040.0133.270203
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«27» փետրվարի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
16 հունվարի 2003 թվականի N 133-Ն
i
«ԱՐՓԱ-ՍԵՎԱՆ» ԹՈՒՆԵԼԻ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ԴՐԱ ՀԵՏԱԳԱ ԱՆԽԱՓԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Արփա-Սևան» թունելի հետագա անխափան շահագործման և տեխնիկական վիճակի բարելավման, ինչպես նաև հիմնանորոգման ու վերակառուցման աշխատանքները թափանցիկ և արդյունավետ կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. (1-ին կետն ուժը կորցրել է 16.06.05 թիվ 806-Ն որոշում)
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին`
ա) (2-րդ կետի ա ենթակետն ուժը կորցրել է 16.06.05 թիվ 806-Ն որոշում)
i
բ) մեկամսյա ժամկետում մշակել և հաստատել «Արփա-Սևան» թունելի և դրա հիդրոտեխնիկական կառուցվածքների շահագործման ժամանակավոր կանոնները` սահմանված կարգով համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի հետ.
գ) վերանայել «Որոտան-Արփա-Սևան» թունելների շահագործման վարչություն» պետական հիմնարկի իրավասությունները, նրան վերապահելով`
«Արփա-Սևան» թունելի և դրա հիդրոտեխնիկական կառուցվածքների տեխնիկական վիճակի հետազննման արդյունքում համապատասխան թերությունների ակտերի կազմման աշխատանքների կատարումը.
«Արփա-Սևան» թունելի և դրա հիդրոտեխնիկական կառուցվածքների նորոգման, հիմնանորոգման և վերակառուցման աշխատանքների պատվիրատուի գործառույթները.
«Արփա-Սևան» թունելի և դրա հիդրոտեխնիկական կառուցվածքների ու սարքավորումների անխափան, անվտանգ շահագործումը, պահպանումը, ինչպես նաև թունելով Սևանա լիճ ջրի անխափան տեղափոխումը, կարգավորումը և ջրաչափությունը:
3. (3-րդ կետն ուժը կորցրել է 16.06.05 թիվ 806-Ն որոշում)
i
4. Սահմանել, որ`
ա) «Արփա-Սևան» թունելի և դրա հիդրոտեխնիկական կառուցվածքների հիմնանորոգման, վերակառուցման, շինարարական և նախագծային աշխատանքները, ինչպես նաև ընթացիկ նորոգումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով.
բ) ընթացիկ նորոգման և վերանորոգման աշխատանքները կատարվում են առանց Սևանա լիճ տեղափոխվող ջրի չափաքանակի նվազեցման.
գ) հիմնանորոգման և վերակառուցման աշխատանքների իրականացման ժամանակացույցը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
5. (5-րդ կետն ուժը կորցրել է 16.06.05 թիվ 806-Ն որոշում)
i
6. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 30-ի «Արփա-Սևան» թունել անխափան շահագործման և տեխնիկական վիճակի բարելավման միջոցառումների մասին» N 189 որոշումը` բացառությամբ 1-ին և 9-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի ապրիլի 19-ի «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման աշխատանքները կազմակերպելու մասին» N 188 որոշումը և սեպտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի ապրիլի 19-ի N 188 որոշման մեջ փոփոխություն կատարելու և պայմանագիր կնքելու մասին» N 586 որոշումը:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 21-ԻՆ
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2003 թվականի
հունվարի 16-ի N 133-Ն որոշման
ԿԱԶՄ
i
«ԱՐՓԱ-ՍԵՎԱՆ» ԹՈՒՆԵԼԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ ԳՆԱՀԱՏՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
(կազմն ուժը կորցրել է 16.06.05 թիվ 806-Ն որոշում)
(կազմը փոփ. 29.05.03 թիվ 650-Ն որոշում)