Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵԽԱՅԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵԽԱՅԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԻՔԻ ...

 

 

110.0825.060916

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «06»        09            2016 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11016294

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

23 օգոստոսի 2016 թվականի N 825-Ն

 

ԵՐԵԽԱՅԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԻՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԿԱՅԱԳՐԻ ՏԻՊԱՅԻՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի N 1281-Ն ԵՎ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 11-Ի N 927-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17.3-րդ հոդվածի 2-րդ մասը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի 3-րդ մասով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վերաբերյալ վկայագրի» տիպային ձևը` համաձայն հավելվածի:

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի օգոստոսի 6-ի «Ներառական կրթություն իրականացնելու կարգը հաստատելու մասին» N 1281-Ն և 2009 թվականի նոյեմբերի 11-ի «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխայի վկայագրի տիպային ձևը հաստատելու մասին» N 927-Ն հրամանները:

3. Նախարարության իրավաբանական և հանրակրթության վարչությունների պետերին` սահմանված կարգով հրամանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

 

Հավելված

ՀՀ կրթության և գիտության

նախարարի 2016 թվականի

օգոստոսի 23-ի N 825-Ն հրամանի

 

ՎԿԱՅԱԳԻՐ N ԵՐԵԽԱՅԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԻՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Տրվում է

_______________________________________________________________________

                      (անուն, հայրանուն, ազգանուն)

Ծննդյան թիվ ___________________________________________________________

առ այն, որ նա ունի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք` պայմանավորված _____________________________________________________________

(ձայնի և խոսքի, լսողական, տեսողական, ինտելեկտուալ (մտավոր),

շարժողական)

_______________________________________________________ֆունկցիայի

 

______________________________ խանգարումով:

(թեթև, միջին ծանր., խորը)

 

Հիմք __________________________________________________________________

 

Տարածքային կառավարման պետական

    մարմնի ղեկավար                      ստորագրություն, անուն, ազգանուն

 

կնիք

 

(հավելվածը փոփ. 02.05.2022 թիվ 18-Ն հրաման)

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
23.08.2016
N 825-Ն
Հրաման