ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
Ք. Երևան
15 օգոստոսի 2022 թ. ԲԴԽ-79-Ո-Կ-19
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԿԱՐԻՆԵ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ
ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Բարձրագույն դատական խորհուրդը, ծանոթանալով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի` «ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Կարինե Սոսիկի Բաղդասարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» 2022 թվականի հուլիսի 26-ի թիվ ԿՎ/13/2022 որոշմանը և կից ներկայացված փաստաթղթերին,
ՊԱՐԶԵՑ
i
Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել 2020 թվականի մարտի 25-ին ընդունված «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-199-Ն օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 25-րդ հոդվածով սահմանված կարգով, Հանձնաժողովի կողմից իրականացված դատավորների հայտարարագրերի վերլուծության արդյունքում հայտնաբերված խախտումները:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 26.07.2022 թվականի թիվ ԿՎ/13/2022 որոշմամբ միջնորդություն է ներկայացվել Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Կարինե Բաղդասարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
i
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 150-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը Բարձրագույն դատական խորհուրդը քննում է կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունն ստանալու պահից եռամսյա ժամկետում:
i
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհրդի նախագահը հրավիրում և վարում է Բարձրագույն դատական խորհրդի նիստերը, ստորագրում է Բարձրագույն դատական խորհրդի որոշումները, ներկայացնում է Բարձրագույն դատական խորհուրդն այլ մարմինների հետ հարաբերություններում, ինչպես նաև իրականացնում է Բարձրագույն դատական խորհրդի բնականոն գործունեության ապահովմանն ուղղված այլ լիազորություններ:
i
Բարձրագույն դատական խորհրդի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի աշխատակարգը հաստատելու մասին» 2020 թվականի հոկտեմբերի 22-ի թիվ ԲԴԽ-68-Ն-15 որոշման հավելվածի 91-րդ կետի համաձայն` Խորհրդի նախագահը դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթի բոլոր նյութերը ստանալու պահից մեկամսյա ժամկետում քննարկման համար նշանակում է խորհրդի նիստ: Միջնորդությունը և վարույթի նյութերը Խորհրդի անդամներին է ներկայացվում նիստից առնվազն 10 օր առաջ:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի 11-րդ մասով, Բարձրագույն դատական խորհրդի աշխատակարգը հաստատելու մասին 22.10.2020թ. թիվ ԲԴԽ-68-Ն-15 որոշման հավելվածի 91-րդ կետով,
ՈՐՈՇԵՑ
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից ներկայացված` Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Կարինե Բաղդասարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդության քննության կապակցությամբ Բարձրագույն դատական խորհրդի նիստը նշանակել 2022 թվականի օգոստոսի 22-ին ժամը 15:00-ին` Բարձրագույն դատական խորհրդի վարչական շենքում (ք. Երևան, Կորյունի 17):
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ս. ՉԻՉՈՅԱՆ
Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (www.court.am)` 15 օգոստոսի 2022 թվական: