Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ

 

16 դեկտեմբերի 2022 թվականի N 1320-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 300-Ն ՀՐԱՄԱՆԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2016 թվականի դեկտեմբերի 30-ի «Եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական (պարզեցված), եկամտային հարկի և սոցիալական վճարի տարեկան հաշվարկների, տեղեկությունների և տեղեկանքի ձևերը և դրանց լրացման կարգերը հաստատելու մասին» N 300-Ն հրամանի`

1) N 1 հավելվածով հաստատված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկի ձևի 2-րդ բաժնում`

ա. լրացման կարգի 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«16. 2-րդ բաժնում տրվում է հաշվետու ամսում տվյալ հարկային գործակալի կողմից բոլոր ֆիզիկական անձանց վճարված հարկման բազա հանդիսացող այլ եկամուտներից եկամտային հարկի հաշվարկը, յուրաքանչյուր եկամտի տեսակի և քաղաքացիության համար լրացվում է մեկ տող, ընդ որում`

1) 2020 թվականի հունվարի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակահատվածներին վերագրվող (այդ հաշվետու ժամանակահատվածների գործունեության արդյունքում ստացվող) շահույթներից` որպես շահույթի բաշխում, օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձ հանդիսացող մասնակցի ստացած շահաբաժինների մասով եկամտային հարկը հաշվարկվում է 5% դրույքաչափով,

2) 2023 թվականի հունվարի 1-ից հետո տոկոսների (բացառությամբ բանկային ավանդի և հրապարակային առաջարկի միջոցով հանրությանը առաջարկված կամ կարգավորվող շուկայում առևտրին թույլատրված պարտքային արժեթղթերի դիմաց տոկոսների) մասով եկամտային հարկը հաշվարկվում է ընդհանուր սահմանված դրույքաչափով: Բանկային ավանդի և հրապարակային առաջարկի միջոցով հանրությանը առաջարկված կամ կարգավորվող շուկայում առևտրին թույլատրված պարտքային արժեթղթերի դիմաց տոկոսների մասով եկամտային հարկը հաշվարկվում է 10% դրույքաչափով:»,

i

բ. 2-րդ աղյուսակի 2-րդ կետում բոլոր «10%» բառերը փոխարինել «ընդհանուր սահմանված դրույքաչափ (10%)» բառերով, 14-րդ կետում «Նվազեցման կատարման» բառերը փոխարինել «Եկամուտների ստացման իրավունքը ձեռք բերելու հարկային» բառերով,

i

2) N 3 հավելվածով հաստատված եկամտային հարկի և սոցիալական վճարի տարեկան հաշվարկի ձևի 2-րդ բաժնի`

ա. 1-ին աղյուսակի 2-րդ կետում «10%» բառերը փոխարինել «ընդհանուր սահմանված դրույքաչափ (10%)» բառերով,

բ. 1-ին աղյուսակի 5-րդ կետում «Ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի (բացառությամբ սույն աղյուսակի 6-րդ կետում նշվածի) օտարման դիմաց եկամուտ» բառերը փոխարինել «Գույքի (բացառությամբ սույն աղյուսակի 4-րդ և 6-րդ կետերում նշվածների) օտարման դիմաց եկամուտ» բառերով, իսկ «10%(20%)» բառերը փոխարինել «10%» բառերով,

գ. 1-ին աղյուսակի 8-րդ կետից հետո լրացնել 9-րդ կետ` հետևյալ բովանդակությամբ.

 

._____________________________________________________________________.

|9. Եկամուտների ստացման իրավունքը ձեռք|[2.13]|       |        5%|     |

|բերելու հարկային տարվան հաջորդող     |      |       |(10%, 20%)|     |

|12-ամսյա ժամանակահատվածում չվճարված  |      |       |          |     |

|պասիվ եկամուտներ                     |      |       |          |     |

._____________________________________________________________________.

 

դ. 1-ին աղյուսակի վերջին տողում «Ընդամենը [2.13]» բառերը փոխարինել «Ընդամենը [2.14]» բառերով,

i

ե. լրացման կարգի 11-րդ կետի 2-րդ ենթակետում «տոկոսները (տող [2.5])» բառերից հետո լրացնել «ընդ որում` 2023 թվականի հունվարի 1-ից հետո տոկոսների (բացառությամբ բանկային ավանդի և հրապարակային առաջարկի միջոցով հանրությանը առաջարկված կամ կարգավորվող շուկայում առևտրին թույլատրված պարտքային արժեթղթերի դիմաց տոկոսների) մասով եկամտային հարկը հաշվարկվում է ընդհանուր սահմանված դրույքաչափով» բառերով,

զ. լրացման կարգի 11-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) գույքի (բացառությամբ ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի և կառուցապատողի կողմից օտարվող գույքի) օտարման դիմաց եկամուտը (տող [2.9]),»,

է. լրացման կարգի 11-րդ կետը լրացնել 9-րդ ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.

«9) եկամուտների ստացման իրավունքը ձեռք բերելու հարկային տարվան հաջորդող 12-ամսյա ժամանակահատվածում չվճարված պասիվ եկամուտները (տող [2.13]), որոնց մասով եկամտային հարկը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 150-րդ հոդվածով սահմանված համապատասխան դրույքաչափով:»,

ը. լրացման կարգի 12.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«12.2. [2.14] տողում (սյունակ [2.3]) լրացվում է [2.4]-ից [2.13] տողերում հաշվարկված եկամտային հարկի ընդհանուր գումարը (տող [2.14] = 1-ին աղյուսակի սյունակ [2.3]-ի տողերի հանրագումարը):»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:

 

Ռ. ԲԱԴԱՍՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը` 19 դեկտեմբերի 2022 թվական:

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
16.12.2022
N 1320-Ն
Հրաման