ապահովող միջոցառումների ծրագրի N 3 հավելվածի`
աղյուսակի «Շիրակ» տողում «2» թիվը փոխարինել «12» թվով, «3220» թիվը` «7125» թվով, «Ընդամենը» տողում «57» թիվը փոխարինել «67» թվով, «21931» թիվը` «25836» թվով.
հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«էլեկտրամագնիսական բարդ իրավիճակը».
որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի հանրային հեռուստատեսության (ՀՀՀ) ծրագրի սփռումն ապահովող միջոցառումների ծրագրի N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«III փուլը` (տաս հեռուստակայան) իրագործվում է նույն ժամանակացույցով` դրա ֆինանսավորման օրվանից»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-ԻՆ