24.07.2024 -
100.0053.130114
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«13» 01 2014 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10014009
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
20 սեպտեմբերի 2013 թվականի N 53-Ն
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԵՎ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՏՈՒԿ ԵՎ ԴԺՎԱՐԱՄԱՏՉԵԼԻ ԱԽՏՈՐՈՇԻՉ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ, ՀԱՏՈՒԿ ԵՎ ԴԺՎԱՐԱՄԱՏՉԵԼԻ ԱԽՏՈՐՈՇԻՉ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածի 3-րդ մասը
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել`
1) Բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների տրամադրման չափորոշիչը` համաձայն հավելված N 1-ի,
2) հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների ցանկը` համաձայն հավելված N 2-ի:
3) (3-րդ ենթակետն ուժը կորցրել է 02.03.16 թիվ 08-Ն հրաման)
(1-ին կետը փոփ. 02.03.16 թիվ 08-Ն հրաման)
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
(վերնագիրը փոփ. 02.03.16 թիվ 08-Ն հրաման)
(նախաբանը փոփ. 26.05.2021 թիվ 43-Ն հրաման)
Հավելված N 1
ՀՀ առողջապահության նախարարի
2013 թվականի սեպտեմբերի 20-ի
N 53-Ն հրամանի
ՉԱՓՈՐՈՇԻՉ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՏՈՒԿ ՈՒ ԴԺՎԱՐԱՄԱՏՉԵԼԻ ԱԽՏՈՐՈՇԻՉ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն չափորոշիչը կարգավորում է պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում հատուկ ու դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները:
2. Հատուկ ու դժվարամատչելի են համարվում այն բժշկական հետազոտությունները, որոնք Հայաստանի Հանրապետության տարածքում ունեն տարածքային առումով անբավարար հասանելիություն, ընդգրկված չեն առողջապահության նախարարի կողմից հաստատված առողջության առաջնային պահպանում իրականացնող բժշկական կազմակերպություններում ամբողջ բնակչության համար անվճար իրականացվող լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների փաթեթում և ներառված են սույն հրամանի N 2 հավելվածով հաստատված ցանկում:
3. Հատուկ ու դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով ըստ բժշկական ցուցումների իրականացվում են.
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկում ընդգրկված շահառուներին, բացառությամբ` զորակոչային (18-27 տարեկան` ներառյալ պարտադիր զինվորական ծառայությունից առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ զորացրված և 27 տարին չլրացած), 27 տարեկանից բարձր տարիք ունեցող և զինվորական ծառայություն չանցած, ինչպես նաև պահեստազորում հաշվառված քաղաքացիների և զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց, որոնց հատուկ ու դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների իրականացումը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշմամբ,
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկում չընդգրկված չարորակ նորագոյացություններով և տուբերկուլոզ ախտորոշում ունեցող բոլոր պացիենտներին,
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկում չընդգրկված անձանց, ում սահմանված կարգով ուղեգիր է տրամադրվել Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված պոլիկլինիկական բժշկական օգնություն տրամադրող կազմակերպություններում մշտական գործող ուղեգրող հանձնաժողովների կողմից.
4) սույն հրամանի N 2 հավելվածով հաստատված հատուկ ու դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների ցանկի 5-րդ բաժնի 65-րդ, 66-րդ և 67-րդ կետերով սահմանված հետազոտությունները` միայն ադրենոգենիտալ համախտանիշի նորածնային սքրինինգ ծրագրի շրջանակներում հայտնաբերված մակերիկամի կեղևի դիսֆունկցիա (ադրենոգենիտալ համախտանիշ) ախտորոշմամբ երեխաներին:
(3-րդ կետը փոփ. 05.04.2024 թիվ 103-Ն հրաման)
4. Այն հետազոտությունները, որոնք ընդգրկված չեն սույն հրամանի N 2 հավելվածով հաստատված հատուկ ու դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների ցանկում և առողջապահության նախարարի կողմից հաստատված առողջության առաջնային պահպանում իրականացնող բժշկական կազմակերպություններում ամբողջ բնակչության համար անվճար իրականացվող լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների փաթեթում, իրականացվում են վճարովի հիմունքներով ամբողջ բնակչության համար:
2. ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՀԱՏՈՒԿ ՈՒ ԴԺՎԱՐԱՄԱՏՉԵԼԻ ԱԽՏՈՐՈՇԻՉ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
5. Պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով հատուկ ու դժվարամատչելի հետազոտությունները իրականացվում են առողջության առաջնային պահպանման օղակի, դիսպանսեր հսկողություն իրականացնող բժշկական կազմակերպության բժշկի, գերատեսչական մարմինների, բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշմամբ սահմանված կարգով ուղեգրման միջոցով:
6. Հատուկ ու դժվարամատչելի հետազոտությունները իրականացվում են Հայաստանի Հանրապետությունում գործող այն բժշկական կազմակերպություններում, որոնք Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ բժշկական օգնության և սպասարկման տվյալ տեսակի մասով կնքել են պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման մասին պայմանագիր:
7. Պացիենտը հատուկ ու դժվարամատչելի հետազոտություններ իրականացնող բժշկական կազմակերպություն է ներկայացնում.
1) անձը հաստատող փաստաթուղթ,
2) թղթային ուղեգրման դեպքում` թղթային ուղեգիր, իսկ էլեկտրոնային ուղեգրման դեպքում հիմք է ընդունվում էլեկտրոնային առողջապահության համակարգում առկա ուղեգիրը,
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկում ընդգրկված լինելու փաստը հավաստող փաստաթուղթ և դրա պատճենը,
4) չարորակ նորագոյացություններով տառապող անձինք` «Չարորակ նորագոյացություն» ախտորոշումը հաստատող տեղեկանք` տրված ուռուցքաբանական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու համար լիցենզավորված կազմակերպության կողմից,
5) տուբերկուլոզ ախտորոշում ունեցող անձինք` «տուբերկուլոզ» ախտորոշումը հաստատող տեղեկանք` տրված տուբերկուլոզային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու համար լիցենզավորված կազմակերպության կողմից,
6) վերարտադրության տարիքի կանայք` հղիության, ծննդաբերության և հետծննդյան շրջանում` տեղեկանք կամ քաղվածք հղիի հսկողության քարտից` տրված հղիի նախածննդյան հսկողություն իրականացնող բժշկական կազմակերպության կողմից:
8. Պայմանագրային գումարի ամսական համամասնության սպառման դեպքում բժշկական կազմակերպությունը բժշկական օգնություն և սպասարկում իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշմամբ սահմանված կարգով հերթագրման միջոցով:
9. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում հատուկ ու դժվարամատչելի հետազոտությունները անզգայացմամբ կարող են իրականացնել այն բժշկական կազմակերպությունները, որոնք`
1) ունեն «Անեսթեզիոլոգիա» բժշկական օգնության և սպասարկման տեսակի գծով լիցենզիա,
2) ունեն միևնույն շենքային տարածքում տեղակայված «Անեսթեզիոլոգիա» բժշկական օգնության և սպասարկման տեսակի գծով լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպության հետ տվյալ ծառայությունների մատուցման պայմանագիր:
10. Այն դեպքում, երբ ուղեգրում նշված հետազոտությունը, ըստ այն իրականացնող բժշկական կազմակերպության բժիշկ-մասնագետի, չի համապատասխանում կամ բավարար չէ լիարժեք ախտորոշման համար, հետազոտությունն իրականացնող բժշկական կազմակերպության մասնագետը իրավասու է փոխել հետազոտության տեսակը կամ ծավալը, որի վերաբերյալ կատարում է գրառում էլեկտրոնային առողջապահության համակարգում:
(1-ին հավելվածը փոփ. 04.02.2021 թիվ 05-Ն հրաման)
Հավելված N 2
ՀՀ առողջապահության նախարարի
2013 թվականի սեպտեմբերի 20-ի
N 53-Ն հրամանի
ՑԱՆԿ
ՀԱՏՈՒԿ ՈՒ ԴԺՎԱՐԱՄԱՏՉԵԼԻ ԱԽՏՈՐՈՇԻՉ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
._____________________________________________________________________.
|ԹԻՎ| ՏԵՍԱԿԸ |ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ |
| | |ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒՅՈՒՆԸ, |
| | |ԵՂԱՆԱԿԸ |
|_____________________________________________________________________|
| 1. ԳՈՐԾԻՔԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
|_____________________________________________________________________|
|1. |Համակարգչային տոմոգրաֆիա |տարեկան 3 |
| | |նգամ |
|___|______________________________________________|__________________|
|2. |Միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա | |
|___|______________________________________________|__________________|
|1) |Միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա` |տարեկան |
| |սարքի հզորությունը մինչև 3 տեսլա, կամ |2 անգամ |
|___|______________________________________________|__________________|
|2) |Միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա` |յուրաքանչյուրը |
| |սարքի հզորությունը 3 տեսլա և միջուկամագնիսա- |տարեկան |
| |յին ռեզոնանսային տոմոգրաֆիա` սարքի |1 անգամ |
| |հզորությունը մինչև 3 տեսլա | |
|___|______________________________________________|__________________|
|3. |Պոզիտրոն-էմիսիոնային տոմոգրաֆիա |մինչև 18 տարեկան |
| | |երեխաներին` ըստ |
| | |ցուցումի տարեկան |
| | |մեկ անգամ, իսկ 18 |
| | |տարեկան և բարձր |
| | |տարիքի անձանց` |
| | |նախարարի հրամանով |
|___|______________________________________________|__________________|
|4. |Ռադիոնուկլիդային ախտորոշման հետազոտություններ |տարեկան 2 անգամ |
|___|______________________________________________|__________________|
|5. |Աորտայի, մագիստրալ անոթների և պերիֆերիկ |տարեկան 2 անգամ |
| |անոթների անգիոգրաֆիա | |
|___|______________________________________________|__________________|
|6. |Գլխուղեղի ներգանգային և արտագանգային |տարեկան 2 անգամ |
| |անոթների գերձայնային դուպլեքս հետազոտություն | |
|___|______________________________________________|__________________|
|7. |Վերջութային անոթների հեմոդինամիկայի |ըստ ցուցումի |
| |գերձայնային դուպլեքս հետազոտություն | |
|___|______________________________________________|__________________|
|8. |Մագիստրալ անոթների, որովայնի, կոնքի, փոշտի |ըստ ցուցումի |
| |օրգանների գերձայնային դուպլեքս հետազոտություն | |
|___|______________________________________________|__________________|
|9. |Էխոկարդիոգրաֆիա դուպլեքս հետազոտությամբ |ըստ ցուցումի |
|___|______________________________________________|__________________|
|10.|Էլեկտրոէնցեֆալոգրաֆիա |ըստ ցուցումի |
|___|______________________________________________|__________________|
|11.|Էխոէնցեֆալոգրաֆիա |ըստ ցուցումի |
|___|______________________________________________|__________________|
|12.|Էլեկտրոկարդիոգրաֆիա չափավորված |ըստ ցուցումի |
| |ծանրաբեռնվածությամբ (տրեդմիլ-թեստ կամ | |
| |վելոէրգոմետրիա) | |
|___|______________________________________________|__________________|
|13.|Էլեկտրանեյրոմիոգրաֆիա |ըստ ցուցումի |
|___|______________________________________________|__________________|
|14.|Կոլոնոսկոպիա |ըստ ցուցումի |
|___|______________________________________________|__________________|
|15.|Կոլպոսկոպիա (բիոպսիայով և վիրուսոլոգիական, |տարեկան 2 անգամ |
| |ցիտոլոգիական հետազոտությամբ) | |
|___|______________________________________________|__________________|
|16.|Էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա (ըստ ցուցումների` |տարեկան 2 անգամ |
| |հելիկոբակտեր պիլորիի որոշմամբ) | |
|___|______________________________________________|__________________|
|17.|Մամոգրաֆիա |ըստ ցուցումի |
|___|______________________________________________|__________________|
|18.|Սպիրոմետրիա (համակարգչային), այդ թվում |ըստ ցուցումի |
| |սալբուտամոլային փորձով | |
|___|______________________________________________|__________________|
|19.|Էլեկտրասրտագրություն հոլտեր մոնիտորինգ |ըստ ցուցումի |
|___|______________________________________________|__________________|
|20.|Ուռոդինամիկական համալիր հետազոտում |ըստ ցուցումի |
| |(ուռոֆլյուոմետրիա, ցիստոտոնոմետրիա, ուրետրայի | |
| |պրոֆիլոմետրիա) | |
|___|______________________________________________|__________________|
|21.|Աուդիոմետրիա (խաղային, տոնալ), օբյեկտիվ |ըստ ցուցումի |
| |օտոակուստիկ, տիմպանոմետրիա, կարճ լատենտ | |
| |պոտենցիալների գրանցում | |
|___|______________________________________________|__________________|
|22.|Դենսիտոմետրիա |ըստ ցուցումի |
|___|______________________________________________|__________________|
|23.|«նորածինների/երեխաների նեյրոսոնոգրաֆիա», |ըստ ցուցումի |
| |իրականացման հաճախականությունը | |
|___|______________________________________________|__________________|
|24.|ԷԷԳ 24 ժամյա մոնիտորինգ (անկախ կանալների |ըստ ցուցումի |
| |քանակից), այդ թվում` Վիդիո ԷԷԳ 32 կանալով | |
| |մոնիտորինգ 24 ժամյա | |
|___|_________________________________________________________________|
| | 2. ԼԱԲՈՐԱՏՈՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
|___|_________________________________________________________________|
|25.|Օնկոմարկերներ |Ըստ նեղ մասնագետի |
| | |ցուցումի |
|___|______________________________________________|__________________|
|1) |Պրոստատ սպեցիֆիկ հակածին ընդհանուր PSA-T | |
|___|______________________________________________|__________________|
|2) |Պրոստատ սպեցիֆիկ հակածին ազատ PSA-F | |
|___|______________________________________________|__________________|
|3) |ալֆա-ֆետոպրոտեին AFP-ալֆա | |
|___|______________________________________________|__________________|
|4) |Կարցինոէմբրիոնալ հակածին CEA | |
|___|______________________________________________|__________________|
|5) |Քաղցկեղային մարկեր CA 15-3 | |
|___|______________________________________________|__________________|
|6) |Քաղցկեղային մարկեր CA 125 | |
|___|______________________________________________|__________________|
|7) |Քաղցկեղային մարկեր CA 19-9 | |
|___|______________________________________________|__________________|
|8) |Արգանդի քաղցկեղային մարկեր HE4 | |
|___|______________________________________________|__________________|
|9) |Վահանաձև գեղձի քաղցկեղային մարկեր TG | |
| |թիրեոգլոբուլին կալցիտոնին | |
|___|______________________________________________|__________________|
|10)|Քաղցկեղի իմունոհիստոքիմիական | |
| |հետազոտություններ (բուժման նկատմամբ | |
| |զգայունության որոշման և մեթոդի | |
| |ընտրության անհրաժեշտ պայման է). | |
|___|______________________________________________|__________________|
| |ա. Էստրոգենային և պրոգեստերոնային | |
| |ռեցեպտորներ (ER, PgR) | |
|___|______________________________________________|__________________|
| |բ. HER2-neu օնկոսպիտակուց (բացահայտումը | |
| |FISH/CISH մեթոդներով) | |
|___|______________________________________________|__________________|
|26.|Հորմոնալ հետազոտություններ |Ըստ նեղ մասնագետի |
| | |ցուցումի |
|___|______________________________________________|__________________|
|1) |Թիրեոտրոպ հորմոն (HTSH) | |
|___|______________________________________________|__________________|
|2) |Ազատ տրիյոդթիրոնին (FT3) | |
|___|______________________________________________|__________________|
|3) |Ազատ թիրոքսին (FT4) | |
|___|______________________________________________|__________________|
|4) |Թիրոքսին (T4) | |
|___|______________________________________________|__________________|
|5) |Տրիյոդթիրոնին (T3) | |
|___|______________________________________________|__________________|
|6) |Հակամարմիններ թիրեոպերօքսիդազայի նկատմամբ | |
| |(Anti TPO) | |
|___|______________________________________________|__________________|
|7) |Հակամարմիններ թիրեոգլոբուլինի նկատմամբ | |
| |(Anti TG) | |
|___|______________________________________________|__________________|
|8) |Կորտիզոլ | |
|___|______________________________________________|__________________|
|9) |Ֆոլիկուլխթանող հորմոն (HFSH) | |
|___|______________________________________________|__________________|
|10)|Լյուտեինացնող հորմոն (HLH) | |
|___|______________________________________________|__________________|
|11)|Էստրադիոլ | |
|___|______________________________________________|__________________|
|12)|Պրոլակտին | |
|___|______________________________________________|__________________|
|13)|Պրոգեստերոն | |
|___|______________________________________________|__________________|
|14)|Տեստոստերոն | |
|___|______________________________________________|__________________|
|15)|Դեհիդրոէպիանդրոստերոն սուլֆատ (DHEA-S) | |
|___|______________________________________________|__________________|
|16)|17-OH-Պրոգեստերոն (17-OH-PROG) | |
|___|______________________________________________|__________________|
|26.|Իմունոլոգիական հետազոտություն |Ըստ նեղ մասնագետի |
| | |ցուցումի |
|___|______________________________________________|__________________|
|1) |Տոքսոպլազմայի նկատմամբ հակամարմիններ IgG/IgM | |
|___|______________________________________________|__________________|
|2) |Ցիտոմեգալովիրուսի նկատմամբ հակամարմիններ | |
| |IgG/IgM | |
|___|______________________________________________|__________________|
|3) |Հերպեսի I/2 վիրուսի նկատմամբ հակամարմիններ | |
| |IgG/IgM | |
|___|______________________________________________|__________________|
|4) |A/M/G/E դասի իմունոգլոբուլիններ | |
|___|______________________________________________|__________________|
|5) |Հակաֆոսֆոլիպիդային IgG/IgM | |
|___|______________________________________________|__________________|
|6) |Հակաֆոսֆոլիպիդային հակամարմիններ | |
|___|______________________________________________|__________________|
| |ա. Հակաբետագլիկոպրոտեին | |
|___|______________________________________________|__________________|
| |բ. Հակակարդոլիպինային հակամարմիններ | |
|___|______________________________________________|__________________|
|27.|Ցիկլոսպորինի որոշում |Ըստ նեղ մասնագետի |
| | |ցուցումի |
|___|______________________________________________|__________________|
|28.|Կարիոտիպի որոշում |Ըստ նեղ մասնագետի |
| | |ցուցումի |
|___|______________________________________________|__________________|
|1) |Արյան մեջ | |
|___|______________________________________________|__________________|
|2) |Ոսկրածուծում | |
|___|______________________________________________|__________________|
|3) |Ամնիոտիկ հեղուկում | |
|___|______________________________________________|__________________|
|29.|Իմունոգլոբուլին Ե-ի (E) որոշում (ալերգենի |Ըստ նեղ մասնագետի |
| |նկատմամբ զգայունություն) |ցուցումի |
|___|______________________________________________|__________________|
|30.|Պարբերական հիվանդության հակադեզօքսիռիբոնուկ- |Ըստ նեղ մասնագետի |
| |լեական թթվի (ԴՆԹ-ի) որոշում ցուցումի | |
|___|______________________________________________|__________________|
|31.|Ֆերիտինի որոշում |Ըստ նեղ մասնագետի |
| | |ցուցումի |
|___|______________________________________________|__________________|
|32.|Հակաէպիլեպտիկ դեղի տիտրի որոշում |Ըստ նեղ մասնագետի |
| |(Կարբամազեպին, Վալպրոաթթու (Վալպրոատի |ցուցումի |
| |նատրիում), Ֆենոբարբիտալ) | |
|___|______________________________________________|__________________|
|33.|Ֆենիլալանինի որոշումը արյան մեջ |ըստ ցուցումի |
|___|______________________________________________|__________________|
|34.|«Հեպատիտ Ց» ՊՇՌ(PCR) մեթոդով (որակական, |Ըստ նեղ մասնագետի |
| |քանակական) |ցուցումի |
|___|______________________________________________|__________________|
|35.|Հականուկլեար հակամարմինների որոշում` |Ըստ նեղ մասնագետի |
| |իմունոֆերմենտատիվ եղանակով (ANA) |ցուցումի |
|___|______________________________________________|__________________|
|36.|Հակադեզօքսիռիբոնուկլեական թթվի (հակաԴՆԹ) |ըստ ցուցումի |
| |հակամարմինների որոշում` իմունոֆերմենտատիվ | |
| |եղանակով (ds DNA) | |
|___|______________________________________________|__________________|
|37.|Հյուսվածքային տրանսգլյուտամինազային |Ըստ նեղ մասնագետի |
| |հակամարմինների որոշում |ցուցումի |
|___|______________________________________________|__________________|
|38.|Մարդու խորիոնային գոնադոտրոպինի որոշում |Ըստ նեղ մասնագետի |
| | |ցուցումի |
|___|______________________________________________|__________________|
|39.|Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների|Ըստ նեղ մասնագետի |
| |ԴՆԹ-ի որոշում |ցուցումի |
|___|______________________________________________|__________________|
|40.|Հելիկոբակտեր պիլորի անտիգենի որոշում |Ըստ նեղ մասնագետի |
| |արյան և կղանքի մեջ |ցուցումի |
|___|______________________________________________|__________________|
|41.|Գլիկոհեմոգլոբինի որոշում |Ըստ նեղ մասնագետի |
| | |ցուցումի |
|___|______________________________________________|__________________|
|42.|Կարիոտիպի հետազոտություն մոլեկուլային- |Ըստ նեղ մասնագետի |
| |բջջագենետիկական մեթոդների օգնությամբ - |ցուցումի |
| |ՖԻՇ(FISH) | |
|___|______________________________________________|__________________|
|43.|Պերինատալ (TORCH) ինֆեկցիաների ախտորոշում` |Ըստ նեղ մասնագետի |
| |իմունոֆերմենտային և դեզօքսիռիբոնուկլեական |ցուցումի |
| |թթվի (ԴՆԹ-ի) որոշմամբ /սեռավարակներ, | |
| |տոքսոպլազմոզ, կարմրախտ և այլն/ | |
|___|______________________________________________|__________________|
|44.|Բնական հակամակարդիչների որոշում |Ըստ նեղ մասնագետի |
| | |ցուցումի |
|___|______________________________________________|__________________|
|1) |անտիթրոմբին | |
|___|______________________________________________|__________________|
|2) |պրոտեին C | |
|___|______________________________________________|__________________|
|3) |պրոտեին S | |
|___|______________________________________________|__________________|
|45.|Թրոմբոֆիլիաների մարկերների որոշում |ըստ ցուցումի |
|___|______________________________________________|__________________|
|1) |F2 | |
|___|______________________________________________|__________________|
|2) |F5 | |
|___|______________________________________________|__________________|
|46.|Ալերգենների հայտնաբերման հետազոտություններ |ըստ ցուցումի |
|___|______________________________________________|__________________|
|1) |Մետախոլինային պրովոկացիոն թեսթ |Ըստ նեղ մասնագետի |
| | |ցուցումի |
|___|______________________________________________|__________________|
|2) |Ֆիզիկական ծանրաբեռնվածության ասթմայի թեսթ |Ըստ նեղ մասնագետի |
| | |ցուցումի |
|___|______________________________________________|__________________|
|3) |Պլետիզմոգրաֆիա ամբողջ մարմնի |Ըստ նեղ մասնագետի |
| | |ցուցումի |
|___|______________________________________________|__________________|
|4) |Մաշկային պրիկ-թեսթ դեղերի նկատմամբ |Ըստ նեղ մասնագետի |
| | |ցուցումի |
|___|______________________________________________|__________________|
|5) |Մաշկային պրիկ-թեսթ թարմ սննդի նկատմամբ |Ըստ նեղ մասնագետի |
| | |ցուցումի |
|___|______________________________________________|__________________|
|6) |Մաշկային պրիկ-թեսթ ստանդարտացված լուծույթներով|Ըստ նեղ մասնագետի |
| | |ցուցումի |
|___|______________________________________________|__________________|
|7) |Մաշկային պրիկ-թեսթ ստանդարտացված |Ըստ նեղ մասնագետի |
| |յուրաքանչյուր հաջորդ լուծույթով |ցուցումի |
|___|______________________________________________|__________________|
|8) |Սիրտ-թոքային ծանրաբեռնվածության թեսթ |Ըստ նեղ մասնագետի |
| |(համակարգչային ԱՇՖ, ԷՍԳ, Sp02, O2, CO2 |ցուցումի |
| |շարունակական ցուցանիշների գնահատում) | |
|___|______________________________________________|__________________|
|9) |Քթային ազոտի օքսիդի թեսթ (Nasal NO test) |Ըստ նեղ մասնագետի |
| | |ցուցումի |
|___|______________________________________________|__________________|
|10)|Արտաշնչական ազոտի օքսիդի թեսթ (FeNO test) |Ըստ նեղ մասնագետի |
| | |ցուցումի |
|___|______________________________________________|__________________|
|11)|C խմբի ալերգեններ (դեղեր) |Ըստ նեղ մասնագետի |
| | |ցուցումի |
|___|______________________________________________|__________________|
|12)|D, G, T և W խմբի ալերգեններ (ինհալացիոն) |Ըստ նեղ մասնագետի |
| |(կատեգորիա 1) |ցուցումի |
|___|______________________________________________|__________________|
|13)|D, G, T և W խմբի ալերգեններ (ինհալացիոն) |Ըստ նեղ մասնագետի |
| |(կատեգորիա 2) |ցուցումի |
|___|______________________________________________|__________________|
|14)|E խմբի ալերգեններ (կենդանական) (կատեգորիա 1) |Ըստ նեղ մասնագետի |
| | |ցուցումի |
|___|______________________________________________|__________________|
|15)|E խմբի ալերգեններ (կենդանական) (կատեգորիա 2) |Ըստ նեղ մասնագետի |
| | |ցուցումի |
|___|______________________________________________|__________________|
|16)|F խմբի ալերգեններ (սննդային) (կատեգորիա 1) |Ըստ նեղ մասնագետի |
| | |ցուցումի |
|___|______________________________________________|__________________|
|17)|F խմբի ալերգեններ (սննդային) (կատեգորիա 2) |Ըստ նեղ մասնագետի |
| | |ցուցումի |
|___|______________________________________________|__________________|
|18)|F խմբի ալերգեններ (սննդային խառնուրդներ) |Ըստ նեղ մասնագետի |
| |(կատեգորիա 3) |ցուցումի |
|___|______________________________________________|__________________|
|19)|H և M խմբի ալերգեններ (ինհալացիոն |Ըստ նեղ մասնագետի |
| |խառնուրդ) (կատեգորիա 1) |ցուցումի |
|___|______________________________________________|__________________|
|20)|i խմբի ալերգեններ (միջատ) (կատեգորիա 1) |Ըստ նեղ մասնագետի |
| | |ցուցումի |
|___|______________________________________________|__________________|
|21)|M խմբի ալերգեններ (ինհալացիոն) (կատեգորիա 1) |Ըստ նեղ մասնագետի |
| | |ցուցումի |
|___|______________________________________________|__________________|
|22)|M խմբի ալերգեններ (ինհալացիոն) (կատեգորիա 2) |Ըստ նեղ մասնագետի |
| | |ցուցումի |
|___|______________________________________________|__________________|
|23)|Ալերգենի մոլեկուլային որոշում (կատեգորիա 1) |Ըստ նեղ մասնագետի |
| | |ցուցումի |
|___|______________________________________________|__________________|
|24)|Ալերգենի մոլեկուլային որոշում (կատեգորիա 2) |Ըստ նեղ մասնագետի |
| | |ցուցումի |
|___|______________________________________________|__________________|
|25)|Ալերգենի մոլեկուլային որոշում (կատեգորիա 3) |Ըստ նեղ մասնագետի |
| | |ցուցումի |
|___|______________________________________________|__________________|
|26)|K խմբի ալերգեններ (լատեքս) (կատեգորիա 1) |Ըստ նեղ մասնագետի |
| | |ցուցումի |
|___|______________________________________________|__________________|
|27)|P խմբի ալերգեններ (պարազիտ) (կատեգորիա 1) |Ըստ նեղ մասնագետի |
| | |ցուցումի |
|___|______________________________________________|__________________|
|28)|Ալֆա-Գալ ալերգեն |Ըստ նեղ մասնագետի |
| | |ցուցումի |
|___|______________________________________________|__________________|
|47.|Ֆադիատոպ |Ըստ նեղ մասնագետի |
| | |ցուցումի |
|___|______________________________________________|__________________|
|48.|Տրիպտազայի որոշում |Ըստ նեղ մասնագետի |
| | |ցուցումի |
|___|______________________________________________|__________________|
|1) |Սննդային օրալ պրովոկացիոն թեսթ հիվանդանոցային |Ըստ նեղ մասնագետի |
| |պայմաններում |ցուցումի |
|___|______________________________________________|__________________|
|2) |Դեղորայքային պրովոկացիոն թեսթ հիվանդանոցային |Ըստ նեղ մասնագետի |
| |պայմաններում |ցուցումի |
|_____________________________________________________________________|
| 3. ԱԿՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
|_____________________________________________________________________|
|49.|Համակարգչային պերիմետրիա (Tomey) |Ըստ նեղ մասնագետի |
| | |ցուցումի |
|___|______________________________________________|__________________|
|50.|Համակարգչային պերիմետրիա (Compass) |Ըստ նեղ մասնագետի |
| | |ցուցումի |
|___|______________________________________________|__________________|
|51.|Ցանցաթաղանթի էլեկտրոֆիզիոլոգիական |Ըստ նեղ մասնագետի |
| |հետազոտություն (էՌԳ) |ցուցումի |
|___|______________________________________________|__________________|
|52.|Ցանցենու մուլտիֆոկալ էլեկտրոֆիզիոլոգիական |Ըստ նեղ մասնագետի |
| |հետազոտություն (էՌԳ) |ցուցումի |
|___|______________________________________________|__________________|
|53.|Տեսողական նյարդի առաջացված պոտենցիալ ՍՀՊ |Ըստ նեղ մասնագետի |
| | |ցուցումի |
|___|______________________________________________|__________________|
|54.|Օպտիկոկոհերենտ տոմոգրաֆիա (OCT) |Ըստ նեղ մասնագետի |
| | |ցուցումի |
|___|______________________________________________|__________________|
|55.|Նյարդաբանական հետազոտություններ |Ըստ նեղ մասնագետի |
| | |ցուցումի |
|_____________________________________________________________________|
| 4. Հղիների նախածննդյան հսկողության բարելավման, սկրինինգների |
| ընդլայնման ենթածրագրի կատարումն ապահովող միջոցառումների |
| շրջանակներում իրականացվող լրացուցիչ հետազոտություններ |
|_____________________________________________________________________|
|56.|Մարդկային խորիոնային գոնադոտրոպինի որոշում |Ըստ նեղ մասնագետի |
| | |ցուցումի |
|___|______________________________________________|__________________|
|57.|PAPP-A որոշում |Ըստ նեղ մասնագետի |
| | |ցուցումի |
|___|______________________________________________|__________________|
|58.|Կոագուլոպաթիաների ախտորոշում` |Ըստ նեղ մասնագետի |
| |անտիթրոմբին, Պրոտեին C, Պրոտեին S |ցուցումի |
|___|______________________________________________|__________________|
|59.|Թրոմբոֆիլիաների մարկերների որոշում` F2, |Ըստ նեղ մասնագետի |
| |F5, Լեյդենի`(V գործոն) |ցուցումի |
|___|______________________________________________|__________________|
|60.|Անտիֆոսֆոլիպիդային համախտանիշի (ԱՖՀ) |Ըստ նեղ մասնագետի |
| |ախտորոշում մարկերների միջոցով` |ցուցումի |
| |հակաբետագլիկոպրոտեին և | |
| |հակակարդոլիպինային հակամարմիններ | |
|___|______________________________________________|__________________|
|61.|Պերինատալ նշանակալի ինֆեկցիաների |Ըստ նեղ մասնագետի |
| |ախտորոշում (խլամիդիա, ուրեապլազմա, |ցուցումի |
| |ցիտմեգալովիրուս, հերպես, կարմրախտ, | |
| |տոքսոպլազմոզ) | |
|___|______________________________________________|__________________|
|62.|Գլուկոզատոլերանտության թեստ |Ըստ նեղ մասնագետի |
| | |ցուցումի |
|___|______________________________________________|__________________|
|63.|Դոպլեր հետազոտություն` մայր-պտուղ-ընկերք |Ըստ նեղ մասնագետի |
| |համակարգում |ցուցումի |
|___|______________________________________________|__________________|
|64.|Պտղի էխոսրտագրություն |Ըստ նեղ մասնագետի |
| | |ցուցումի |
|_____________________________________________________________________|
|5. Ադրենոգենիտալ համախտանիշի նորածնային սքրինինգ ծրագրի շրջանակներում|
| իրականացվող լրացուցիչ հետազոտություններ |
|_____________________________________________________________________|
|65.|Պլազմայում ռենինի ակտիվության որոշում |Ըստ նեղ մասնագետի |
| | |ցուցումի |
|___|______________________________________________|__________________|
|66.|Ադրենոկորտիկոտրոպ հորմոնի որոշում (ԱԿՏՀ) արյան|Ըստ նեղ մասնագետի |
| |մեջ |ցուցումի |
|___|______________________________________________|__________________|
|67.|Մակերիկամների բնածին հիպերպլազիայի հետծննդյան |Ըստ նեղ մասնագետի |
| |գենետիկական ախտորոշում (գենային մուտացիաներ և |ցուցումի |
| |CNV փոփոխություններ) | |
._____________________________________________________________________.
(2-րդ հավելվածը փոփ. 18.07.14 թիվ 52-Ն, 26.05.2021 թիվ 43-Ն, 04.02.2021 թիվ 05-Ն, 05.04.2024 թիվ 103-Ն, 19.07.2024 թիվ 230-Ն հրամաններ)
Հավելված N 3
ՀՀ առողջապահության նախարարի
2013 թվականի սեպտեմբերի 20-ի
N 53-Ն հրամանի
(3-րդ հավելվածն ուժը կորցրել է 02.03.16 թիվ 08-Ն հրաման)