040.1201.210802
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«21» օգոստոսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
25 հուլիսի 2002 թվականի N 1201-Ա
ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Երևանի Տերյան-Կորյուն փողոցների խաչմերուկում գտնվող անավարտ շինարարության օբյեկտը ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ «ԼԵԴԱ Սիստեմս» փակ բաժնետիրական ընկերությանը:
2. Սահմանել անավարտ շինարարության օբյեկտի վաճառքի գինը` 200000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ:
3. Սահմանել, որ գնորդը պարտավոր է`
i
ա) անավարտ շինարարության օբյեկտի շինարարական աշխատանքներն ավարտել մինչև 2006 թվականը` ներդնելով 2,1 մլն ԱՄՆ-ի դոլար.
բ) Երևանի Տերյան-Կորյուն փողոցների խաչմերուկում գտնվող անավարտ շինարարության օբյեկտի շենքը շահագործելիս ստեղծել միջազգային չափանիշներին համապատասխան աշխատանքային պայմաններ, ինչը կնպաստի լրացուցիչ աշխատատեղերի ստեղծմանը և բարձր տեխնոլոգիաների զարգացմանը.
գ) 3-րդ կետի գ ենթակետն ուժը կորցրել է 01.09.05 թիվ 1470-Ա որոշում
դ) իր միջոցների հաշվին իրականացնել մասնավորեցումից ծագող սեփականության իրավունքի պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
(3-րդ կետը փոփ. 23.07.03 թիվ 911-Ա, 01.09.05 թիվ 1470-Ա որոշումներ)
4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին` Երևանի քաղաքապետի հետ համատեղ ճշտել Երևանի Տերյան-Կորյուն փողոցների խաչմերուկում գտնվող անավարտ շինարարության օբյեկտի համար հատկացված հողատարածքի չափերը և կադաստրային արժեքով վաճառել «ԼԵԴԱ Սիստեմս» փակ բաժնետիրական ընկերությանը:
5. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին` մեկամսյա ժամկետում «ԼԵԴԱ Սիստեմս» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել մասնավորեցման պայմանագիր:
6. Վճարումներն իրականացնել մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 16-ԻՆ