Սեղմել Esc փակելու համար:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25- ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

ԲԴԽ-28-Ն-10

2023 թ.

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի ԹԻՎ ԲԴԽ-16-Ն-6 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 42-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերով, 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի մարտի 25-ի «Դատավորների միջև գործերի հավասարաչափ բաշխման չափանիշները և կարգը, գործերի վերաբաշխման, կոլեգիալ դատական կազմերը ձևավորելու կարգը և դատավորներին հանձնվող գործերի տոկոսաչափեր, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ քննող դատավորների ցանկը սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-16-Ն-6 որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) Որոշման Հավելված 1-ի 9-րդ կետի «իրավասության» բառից հետո լրացնել «քրեական» բառը, իսկ «քրեական մասնագիտացման» բառերը հանել,

2) Որոշման Հավելված 1-ի 18-րդ կետի 1-ին նախադասության «(ներառյալ` արձակուրդին նախորդող տասնօրյա ժամանակահատվածը)» բառերը փոխարինել «(ներառյալ` արձակուրդին նախորդող տասնհինգօրյա ժամանակահատվածը)» բառերով,

3) Որոշման Հավելված 1-ի 18-րդ կետի 2-րդ նախադասությունը «տասնօրյա» բառից հետո լրացնել «կամ տասնհինգօրյա» բառերով,

4) Որոշման Հավելված 1-ի 22-րդ կետի «իրավասության» բառից հետո լրացնել «քրեական» բառը,

5) Որոշման Հավելված 3-ի «ա» աղյուսակի 7-րդ կետի «ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁ» սյունակի «Հրաչ Այվազյան» բառերը փոխարինել «Արգիշտի Ղազարյան» բառերով,

6) Որոշման Հավելված 3-ի «ա» աղյուսակի 9-րդ կետի «ԴԱՏԱՐԱՆԻ ԱՆՎԱՆՈՒՄ» սյունակի «իրավասության» բառից հետո լրացնել «քրեական» բառը, իսկ «ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁ» սյունակը լրացնել «Մնացական Մարտիրոսյան» բառերով,

7) Որոշման Հավելված 3-ի «ա» աղյուսակը 9-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-ին կետով.

 

«._____________________________________________________________________.

|9.1|Երևան  քաղաքի առաջին  |դատարանի      |Ավագ Գաբրիելյան  |65%      |

|   |ատյանի ընդհանուր      |նախագահ       |                 |         |

|   |իրավասության          |              |                 |         |

|   |քաղաքացիական դատարան  |              |                 |         |

._____________________________________________________________________.

«,

 

8) Որոշման Հավելված 3-ի «բ» աղյուսակի 1-ին կետի «ԴԱՏԱՎՈՐ» սյունակը լրացնել «Քրիստինե Մկոյան» բառերով,

9) Որոշման Հավելված 3-ի «բ» աղյուսակի 3-րդ կետի «ԴԱՏԱՐԱՆ» սյունակի «իրավասության» բառից հետո լրացնել «քաղաքացիական» բառը,

10) Որոշման Հավելված 3-ի «գ» աղյուսակի 5-րդ կետի «ԴԱՏԱՐԱՆ» սյունակի «իրավասության» բառից հետո լրացնել «քրեական» բառը,

11) Որոշման Հավելված 3-ի «գ» աղյուսակի 6-րդ կետի «ԴԱՏԱՐԱՆ» սյունակի «իրավասության» բառից հետո լրացնել «քաղաքացիական» բառը,

12) Որոշման Հավելված 3-ի «դ» աղյուսակի 2-րդ կետի «ԴԱՏԱՐԱՆ» սյունակի «իրավասության» բառից հետո լրացնել «քրեական» բառը,

13) Որոշման Հավելված 3-ի «ե» աղյուսակի 4-րդ կետի «ԴԱՏԱՐԱՆ» սյունակի «իրավասության» բառից հետո լրացնել «քաղաքացիական» բառը,

14) Որոշման Հավելված 3-ի «ե» աղյուսակի 5-րդ կետի «ԴԱՏԱՐԱՆ» սյունակի «իրավասության» բառից հետո լրացնել «քրեական» բառը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

    ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ                        Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 

2023թ. մարտի 6

ք. Երևան

 

Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (www.court.am)` 6 մարտի 2023 թվական:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 9 մարտի 2023 թվական:

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
06.03.2023
N ԲԴԽ-28-Ն-10
Որոշում