Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ Հ ...

 

 

040.1479.250902

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«25» սեպտեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 սեպտեմբերի 2002 թվականի N 1479-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 172 ՈՒ ՄԱՐՏԻ 21-Ի N 280 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ա» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 21-ի «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեում «Նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարում» ծրագրով նախատեսված հատկացումները բաշխելու մասին» N 280 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 17-ի N 579 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման 1-ին կետում «1649000.0 հազար դրամ» բառերը փոխարինել «1471000.0 հազար դրամ» բառերով.

i

բ) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի:

i

2. «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 172 որոշման N 5 հավելվածի 14 խմբի 06 ենթախմբի «7. Նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարում» ծրագրով նախատեսված հատկացումները պակասեցնել 178000.0 հազար դրամով` նույն չափով ավելացնելով 05 խմբի 05 ենթախմբի «01. Կենտրոնացված միջոցներով դեղորայքի, շիճուկների, պատվաստանյութերի ձեռքբերում» ծրագրով նախատեսված գումարը` համաձայն N 2 հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

սեպտեմբերի 19-ի N 1479-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ «ՆԱԽՈՐԴ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՏԱՐԻՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ՊԱՐՏՔԵՐԻ ՄԱՐՈՒՄ» ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ

 

._________________________________________________________________________.

|                                             |  Հատկացվող գումարի չափը   |

|                                             |       (հազար դրամ)        |

|_____________________________________________|___________________________|

|Ընդամենը` առողջապահություն                   |         1471000.0         |

|այդ թվում`                                   |                           |

|_____________________________________________|___________________________|

|ՀՀ առողջապահության նախարարության պետական     |                           |

|առողջապահական գործակալություն                |                           |

|_____________________________________________|___________________________|

|Հիվանդանոցային բուժօգնություն                |          423000.0         |

|_____________________________________________|___________________________|

|Առաջնային պոլիկլինիկական օգնություն          |          678000.0         |

|_____________________________________________|___________________________|

|ընդամենը                                     |         1101000.0         |

|_____________________________________________|___________________________|

|ՀՀ առողջապահության նախարարություն            |                           |

|այդ թվում`                                   |                           |

|_____________________________________________|___________________________|

|Առողջապահական այլ ծառայություններ և  ծրագրեր |          370000.0         |

|_____________________________________________|___________________________|

|ընդամենը                                     |          370000.0         |

._________________________________________________________________________.

 

Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

սեպտեմբերի 19-ի N 1479-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 172 ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազար դրամ)

._________________________________________________________________________.

|Բյուջետային  |Բյուջետային ծախսերի         |Վերաբաշխում «Հայաստանի        |

|ծախսերի      |գործառական դասակարգման      |Հանրապետության 2002 թվականի   |

|գործառական   |խմբերի և  ենթախմբերի,       |պետական բյուջեի մասին»        |

|դասակարգման  |տնտեսագիտական դասակարգման   |Հայաստանի Հանրապետության      |

|_____________|հոդվածների, ֆինանսավորվող   |օրենքի N 1 հավելվածում և      |

|խումբը|ենթա- |ծրագրերի և  դրանք           |փոփոխություններ               |

|      |խումբը|իրականացնող մարմինների      |Հայաստանի Հանրապետության      |

|      |      |անվանումները                |կառավարության 2002 թվականի    |

|      |      |                            |փետրվարի 25-ի N 172 որոշման   |

|      |      |                            |N 5 հավելվածում (փակագծերում  |

|      |      |                            |նշված են հատկացումներից       |

|      |      |                            |պակասեցվող գումարները, իսկ    |

|      |      |                            |դրական նշանով` ավելացվող      |

|      |      |                            |գումարները)                   |

|      |      |                            |______________________________|

|      |      |                            |    9 ամիս    |      տարի     |

|______|______|____________________________|______________|_______________|

|  14  |  06  |07. Նախորդ բյուջետային      |  (178000.0)  |   (178000.0)  |

|      |      |տարիների արդյունքներով      |              |               |

|      |      |առաջացած պարտքերի մարում    |              |               |

|      |      |այդ թվում` ըստ բյուջետային  |  (178000.0)  |   (178000.0)  |

|      |      |ծախսերի տնտեսագիտական       |              |               |

|      |      |դասակարգման հոդվածների`     |              |               |

|      |      |Կապիտալ շինարարության       |              |               |

|      |      |ծախսեր                      |              |               |

|______|______|____________________________|______________|_______________|

|  05  |  05  |01. Կենտրոնացված միջոցների  |   178000.0   |    178000.0   |

|      |      |դեղորայքի, շիճուկների,      |              |               |

|      |      |պատվաստանյութերի ձեռքբերում |              |               |

|      |      |ՀՀ առողջապահության          |              |               |

|      |      |նախարարություն              |              |               |

|      |      |այդ թվում` ըստ բյուջետային  |   178000.0   |    178000.0   |

|      |      |ծախսերի տնտեսագիտական       |              |               |

|      |      |դասակարգման հոդվածների`     |              |               |

|      |      |Դեղորայք և  վիրակապային     |              |               |

|      |      |նյութեր                     |              |               |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.09.2002
N 1479-Ն
Որոշում