102.0223.251208
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«25» 12 2008 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10208396
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
23 դեկտեմբերի 2008 թվականի N 223-Ն
ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԳՐԱՆՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 50-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել նոտարական գրանցամատյանում գրանցումներ կատարելու կարգը և նոտարական գրանցամատյանի ձևը (հավելվածներ N N 1, 2 կցվում են):
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 5-ի «Նոտարական գրանցամատյանի ձևը և գրանցամատյանում գրանցումներ կատարելու կարգը հաստատելու մասին» N 670-Ն հրամանը:
Հավելված N 1
Հաստատված է
ՀՀ արդարադատության նախարարի
2008 թվականի դեկտեմբերի 23-ի
N 223-Ն հրամանով
ԿԱՐԳ
ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԳՐԱՆՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգը կարգավորում է «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 50-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան նոտարների կողմից նոտարական գրանցամատյաններում գրանցումներ կատարելու կարգը և պայմանները:
2. Նոտարները նոտարական գործողությունները գրանցում են նոտարական գրանցամատյանում (այսուհետ` գրանցամատյան):
3. Գրանցամատյանը պետք է լինի ամուր կազմված, թերթերը` համարակալված: Թերթերի քանակը պետք է հաստատվի և կնքվի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից: Գրանցամատյանի համարակալման սխալներ հայտնաբերելիս, այդ մասին նշում է կատարվում գրանցամատյանի վերջում, այնուհետև` ստորագրվում և կնքվում նոտարի կողմից:
Գրանցամատյանի կազմի վրա նշվում է նոտարական տարածքը, նոտարի անունը և ազգանունը, հարկ վճարողի հաշվառման համարը /ՀՎՀՀ/ և գրանցամատյանի հերթական համարը:
(3-րդ կետը փոփ. 17.05.18 թիվ 205-Ն հրաման)
4. Յուրաքանչյուր տարվա սկզբից բացվում է նոր գրանցամատյան:
Գրանցամատյանի լրանալուց-ավարտվելուց հետո նոտարները ստանում են նոր գրանցամատյան:
Գրանցամատյանները նոտարները ստանում են նոտարական պալատից: Գրանցամատյանի համար նոտարը վճարում կատարում է նոտարական պալատի կողմից ձեռքբերված գնով: Գրանցամատյանների տրամադրումը կատարվում է սույն կարգի 3-րդ կետին համապատասխան:
(4-րդ կետը փոփ. 17.05.18 թիվ 205-Ն հրաման)
5. Գրանցամատյանները պահվում են նոտարների մոտ մինչև այդ գրանցամատյանում ամենավերջին գրանցման օրվանից սկսած յոթանասունհինգ տարին լրանալը:
II. ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ
6. Նոտարական գրանցամատյանում գրանցումները պետք է կատարվեն հայերենով: Գրանցումները պետք է լինեն պարզ և ընթեռնելի: Գրանցամատյանում մատիտով գրանցումներ, ինչպես նաև ջնջումներ կատարել չի թույլատրվում, իսկ ուղղումները պետք է ծանոթագրված լինեն գրանցման վերջում` /որտեղ կատարվել է ուղղումը/ նոտարի ստորագրությունից առաջ:
Գրանցամատյանում չլրացված սյունակները պետք է ընդգծվեն:
Եթե նոտարը գործարքի կողմերի տվյալները գրանցել է գրանցամատյանում, սակայն նրանք նույն պահին հրաժարվել են գործարքից, ապա նոտարը համապատասխան գրառում է կատարում գրանցամատյանի 8-րդ սյունակում, որը հավաստում են նաև կողմերը` իրենց ստորագրությամբ: Նշված գրառումը ծանոթագրվում, ստորագրվում և կնքվում է նոտարի կողմից գրանցամատյանի վերջում` նշելով գործարքի հերթական համարը: Եթե նոտարը գործարքի կողմերի տվյալները գրանցել է գրանցամատյանում, նրանք նույն պահին հրաժարվել են գործարքից, սակայն հրաժարվում են դրա վերաբերյալ նոտարի կատարած գրառումը հավաստել իրենց ստորագրություններով, ապա նոտարը գրառում է կատարում և միաժամանակ նշում, որ կողմերը հրաժարվել են ստորագրել գրանցամատյանը: Նշված գրառումը ծանոթագրվում, ստորագրվում և կնքվում է նոտարի կողմից գրանցամատյանի վերջում` նշելով գործարքի հերթական համարը:
(6-րդ կետը փոփ. 17.05.18 թիվ 205-Ն հրաման)
7. Գրանցամատյաններում գրանցման ենթակա են նոտարների կողմից կատարվող բոլոր նոտարական գործողություններն ու գանձված պետական տուրքի և ծառայության վճարները:
8. Յուրաքանչյուր նոտարական գործողություն կրում է առանձին հերթական համար: Գրանցամատյանում գրանցված նոտարական գործողության հերթական համարը ցույց է տրվում նոտարի կողմից վավերացված կամ հաստատված փաստաթղթի վավերացման մակագրությունում:
Եթե նոտարական գործողությունները կատարվում են նոտարական գրասենյակի շենքից դուրս, ապա գրանցամատյանում պետք է նշվի նոտարական գործողության կատարման վայրը:
9. (9-րդ կետն ուժը կորցրել է 17.05.18 թիվ 205-Ն հրաման)
10. Գրանցամատյանում գրանցումները կատարվում են հետևյալ կերպ`
1) 1-ին սյունակում ցույց է տրվում տարվա սկզբի նոտարական գործողության հերթական համարը: Ընդ որում, հերթական համարները նշվում են հաջորդաբար` առանց բաց տողերի:
2) 2-րդ սյունակում ցույց է տրվում նոտարական գործողության կատարման ամսաթիվը, որը պետք է համընկնի նոտարի կողմից վավերացված կամ հաստատված փաստաթղթի վրա եղած վավերացման մակագրության ամսաթվին:
3) 3-րդ սյունակում ցույց է տրվում այն ֆիզիկական անձանց ազգանունը, անունը, հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում դրա առկայության դեպքում) կամ կազմակերպությունների լրիվ անվանումը և նրանց ներկայացուցիչների ազգանունը, անունը, հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում դրա առկայության դեպքում), որոնց համար կամ որոնց դիմումով կատարվում է նոտարական գործողությունը:
Եթե նոտարական գործողություն կատարելու համար չի ներկայացել այն անձը կամ նրա օրինական ներկայացուցիչը, որի անունով տրված է փաստաթուղթը, այլ նրա խնդրանքով ներկայացել է մեկ ուրիշ քաղաքացի, ապա նշվում է ներկայացող քաղաքացու ազգանունը, անունը, հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում դրա առկայության դեպքում) և նրա բնակության վայրը: Այն դեպքում, երբ նոտարի կողմից հաստատված կամ վավերացված փաստաթղթի մեկ օրինակը մնում է նոտարի գործերում, ապա կողմերի գտնվելու կամ բնակության վայրը կարող է չնշվել:
Ստորագրել չկարողացող անձի անունից նոտարի կողմից վավերացվող կամ հաստատվող փաստաթղթում` 3-րդ սյունակում նշվում է նաև ստորագրող անձի անունը, ազգանունը, հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում դրա առկայության դեպքում) և նրա բնակության վայրը:
Եթե նոտարական գործողություն կատարելու համար դիմում է կազմակերպություն, կամ նրա առանձնացված ստորաբաժանումը, ինչպես նաև պետական կամ համայնքի հիմնարկը, ապա 3-րդ սյունակում նշվում է նրանց լրիվ անվանումը և ՀՎՀՀ-ը, գտնվելու վայրը, ներկայացուցիչների անունը, ազգանունը:
Եթե գործարքին մասնակցում է թարգմանիչ կամ վկա, ապա նշվում է նաև նրա անունը, ազգանունը, հայրանունը և նրա բնակության վայրը: Նոտարի կողմից վստահված թարգմանչի ստորագրության իսկությունը վավերացնելիս 3-րդ սյունակում նշվում է նրա անունը, ազգանունը:
Նոտարական գործողության համար դիմած միևնույն անձանց միջև իրար անմիջապես հաջորդող մի քանի գործարքներ կնքվելու դեպքում նոտարը կարող է նրանց ամբողջական տվյալները գրանցել մեկ անգամ, այնուհետ նշել միայն անուն, ազգանուն, հայրանունը` նշում կատարելով, որ տվյալները կարող են դիտվել նախորդ համարում:
4) 4-րդ սյունակում նշվում է նոտարական գործողություն կատարելու համար ներկայացողի անձնագրի կամ նրա ինքնությունը հաստատող այլ փաստաթղթի համարը, տրման ժամանակը և ում կողմից է տրված, ինչպես նաև գործարքի մասնակիցների գործունակությունը ստուգելու համար նրանց ծննդյան թվերը:
5) 5-րդ սյունակում նշվում է կատարվող նոտարական գործողության տեսակը, իսկ գործարքների վավերացման ժամանակ նշվում է միայն այդ գործարքների տեսակը:
Փաստաթղթի պատճենի ճշտության վավերացման ժամանակ այս սյունակում նշվում է փաստաթղթի անվանումը:
6) 6-րդ սյունակում նշվում է նոտարական գործողությունների համար գանձված պետական տուրքի գումարը:
Եթե օրենքով տվյալ նոտարական գործողության համար պետական տուրք չի գանձվելու, ապա 6-րդ սյունակում նշվում է «Ազատված է ՊՏ», որը հավաստվում է գրանցամատյանի 9-րդ սյունակում պետական տուրքից ազատված անձի ստորագրությամբ:
7) 7-րդ սյունակում նշվում է նոտարի կողմից նոտարական գործողության կատարման համար գանձված ծառայության գումարը:
8) 8-րդ սյունակում դրվում է այն անձանց ստորագրությունը, որոնց համար կամ որոնց դիմումով կատարվել է նոտարական գործողությունը:
(10-րդ կետը փոփ. 17.05.18 թիվ 205-Ն հրաման)
11. Հայաստանի Հանրապետության հարկային մարմինների կողմից սույն կարգի պահանջների խախտումներ հայտնաբերելու դեպքում նոտարը ճշգրտումներ /գրանցումներ/ է կատարում գրանցամատյանում և հաշվառմանը վերաբերող այլ փաստաթղթերում:
Հավելված N 2
Հաստատված է
ՀՀ արդարադատության նախարարի
2008 թվականի դեկտեմբերի 23-ի
N 223-Ն հրամանով
ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ
ՆՈՏԱՐ ________________________________________
____________________________________ թվականի N
._________________________________________________________________________.
|N |Նոտա- |Անձանց կամ |Նոտարա-|Նոտա- |Գանձված|Նոտարա-|Այն |Անձանց |
| |րական |նրանց |կան |րական |է պետա-|կան |անձանց |ստորագրու-|
| |գործո-|ներկայացու-|գործո- |գործո-|կան |գործո- |ստորա- |թյունները`|
| |ղու- |ցիչների |ղու- |ղու- |տուրք |ղության|գրու- |ի հավաս- |
| |թյան |ազգանունը, |թյանը |թյան |կամ |կատար- |թյունը, |տումը |
| |կատար-|անունը, |ներկա- |տեսակը|նշում |ման |որոնց |տվյալ |
| |ման |հայրանունը |յացած | |պետական|համար |համար |նոտարական |
| |ամսա- |և բնակու- |անձի | |տույքի |գանձված|կամ |գործողու- |
| |թիվը, |թյան վայրը,|ինքնու-| |վճարու-|ծառա- |որոնց |թյան համար|
| |ամիսը,|որոնց համար|թյունը | |մից |յության|դիմումով |պետական |
| |տարե- |կատարված է |հաստա- | |ազատված|գումարը|կատարվել |տուրքից |
| |թիվը |նոտարական |տող | |լինելու|/ՀՀ |է նոտա- |ազատված |
| | |գործողու- |փաստա- | |մասին |դրամ/ |րական |լինելու |
| | |թյունը, |թուղթը | |/ՀՀ | |գործողու-| |
| | |ինչպես նաև | | |դրամ/ | |թյունը | |
| | |թարգմանչի | | | | | | |
| | |կամ վկայի | | | | | | |
| | |անունը, | | | | | | |
| | |ազգանունը, | | | | | | |
| | |հայրանունը | | | | | | |
| | |և նրա | | | | | | |
| | |բնակության | | | | | | |
| | |վայրը | | | | | | |
|__|______|___________|_______|______|_______|_______|_________|__________|
|1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 |
|__|______|___________|_______|______|_______|_______|_________|__________|
|1 | | | | | | | | |
|__|______|___________|_______|______|_______|_______|_________|__________|
|2 | | | | | | | | |
|__|______|___________|_______|______|_______|_______|_________|__________|
|3 | | | | | | | | |
|__|______|___________|_______|______|_______|_______|_________|__________|
|4 | | | | | | | | |
|__|______|___________|_______|______|_______|_______|_________|__________|
|5 | | | | | | | | |
|__|______|___________|_______|______|_______|_______|_________|__________|
|6 | | | | | | | | |
|__|______|___________|_______|______|_______|_______|_________|__________|
|7 | | | | | | | | |
|__|______|___________|_______|______|_______|_______|_________|__________|
|8 | | | | | | | | |
|__|______|___________|_______|______|_______|_______|_________|__________|
|9 | | | | | | | | |
|__|______|___________|_______|______|_______|_______|_________|__________|
|10| | | | | | | | |
._________________________________________________________________________.
(2-րդ հավելվածը փոփ. 17.05.18 թիվ 205-Ն, 28.03.2023 թիվ 160-Ն հրամաններ)