ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
9 օգոստոսի 2022 թվականի թիվ 131-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ԹԻՎ 272-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով ապահովել արժեթղթերով ներդրումային գործառնություններ իրականացնելու իրավասություն ունեցող ֆինանսական կազմակերպությունների մուտքը դեպի կարգավորվող շուկա,
i
հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի 200-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը,
i
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2012 թվականի հոկտեմբերի 16-ի ««Արժեթղթերի կենտրոնացված ռեեստրավարման և պահառության կարգը» կանոնակարգ 5/10-ը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մարտի 1-ի թիվ 44-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 272-Ն որոշմամբ հաստատված «Արժեթղթերի կենտրոնացված ռեեստրավարման և պահառության կարգը» կանոնակարգ 5/10-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ լրացումները.
i
1) Կանոնակարգի 83-րդ կետում «համակարգի անդամները» բառերից հետո լրացնել «բացառությամբ սույն կանոնակարգի 84.3-րդ կետով սահմանված կազմակերպությունների» բառերով,
2) Կանոնակարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 84.3-րդ կետով.
i
«84.3. Հաշվարկային համակարգի անդամ կարող են լինել նաև վարկային կազմակերպությունները և ապահովագրական ընկերությունները: Կենտրոնական դեպոզիտարիան վարկային կազմակերպություններին և ապահովագրական ընկերություններին շնորհում է Հաշվարկային համակարգի անդամի կարգավիճակ իր կանոններով սահմանված կարգով:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ
ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ Ն. ԵՐԻՑՅԱՆ
2022 թ. օգոստոսի 15
ք. Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 17 օգոստոսի 2022 թվական: