040.0617.220502
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«22» մայիսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
22 մայիսի 2002 թվականի N 617
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՎԱՃԱՌԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Բազային բժշկական ուսումնարան» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից սահմանված կարգով առանձնացնել Երևանի Կորյունի 10 հասցեում գտնվող` 4003 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքը և 143,2 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շինությունները և դրանք հանձնել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` համապատասխան նվազեցնելով նշված ընկերության կանոնադրական կապիտալը:
(1-ին կետը փոփ. 01.08.02 թիվ 1117-Ն որոշում)
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումն ու գույքային իրավունքների պետական գրանցումը:
i
3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը Երևանի Կորյունի 10 հասցեում գտնվող` Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 25-ի «Պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների օտարման կարգի հաստատման մասին» N 92 որոշմամբ հաստատված կարգով հաշվարկված 84830760 դրամ արժեքով շենքը և շինությունները (այսուհետև` գույք) վաճառել «Հայկ և Արա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
4. Սահմանել գույքի վաճառքի գինը` 100000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ:
5. Սահմանել, որ գնորդը պարտավոր է`
ա) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել 40000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, իսկ մնացած գումարը` 60000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամը` 2 տարվա ընթացքում.
բ) 3 տարում ավարտել Երևանի Կորյունի 10 հասցեում գտնվող շենքի ամրացման և վերակառուցման աշխատանքները` ներդնելով 74000000 դրամ.
i
գ) Երևանի Կորյունի 10 հասցեում գտնվող շենքը 5 տարի ժամկետով օգտագործման տրամադրել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Բազային բժշկական ուսումնարան» պետական փակ բաժնետիրական ընկերությանը:
(5-րդ կետը փոփ. 01.08.02 թիվ 1117-Ն որոշում)
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մայիսի 22-ից: