Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 86-Ն ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 դեկտեմբերի 2023 թվականի N 2131-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 86-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 86-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման N 1 հավելվածում`

ա. 7.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7.1. Համապատասխան պետական մարմնի սոցիալական խնդիրներ իրականացնող ստորաբաժանումը, ինչպես նաև հատուցման հիմնադրամը` իր նախաձեռնությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության փոխգործելիության հարթակով ստանում են նաև`

1) շահառուի մահվան վերաբերյալ տեղեկատվությունը` քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 31-ի N 1093-Ն որոշմամբ սահմանված օպերատորի միջոցով.

2) օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված շահառուի հաշմանդամության վերաբերյալ տեղեկատվությունը` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 31-ի N 1093-Ն որոշմամբ սահմանված օպերատորի միջոցով.

3) օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի կիրարկումը (հատուցման վճարումը և աջակցության տրամադրումը) ապահովող տեղեկատվությունը` պետական կառավարման համակարգի համապատասխան մարմնից (եթե վերջինս տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը) հատուցման հիմնադրամի և այդ մարմնի միջև փոխհամաձայնեցված կարգով:»,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7.2-րդ կետով.

«7.2. Զինծառայողի հատուցման իրավունքի էլեկտրոնային գործում ներառված` հատուցման հիմնադրամի կողմից շահառուներին վճարման ենթակա գումարների մասին տեղեկությունները, առցանց (էլեկտրոնային) եղանակով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և հատուցման հիմնադրամի միջև փոխհամաձայնեցված կարգով տրամադրվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը` կենսաթոշակ նշանակելու, ընտանիքի սոցիալական գնահատում իրականացնելու համար:».

2) որոշման N 3 հավելվածի`

ա. 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Հատուցման հիմնադրամն էլեկտրոնային եղանակով հարցում կատարելու միջոցով ստանում է`

1) վերադարձվող դրոշմանիշային վճարների մասին տեղեկատվությունը (հաշվետու տարվա եկամուտներից վճարված, այդ թվում` հաշվետու տարվա եկամուտներից հարկային գործակալի պահած և պետական բյուջե փոխանցած դրոշմանիշային վճարների մասին տեղեկատվությունը, իսկ եթե անհատ ձեռնարկատերը կամ նոտարը դիմումը ներկայացնում է 2023 թվականին` նաև 2021 թվականի համար հաշվարկված և 2022 թվականի ընթացքում վճարված դրոշմանիշային վճարների մասին տեղեկատվությունը)` հարկային մարմնից, հատուցման հիմնադրամի և հարկային մարմնի միջև փոխհամաձայնեցված կարգով.

2) ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ժամանակահատվածի մասին տեղեկատվությունը` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զինված ուժերի գլխավոր շտաբի համապատասխան ստորաբաժանումից:»,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 10-12-րդ կետերով.

«10. Սույն կարգի 2-րդ կետի 6-րդ ենթակետում նշված փաստաթուղթը (տեղեկանքը կամ զինվորական գրքույկը) չի ներկայացվում, եթե դիմումը ներկայացվել է էլեկտրոնային եղանակով և դիմումի հետ ներկայացված զինծառայողի հետ ընտանեկան կապը հաստատող փաստաթղթի կամ էլեկտրոնային եղանակով քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված տեղեկատվության հիման վրա զինծառայողը նույնականացվել է (նրա տվյալները նույնականացվել են) բնակչության պետական ռեգիստրի տեղեկատվական համակարգից ստացված տեղեկությունների հիման վրա:

11. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զինված ուժերի գլխավոր շտաբի համապատասխան ստորաբաժանումը, ի պատասխան սույն կարգի 7-րդ կետի 2-րդ ենթակետում նշված հարցման, հարցումն ստանալուն հաջորդող 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում, համապատասխան ծրագրային գործիք մուտքագրելու միջոցով հատուցման հիմնադրամին է տրամադրում`

1) ժամկետային պարտադիր զինվորական ծառայության սկիզբը.

2) նշում` տեղեկատվության տրամադրման օրվա դրությամբ ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվելու մասին կամ ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ավարտը, եթե այդ օրվա դրությամբ ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունն ավարտվել է:

12. Եթե ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողն անցնում է պայմանագրային զինվորական ծառայության, ապա ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ավարտ է համարվում պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրը:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի մարտի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2023 թ. դեկտեմբերի 7

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 7 դեկտեմբերի 2023 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.12.2023
N 2131-Ն
Որոշում