Սեղմել Esc փակելու համար:
2002 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2002 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱ ...

 

 

040.1844.021202

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«2» դեկտեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 նոյեմբերի 2002 թվականի N 1844-Ն

 

2002 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏԱԳԱ ՀԱՏԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ`

ա) 2002 թվականի ընթացքում պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպված պետական հիմնարկների պետական գրանցման պահից այդ հիմնարկների համար «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված միջոցները տրամադրվում են բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ձեռնարկություններին ու կազմակերպություններին տրվող սուբսիդիաներ» հոդվածով` տվյալ պետական ոչ առևտրային կազմակերպությունների հետ կնքված համապատասխան պայմանագրերի հիման վրա.

բ) մինչև վերակազմակերպումը «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված միջոցների սահմաններում պետական հիմնարկներին տրամադրված հատկացումները ներառվում են սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետում նշված պետական կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերում:

i

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` սույն որոշման 1-ին կետի «ա» ու «բ» ենթակետերի կատարումն ապահովելու նպատակով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 172 որոշման 3.14-րդ կետի պահանջներին համապատասխան, Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեում կատարել հոդվածային վերաբաշխումներ` նախատեսելով սույն որոշման 1-ին կետի «բ» ենթակետով սահմանված` մինչև վերակազմակերպումը համապատասխան կազմակերպություններին տրամադրված միջոցների ներառումը «Ձեռնարկություններին ու կազմակերպություններին տրվող սուբսիդիաներ» հոդվածում:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.11.2002
N 1844-Ն
Որոշում