050.0386.271202
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«27» 12 2002 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05002411
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
5 դեկտեմբերի 2002 թվականի N 386-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի ԹԻՎ 127 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով ««Բանկերի սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածը, ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ և «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի ապրիլի 30-ի «Լուծարման ընթացակարգում գտնվող բանկերի լուծարային կառավարիչների կողմից իրենց գործունեության վերաբերյալ տեղեկությունների հրապարակման կարգը հաստատելու մասին» թիվ 127 որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները.
i
ա) վերնագրում «բանկերի» բառից հետո լրացնել «և վարկային կազմակերպությունների» բառերը,
բ) նախաբանում «բանկերի» բառից հետո լրացնել «և վարկային կազմակերպությունների» բառերը,
i
գ) կանոն 1-ում, կանոն 2-ի 1-ին կետում, կանոն 3-ի 1-ին կետում և կանոն 5-ում ««Բանկերի սնանկության մասին»» բառերը փոխարինել «Բանկերի և վարկային կազմակերպությունների սնանկության մասին» բառերով,
դ) կանոն 1-ում «բանկերի» բառից հետո լրացնել «և վարկային կազմակերպությունների» բառերը,
i
ե) կանոն 4-ի 1-ին կետի «բ» ենթակետում ««Լուծարման ընթացակարգում գտնվող բանկերի լուծարային կառավարիչների կողմից բանկի գույքի իրացման կարգի»» բառերը փոխարինել «»Լուծարման ընթացակարգում գտնվող բանկերի և վարկային կազմակերպությունների լուծարային կառավարիչների կողմից բանկի, վարկային կազմակերպության գույքի իրացման կարգի»» բառերով:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ