040.0316.010402
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«1» ապրիլի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
1 ապրիլի 2002 թվականի N 316
i
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-Ի ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական ծրագիրը (կցվում է):
բ) (1-ին կետի բ ենթակետն ուժը կորցրել է 04.12.03 թիվ 1680-Ն որոշում)
i
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի ապրիլի 1-ից:
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թ.
ապրիլի 1-ի N 316 որոշմամբ
i
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-Ի ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Այսօր ՁԻԱՀ-ը լուրջ սպառնալիք է աշխարհի ամբողջ բնակչության համար, սպառնալիք` նրա համընդհանուր սոցիալական, տնտեսական և քաղաքական բարեկեցության ու միլիոնավոր մարդկանց առողջության նկատմամբ: Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ոլորտի խնդիրները հայտարարել է գերակայող և իրականացվող ծրագրերի ու միջոցառումների ցանկում առաջնությունը տվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տարածման դեմ իրականացվող միջոցառումներին:
Հայաստանի Հանրապետությունում մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակվածության դեպքերի արձանագրումն սկսվել է 1988 թվականից:
1988 թվականից մինչև 2001 թվականի սեպտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է 161 ՄԻԱՎ-ի վարակակիր: ՄԻԱՎ-ի վարակակիրների մեծամասնությունը (78,9 տոկոս) ընդգրկված է 20-39 տարեկանների տարիքային խմբում: Վարակակիրներից 28-ը ախտորոշվել է որպես ՁԻԱՀ-ով հիվանդ, ընդ որում, 8-ը (29 տոկոս)` 1999 թվականից: Մինչև այժմ գրանցվել է 18 ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդի մահվան դեպք, որից 5-ը` 2000, իսկ 3-ը` 2001 թվականին:
Հայաստանում ՄԻԱՎ-ի վարակի փոխանցման հիմնական ուղիներն են ներերակային ներարկմամբ թմրանյութեր օգտագործելու միջոցով (45,3 տոկոս) և հետերոսեքսուալ ճանապարհով վարակումը (41,6 տոկոս):
Ի դեպ, վերջին տարիներին ներերակային ներարկմամբ թմրանյութեր օգտագործելու ճանապարհով վարակման դեպքերի զգալի աճ է նկատվում:
Իրավիճակի վերլուծության ընթացքում պարզվել է, որ Հայաստանի Հանրապետությունում ապրող ՄԻԱՎ-ի վարակակիրների իրական թիվն զգալիորեն գերազանցում է պաշտոնական վիճակագրության տվյալները:
Թմրամոլության և ՄԻԱՎ-ի տարածվածության վիճակի արագ գնահատման տվյալներով ներերակային ներարկմամբ թմրանյութեր օգտագործողների շրջանում ՄԻԱՎ-ի տարածվածությունը 9-19 տոկոսի սահմաններում է:
Ընտրանքային համաճարակաբանական հսկման տվյալներով ՄԻԱՎ-ի տարածվածությունը մարմնավաճառների շրջանում 0,5-6 տոկոսի սահմաններում է:
ՄԻԱՎ-ի վարակի դեպքեր են արձանագրվում նաև ազատազրկման վայրերում:
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ախտորոշումն ու կանխարգելումն իրականացնելու նպատակով 1989 թվականի նոյեմբերին ստեղծվել է «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» պետական հիմնարկը:
Հանրապետության դպրոցներում առողջապահական կրթության ոլորտին վերաբերող գիտելիքների դասավանդումը (այդ թվում` ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, ՍՃՓՀ-ների (սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ) և թմրանյութերի օգտագործման մասին տեղեկատվությունը) ուսումնական ծրագրում ընդգրկված չէ:
Թմրամոլության, մարմնավաճառության և այլ սոցիալական դրսևորումների գոյություն ունեցող մակարդակը, բնակչության` ընդհանրապես, և երիտասարդության` մասնավորապես, իրազեկության ցածր մակարդակը, պետական մակարդակով կանխարգելման միջոցառումների միջգերատեսչական համագործակցության և համակարգման բացակայությունը, մասնագիտացված ծառայությունների փոքր հնարավորությունները պարարտ հող են ստեղծում հանրապետությունում ՄԻԱՎ-ի վարակի ինտենսիվ տարածման համար:
Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հակազդման միջոցառումների արդյունքների վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանք չեն համապատասխանում առկա իրավիճակին:
Ծրագրի նպատակը Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ-ի վարակի տարածման նվազեցումն է:
Ծրագրի խնդիրներն են`
ա) ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելմանն ու բուժմանն ուղղված ազգային քաղաքականության զարգացումը և իրականացումը.
բ) ներերակային ներարկմամբ թմրանյութեր օգտագործողների շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելումը.
գ) անվտանգ սեռական վարքագծի ձևավորումը.
դ) մորից նորածնին ՄԻԱՎ-ի վարակի փոխանցման կանխարգելումը.
ե) դոնորական արյան անվտանգության ապահովումը.
զ) դեռահասների և երիտասարդների շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և ՍՃՓՀ-ների կանխարգելումը.
է) ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով տառապող մարդկանց նկատմամբ հոգածությունը:
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական ծրագրով (այսուհետև` հանրապետական ծրագիր) նախատեսվում է համապատասխան միջոցառումներ իրականացնել 2002-2006 թվականներն ընկած ժամանակահատվածում:
Հանրապետական ծրագրի իրականացման աշխատանքները համակարգելու է ստեղծվող առողջապահական ազգային ծրագրերը համակարգող հանրապետական միջգերատեսչական խորհուրդը:
Նախատեսվում է հանրապետական ծրագրի իրագործման ֆինանսավորումն իրականացնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, ինչպես նաև միջազգային և այլ կազմակերպությունների միջոցներով:
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման բնագավառում 2002-2006 թվականներին իրականացվելու են առաջնահերթ միջոցառումներ` համաձայն ժամանակացույցի (կցվում է):
1. ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակի հակազդման ազգային ռազմավարությունը
Ռազմավարության նպատակը` Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի
տարածման տեմպերի իջեցում:
1.1. ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակի հակազդման ոլորտում ազգային քաղաքականության զարգացումը
Նպատակը` ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակի դեմ պետական մակարդակով
միջգերատեսչական հակազդեցության ձևավորում:
Ռազմավարություն 1. ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման միջոցառումների իրականացման
աշխատանքների ղեկավարման միասնական համակարգի
ստեղծում
Միջոցառումները`
ա) առողջապահական ազգային ծրագրերը համակարգող հանրապետական միջգերատեսչական խորհրդի ստեղծում.
բ) առողջապահական ազգային ծրագրերը համակարգող տարածքային միջգերատեսչական խորհուրդների ստեղծում` Հայաստանի Հանրապետության մարզերում և Երևան քաղաքում.
գ) ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման միջոցառումների իրականացման ընթացիկ աշխատանքների հսկում և համակարգում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից:
Ռազմավարություն 2. ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ոլորտին վերաբերող
Հայաստանի Հանրապետության օրենսդրության
կատարելագործում
Միջոցառումները`
ա) «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխությունների և լրացումների կատարում.
բ) «Մամուլի և զանգվածային լրատվության միջոցների մասին» ու «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխությունների և լրացումների կատարում` ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման սոցիալական գովազդի անվճար տեղադրման համար:
Ռազմավարություն 3. ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ոլորտի մասնագիտացված
ծառայությունների զարգացում
Միջոցառումները`
ա) ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, ՍՃՓՀ-ների և թմրամոլության կանխարգելմանը, ախտորոշմանն ու բուժմանը վերաբերող միասնական տեղեկատվական համակարգի ստեղծում.
բ) ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ոլորտում փորձարկված առաջադիմական տեխնոլոգիաների ներդրման հարցերով զբաղվող մասնագետների պատրաստում.
գ) ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի և ՄԻԱՎ-ի հետազոտություններ իրականացնող լաբորատորիաների համար անհրաժեշտ թեստ- համակարգերի գնման ֆինանսավորման տրամադրում` այնպիսի ծավալներով, որը հնարավորություն կտա ապահովելու ՄԻԱՎ-ի հետազոտությունների իրականացումը բնակչության խոցելի խմբերում, այդ թվում` հղիների շրջանում, ՄԻԱՎ-ի ախտորոշումը և բնակչության գաղտնի, անանուն հետազոտման պահանջարկը.
դ) բուժհաստատություններում և այլ կազմակերպություններում բնակչության, այդ թվում` բարձր ռիսկի խմբերի համար խորհրդատվության համակարգի ներդրում.
ե) ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման հարցերով զբաղվող բժշկական կադրերի պլանային վերապատրաստման նպատակով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ազգային ինստիտուտի կողմից կրթական ծրագրի իրականացում:
Ռազմավարություն 4. Ուսումնական հաստատություններում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի,
ՍՃՓՀ-ների և թմրամոլության կանխարգելման նպատակով
համապատասխան կրթական ծրագրերի իրականացում
Միջոցառումները`
Դպրոցականների և ուսանողների (սովորողների) համար ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, ՍՃՓՀ-ների ու թմրամոլության կանխարգելմանը վերաբերող ուսումնական ծրագրերի մշակում և ներդրում:
1.2. Ներերակային ներարկմամբ թմրանյութեր օգտագործողների շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելումը
Նպատակը` ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տարածման տեմպերի իջեցում ներերակային ներարկմամբ
թմրանյութեր օգտագործողների և, դրա շնորհիվ, բնակչության
շրջանում:
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման խնդիրների զուգակցում թմրամոլության
առաջնային կանխարգելման խնդիրներին:
Ռազմավարություն 1. Թմրանյութերի մատակարարման նվազեցում
Միջոցառումները`
Թմրանյութերի անօրինական արտադրության, տեղափոխման, պահման և իրացման ոլորտների նկատմամբ համապատասխան պետական մարմինների կողմից վերահսկողության ուժեղացում:
Ռազմավարություն 2. Թմրանյութերի ոչ բժշկական օգտագործումից առաջացած
վնասի նվազեցում
Միջոցառումները`
ա) բնակչության խոցելի խմբերի ներկայացուցիչների իրազեկության մակարդակի բարձրացում, անվտանգ վարքի հմտությունների ձևավորում, այդ թվում` «Հավասարը` հավասարին» մեթոդով: Փոխօգնության խմբերի ստեղծում.
բ) ներարկիչների փոխանակում նախատեսող փորձնական ծրագրերի մշակում և ներդրում.
գ) ներերակային ներարկմամբ թմրանյութեր օգտագործողների խոցելի խմբում ՄԻԱՎ-ի տարածման նկատմամբ ընտրանքային համաճարակաբանական հսկման համակարգի ներդրում և զարգացում:
Ռազմավարություն 3. Թմրամոլության առաջնային և երկրորդային կանխարգելում
Միջոցառումները`
ա) բնակչության շրջանում թմրամոլության կանխարգելման բնագավառի մասին իրազեկության մակարդակի բարձրացում` զանգվածային լրատվության միջոցներով.
բ) ուսումնական ծրագրերում թմրամոլության կանխարգելմանը վերաբերող հարցերի մշակում և ներդրում: «Հավասարը` հավասարին» մեթոդի իրագործում.
գ) թմրամոլների համար վերականգնողական համակարգի ստեղծում:
1.3. Անվտանգ սեռական վարքագիծ
Նպատակը` սեռական ճանապարհով ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և ՍՃՓՀ-ների տարածման իջեցում:
Ռազմավարություն 1. Բնակչության անվտանգ սեռական վարքագծին վերաբերող
հարցերի մասին իրազեկության մակարդակի բարձրացում
Միջոցառումները`
ա) բնակչության տարբեր խմբերի համար ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և ՍՃՓՀ-ների կանխարգելման տեղեկատվական-կրթական ծրագրերի մշակում.
բ) բուժաշխատողների շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելմանը վերաբերող գիտելիքների մակարդակի բարձրացում.
գ) բնակչության խոցելի խմբերի համար զանգվածային միջոցառումների իրականացում, տեղեկատվական-կրթական նյութերի հրատարակում:
Ռազմավարություն 2. Պահպանակների մասսայականացում և մատչելիություն
Միջոցառումները`
ա) միգրանտների, զինծառայողների, կալանավայրերում և ազատազրկման վայրերում գտնվողների շրջանում պահպանակների տարածման ծրագրերի իրականացում.
բ) առևտրի, ժամանցի և հանգստի վայրերում որակյալ պահպանակների իրացման ապահովում.
գ) պահպանակների` միջազգային ստանդարտներին համապատասխանող որակի հսկողության ապահովում.
դ) զանգվածային լրատվության միջոցներով` ՄԻԱՎ-ի վարակից պաշտպանվելու միջոցների մասսայականացում.
ե) ցուցադրական քարոզչությանը վերաբերող նյութերի հրատարակում և տարածում:
Ռազմավարություն 3. ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և ՍՃՓՀ-ների տարածման տեմպերի իջեցում
մարմնավաճառների շրջանում
Միջոցառումները`
ա) ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և ՍՃՓՀ-ների կանխարգելման հատուկ միջոցառումների մշակում և ներդրում, այդ թվում` «Հավասարը` հավասարին» մեթոդով.
բ) մարմնավաճառների շրջանում ՄԻԱՎ-ի տարածման նկատմամբ համաճարակաբանական հսկման համակարգի զարգացում:
Ռազմավարություն 4. ՍՃՓՀ-ների ախտորոշման և բուժման մատչելիության
ապահովում
Միջոցառումները`
ա) բնակչության բոլոր խմբերի համար ՍՃՓՀ-ների բուժման անանուն հաճախման կաբինետների ցանցի ընդլայնում.
բ) ախտորոշման և բուժման ժամանակակից տեխնոլոգիաների և մեթոդների ներդրում.
գ) բնակչության խոցելի խմբերի համար բժշկական օգնության մատչելիության և գաղտնիության ապահովում:
1.4. Մորից նորածնին ՄԻԱՎ-ի վարակի փոխանցման կանխարգելում
Նպատակը` հղիության ընթացքում ՄԻԱՎ-ի վարակակիր մորից պտղին ՄԻԱՎ-ի
փոխանցման կանխարգելում:
Ռազմավարություն 1. ՄԻԱՎ-ի հետազոտությունների իրականացում հղի կանանց
շրջանում
Միջոցառումները`
ա) հղի կանանց շրջանում ՄԻԱՎ-ի հետազոտությունների իրականացում` ունիվերսալ թեստավորման սկզբունքով.
բ) հղի կանանց ՄԻԱՎ-ի հետազոտության զուգակցում նախաթեստային և հետթեստային խորհրդատվության իրականացմանն ու այդ նպատակով բուժանձնակազմի համապատասխան ուսուցում.
գ) պտղաբեր տարիքի կանանց շրջանում ՄԻԱՎ-ի մասին իրազեկության մակարդակի բարձրացում:
Ռազմավարություն 2. ՄԻԱՎ-ի վարակակիր հղի կանանց և նորածինների
կանխարգելիչ բուժման կազմակերպում
Միջոցառումները`
ա) ՄԻԱՎ-ի վարակակիր հղի կանանց հղիության և ծննդաբերության ընթացքի վարման ուղեցույցների մշակում և ներդրում.
բ) ՄԻԱՎ-ի վարակակիր մայրերից ծնված նորածինների կերակրման ուղեցույցների մշակում և ներդրում.
գ) ՄԻԱՎ-ի վարակակիր հղի կանանց և նորածինների կանխարգելիչ բուժման չափորոշիչների մշակում, ներդրում և բուժանձնակազմի համապատասխան ուսուցում.
դ) ՄԻԱՎ-ի վարակակիր հղի կանանց և նորածինների կանխարգելիչ հակավիրուսային բուժում և բուժման համար անհրաժեշտ դեղամիջոցների ձեռքբերում.
ե) սնուցման համար անհրաժեշտ արհեստական կաթնախառնուրդների տրամադրում ՄԻԱՎ-ի վարակակիր մայրերից ծնված նորածիններին:
1.5. Դոնորական արյան անվտանգության ապահովում
Նպատակը` դոնորական արյան բաղադրիչների փոխներարկման միջոցով ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի
տարածման կանխում:
Ռազմավարություն. Դոնորական արյան և արյան բաղադրիչների որակի նկատմամբ
հուսալի լաբորատոր հսկողության ապահովում
Միջոցառումները`
ա) որակյալ թեստ-համակարգերի ձեռքբերում.
բ) թեստ-համակարգերի որակի նկատմամբ հսկողության կարգի մշակում և ներդրում:
1.6. Անչափահասների և երիտասարդների շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելումը
Նպատակը` ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, ՍՃՓՀ-ների և թմրամոլության տարածման իջեցում
երիտասարդության շրջանում:
Ռազմավարություն. Անչափահասների և երիտասարդների իրազեկության մակարդակի
բարձրացում
Միջոցառումները`
ա) ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, ՍՃՓՀ-ների և թմրամոլության կանխարգելման կրթական ծրագրերի մշակում ու ներդրում ուսումնական հաստատություններում և դրա համար անհրաժեշտ մեթոդական ու դիդակտիկ նյութերի մշակում և հրատարակում.
բ) դասավանդման մեթոդաբանության հարցերով զբաղվող մանկավարժական կադրերի պատրաստում.
գ) զինծառայողների, կալանավայրերում և ազատազրկման վայրերում գտնվող անձանց համար տեղեկատվական-կրթական ծրագրերի մշակում ու ներդրում.
դ) չկազմակերպված երիտասարդության (ուսումնական հաստատություններ չհաճախող և չաշխատող) խնդիրների լուծմանը նպատակաուղղված ծրագրերի մշակում և իրականացում.
ե) երիտասարդության համար տեղեկատվական-կրթական նպատակային ծրագրերի ստեղծում:
1.7. Հոգածություն ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով տառապող մարդկանց նկատմամբ
Ռազմավարություն. ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների բուժման կազմակերպումը
Միջոցառումները`
ա) ՄԻԱՎ-ի վարակակիր և ՁԻԱՀ-ով հիվանդ մեծահասակների ու երեխաների բուժման ուղեցույցների մշակում և ներդրում.
բ) դեղամիջոցների ձեռքբերում և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների բուժում:
2. ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Նպատակը` ընթացիկ իրավիճակի որոշում: Փոփոխությունների գնահատում և
միջոցառումների ճշգրտում:
Միջոցառումները`
ա) բնակչության տարբեր խմբերում ՄԻԱՎ-ի տարածման նկատմամբ ընտրանքային համաճարակաբանական հսկման համակարգի զարգացում.
բ) պաշտոնական տվյալների, վարքային հետազոտությունների, ընտրանքային համաճարակաբանական հսկման, գաղտնի, անանուն թեստավորման, նախաթեստային և հետթեստային խորհրդատվության հիման վրա իրավիճակի արագ գնահատում.
գ) չափանիշերի հիման վրա (բաժին 4) հանրապետական ծրագրի զարգացման գնահատում:
3. ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
Նախատեսվում է հանրապետական ծրագրի ֆինանսավորումն իրականացնել հետևյալ աղբյուրներից`
ա) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից առողջապահության նպատակային ծրագրերի համար հատկացված գումարներ.
բ) միջազգային կազմակերպությունների, այդ թվում` ՄԱԿ-ի կողմից նպատակային ֆինանսավորում.
գ) հասարակական կազմակերպությունների կողմից նպատակային ֆինանսավորում.
դ) օրենքով չարգելված այլ աղբյուրներ:
4. ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇԵՐԸ
4.1. ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակի հակազդման ոլորտում ազգային քաղաքականության զարգացումը
Ռազմավարություն 1. ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման միջոցառումների իրականացման
աշխատանքների ղեկավարման միասնական համակարգի
ստեղծում
Նախատեսվող արդյունքը`
ա) ստեղծվելու է առողջապահական ազգային ծրագրերը համակարգող հանրապետական միջգերատեսչական խորհուրդ (2003 թ.).
բ) ստեղծվելու են առողջապահական ազգային ծրագրերը համակարգող տարածքային միջգերատեսչական խորհուրդներ` Հայաստանի Հանրապետության մարզերում և Երևան քաղաքում (2003-2004 թթ.):
Ռազմավարություն 2. ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ոլորտին վերաբերող
Հայաստանի Հանրապետության օրենսդրության
կատարելագործում
Նախատեսվող արդյունքը`
փոփոխություններ են կատարվելու «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» օրենքում (2003 թ.):
Ռազմավարություն 3. ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ոլորտի մասնագիտացված
ծառայությունների զարգացում
Նախատեսվող արդյունքը`
ա) կստեղծվի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, ՍՃՓՀ-ների և թմրամոլության կանխարգելմանը, ախտորոշմանը և բուժմանը վերաբերող միասնական տեղեկատվական համակարգ (2002-2006 թթ.).
բ) ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ոլորտում փորձարկված առաջադիմական տեխնոլոգիաների ներդրման համար կպատրաստվեն համապատասխան մասնագետներ (2002-2004 թթ.).
գ) ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի և ՄԻԱՎ-ի հետազոտություններ իրականացնող լաբորատորիաների համար անհրաժեշտ թեստ- համակարգերի գնման ֆինանսավորում կտրամադրվի այնպիսի ծավալներով, որը հնարավորություն կտա ապահովելու ՄԻԱՎ-ի հետազոտությունների իրականացումը բնակչության խոցելի խմբերում, այդ թվում` հղի կանանց շրջանում, ՄԻԱՎ-ի ախտորոշումը և բնակչության գաղտնի, անանուն հետազոտման պահանջարկը (2002-2006 թթ.).
դ) բուժհիմնարկներում կներդրվի բնակչության տարբեր խմբերի (այդ թվում` բարձր ռիսկի խմբերի) խորհրդատվության համակարգ (2002-2006 թթ.).
ե) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ազգային ինստիտուտի հիմքի վրա մշակված և ներդրված կլինեն ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելմանը վերաբերող հարցերով զբաղվող բժշկական կադրերի պլանային վերապատրաստման կրթական ծրագրեր (2002-2006 թթ.):
Ռազմավարություն 4. ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, ՍՃՓՀ-ների և թմրամոլության
կանխարգելման կրթական կառույցների զարգացում
Նախատեսված արդյունքը`
կմշակվի դպրոցականների և ուսանողների (սովորողների) համար ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, ՍՃՓՀ-ների և թմրամոլության կանխարգելման հարցերին վերաբերող ուսումնական պլան (2002-2003 թթ.):
4.2. Ներերակային ներարկմամբ թմրանյութեր օգտագործողների շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելումը
Ռազմավարություն 1. Թմրանյութերի ոչ բժշկական օգտագործումից առաջացած
վնասի նվազեցում
Նախատեսվող արդյունքը`
ա) մշակվելու և ներդրվելու են ներարկիչների փոխանակում նախատեսվող փորձնական ծրագրեր (2002 թ.).
բ) թմրանյութեր օգտագործողների 25 տոկոսը կունենա տեղեկատվություն ստանալու հնարավորություն և անվտանգ վարքի ձևավորված հմտություններ, այդ թվում` «Հավասարը` հավասարին» մեթոդով (2002-2003 թթ.).
գ) թմրանյութեր օգտագործողների 80 տոկոսը կունենա տեղեկատվություն ստանալու հնարավորություն և անվտանգ վարքի ձևավորված հմտություններ, այդ թվում` «Հավասարը` հավասարին» մեթոդով: Ստեղծվելու են փոխօգնության խմբեր (2004-2006 թթ.).
դ) ընտրանքային համաճարակաբանական հսկման համակարգում 1000 ներերակային ներարկմամբ թմրանյութեր օգտագործողների շրջանում կիրականացվի ՄԻԱՎ-ի տարածման նկատմամբ հսկողություն (2002-2003 թթ.).
Ռազմավարություն 2. Թմրամոլության առաջնային և երկրորդային կանխարգելում
Նախատեսվող արդյունքը`
ա) թմրամոլության նկատմամբ բնակչության խոցելի խմբերի 25 տոկոսը կունենա թմրամոլության կանխարգելման հարցերի մասին տեղեկատվություն ստանալու հնարավորություն (2002-2003 թթ.).
բ) թմրամոլության նկատմամբ բնակչության խոցելի խմբերի 80 տոկոսը կունենա թմրամոլության կանխարգելման հարցերի մասին տեղեկատվություն ստանալու հնարավորություն (2004-2006 թթ.).
գ) ուսումնական հաստատություններում կիրականացվեն կանխարգելման աշխատանքներ` «Հավասարը` հավասարին» մեթոդով (2003-2006 թթ.).
դ) թմրամոլների առողջության վերականգնման համար կիրականացվեն փորձնական ծրագրեր (2004-2006 թթ.).
4.3.. Անվտանգ սեռական վարքագիծ
Ռազմավարություն 1. Անվտանգ սեռական վարքագծին վերաբերող հարցերի մասին
բնակչության իրազեկության մակարդակի բարձրացում
Նախատեսվող արդյունքը`
ա) նվազելու է ՍՃՓՀ-ների տարածվածության մակարդակը (2003-2006 թթ.).
բ) գործելու է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և ՍՃՓՀ-ների կանխարգելման տեղեկատվական- կրթական համակարգ` բնակչության տարբեր խմբերի համար (2002-2006 թթ.):
Ռազմավարություն 2. Պահպանակների մասսայականացում և մատչելիություն
Նախատեսվող արդյունքը`
ա) միգրանտների, զինծառայողների, կալանավայրերում և ազատազրկման վայրերում գտնվողների շրջանում իրականացվելու են պահպանակների տարածման ծրագրեր (2002-2006 թթ.).
բ) կապահովվի պահպանակների մատչելիությունը և որակի նկատմամբ հսկողությունը (2002-2006 թթ.):
Ռազմավարություն 3. Մարմնավաճառների շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և ՍՃՓՀ-ների
տարածման տեմպերի իջեցում
Նախատեսվող արդյունքը`
ա) կմշակվեն և մարմնավաճառների շրջանում կիրականացվեն ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ու ՍՃՓՀ-ների կանխարգելման հատուկ ծրագրեր, այդ թվում` «Հավասարը` հավասարին» մեթոդով (2002-2003 թթ.).
բ) համաճարակաբանական հսկման համակարգում 500 մարմնավաճառի շրջանակում կիրականացվի ՄԻԱՎ-ի տարածման նկատմամբ հսկողություն (2002-2003 թթ.):
Ռազմավարություն 4. ՍՃՓՀ-ների ախտորոշման և բուժման մատչելիության
ապահովում
Նախատեսվող արդյունքը`
բնակչության բոլոր խմբերի համար զարգանալու է ՍՃՓՀ-ների բուժման անանուն հաճախման կաբինետների ցանցը (2002-2006 թթ.):
4.4. Մորից նորածնին ՄԻԱՎ-ի վարակի փոխանցման կանխարգելում
Ռազմավարություն 1. ՄԻԱՎ-ի հետազոտությունների իրականացում հղի կանանց
շրջանում
Նախատեսվող արդյունքը`
ա) բոլոր հղի կանանց շրջանում կիրականացվեն ՄԻԱՎ-ի հետազոտություններ` ունիվերսալ թեստավորման սկզբունքով (2002-2006 թթ.).
բ) հղի կանանց շրջանում ՄԻԱՎ-ի հետազոտությունների իրականացումը կզուգակցվի նախաթեստային և հետթեստային խորհրդատվությանը (2002-2006 թթ.).
գ) պտղաբեր տարիքի կանանց շրջանում կբարձրանա ՄԻԱՎ-ի մասին իրազեկության մակարդակը (2002-2006 թթ.).
դ) կպատրաստվեն համապատասխան կադրեր` հղի կանանց նախաթեստային և հետթեստային խորհրդատվությունն իրականացնելու համար (2002-2003 թթ.):
Ռազմավարություն 2. ՄԻԱՎ-ի վարակակիր հղի կանանց և նորածինների
կանխարգելիչ բուժման կազմակերպում
Նախատեսվող արդյունքը`
ա) կմշակվեն և կներդրվեն ՄԻԱՎ-ի վարակակիր հղի կանանց հղիության և ծննդաբերության ընթացքի վարման ուղեցույցները (2002 թ.).
բ) կմշակվեն և կներդրվեն ՄԻԱՎ-ի վարակակիր մայրերից ծնված նորածինների կերակրման չափորոշիչները (2002 թ.).
գ) կմշակվեն և կներդրվեն ՄԻԱՎ-ի վարակակիր հղի կանանց և նորածինների կանխարգելիչ բուժման ուղեցույցները (2002 թ.).
դ) կպատրաստվեն ՄԻԱՎ-ի վարակակիր հղի կանանց և նորածինների կանխարգելիչ բուժումն իրականացնող համապատասխան բուժաշխատողներ (2002-2003 թթ.).
ե) ձեռք կբերվեն ՄԻԱՎ-ի վարակակիր հղի կանանց և նորածինների կանխարգելիչ հակավիրուսային բուժման համար անհրաժեշտ դեղամիջոցներ (2002-2006 թթ.).
զ) կիրականացվի բոլոր ՄԻԱՎ-ի վարակակիր հղի կանանց և նորածինների կանխարգելիչ հակավիրուսային բուժում (2002-2006 թթ.).
է) ՄԻԱՎ-ի վարակակիր մայրերից ծնված բոլոր նորածինները կապահովվեն կերակրման համար անհրաժեշտ արհեստական կաթնախառնուրդներով (2002-2006 թթ.):
4.5. Դոնորական արյան անվտանգության ապահովում
Ռազմավարություն. Դոնորական արյան և արյան բաղադրիչների որակի նկատմամբ
հուսալի լաբորատոր հսկողության ապահովում
Նախատեսվող արդյունքը`
ա) կապահովվի ՄԻԱՎ-ի նկատմամբ դոնորական արյան որակյալ թեստավորում (2002-2006 թթ.).
բ) կմշակվի և կներդրվի թեստ-համակարգերի որակի նկատմամբ հսկողության կարգը (2002 թ.):
4.6. Անչափահասների և երիտասարդների շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելումը
Ռազմավարություն. Անչափահասների և երիտասարդների իրազեկության մակարդակի
բարձրացում
Նախատեսվող արդյունքը`
ա) մշակվելու և հրատարակվելու են ուսումնական հաստատություններում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, ՍՃՓՀ-ների ու թմրամոլության կանխարգելման կրթական ծրագրերի համար անհրաժեշտ մեթոդական և դիդակտիկ նյութեր (2002-2005 թթ.).
բ) ուսումնական հաստատությունների բարձր դասարանցիների 30 տոկոսն ընդգրկվելու է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, ՍՃՓՀ-ների և թմրամոլության կանխարգելման կրթական ծրագրերում (2002-2003 թթ.).
գ) ուսումնական հաստատությունների բոլոր բարձր դասարանցիներն ընդգրկվելու են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, ՍՃՓՀ-ների և թմրամոլության կանխարգելման կրթական ծրագրերում (2004-2006 թթ.).
դ) զինծառայողների համար կմշակվեն և կներդրվեն ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, ՍՃՓՀ-երի և թմրամոլության կանխարգելման կրթական ծրագրեր (2002-2006 թթ.).
ե) չկազմակերպված երիտասարդության համար կմշակվեն և կներդրվեն ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, ՍՃՓՀ-ների ու թմրամոլության կանխարգելման ծրագրեր (2002- 2006 թթ.).
զ) պատրաստվելու են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, ՍՃՓՀ-ների և թմրամոլության կանխարգելմանը վերաբերող հարցերի գծով դասավանդման մեթոդաբանության մանկավարժական կադրեր (2002-2004 թթ.).
է) բուհերում և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում ներդրվելու են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, ՍՃՓՀ-ների և թմրամոլության կանխարգելման կրթական ծրագրեր (2005-2006 թթ.):
4.7. Հոգածություն ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով տառապող մարդկանց նկատմամբ
Ռազմավարություն. ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների բուժման կազմակերպումը
Նախատեսվող արդյունքը`
ա) մշակվելու և ընդունվելու են ՄԻԱՎ-ի վարակակիր ու ՁԻԱՀ-ով հիվանդ մեծահասակների և երեխաների բուժման չափանիշերը (2002 թ.).
բ) բուժման կարիք ունեցող ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների 100 տոկոսն ստանալու է համարժեք, այդ թվում` հակավիրուսային բուժում (2002-2006 թթ.):
(ծրագիրը փոփ. 04.12.03 թիվ 1680-Ն որոշում)
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-Ի ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
._________________________________________________________________________.
|NN | Առաջնահերթ միջոցառումների |Կատարող նախարարությունը,|Կատարման|
|ը/կ| անվանումները | գերատեսչությունը |ժամկետը |
|___|___________________________________|________________________|________|
| 1 | 2 | 3 | 4 |
|___|___________________________________|________________________|________|
|1. |ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակի հակազդման | | |
| |ոլորտում ազգային քաղաքականության | | |
| |զարգացումը | | |
|___|___________________________________|________________________|________|
| |ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման |ՀՀ կառավարություն |2002 թ. |
| |հանրապետական միջգերատեսչական | | |
| |խորհրդի ստեղծում | | |
|___|___________________________________|________________________|________|
| |ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման տարածքային|ՀՀ տարածքային կառավարման|2002 թ. |
| |խորհուրդների ստեղծում Հայաստանի |մարմիններ | |
| |Հանրապետության մարզերում և Երևան | | |
| |քաղաքում | | |
|___|___________________________________|________________________|________|
| |ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման |ՀՀ առողջապահության |2002 թ. |
| |միջոցառումների իրականացման ընթացիկ |նախարարություն | |
| |աշխատանքների հսկում և համակարգում | | |
|___|___________________________________|________________________|________|
| |«Մարդու իմունային անբավարարության |ՀՀ առողջապահության |2003 թ. |
| |վիրուսից առաջացած հիվանդության |նախարարություն | |
| |կանխարգելման մասին» ՀՀ օրենքում | | |
| |փոփոխությունների կատարում | | |
|___|___________________________________|________________________|________|
| |ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, ՍՃՓՀ-ների ու |ՀՀ առողջապահության |2002- |
| |թմրամոլության կանխարգելմանը, |նախարարություն |2006 թթ.|
| |բուժմանը և ախտորոշմանը վերաբերող | | |
| |միասնական տեղեկատվական համակարգի | | |
| |ստեղծում | | |
|___|___________________________________|________________________|________|
| |ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման |ՀՀ առողջապահության |2002- |
| |բնագավառում փորձարկված առաջադիմական|նախարարություն |2004 թթ.|
| |տեխնոլոգիաների ներդրման հարցերով |ՀՀ կրթության և | |
| |զբաղվող մասնագետների պատրաստում |գիտության նախարարություն| |
| | |հասարակական | |
| | |կազմակերպություններ | |
|___|___________________________________|________________________|________|
| |ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական |ՀՀ առողջապահության |2002- |
| |կենտրոնի և ՄԻԱՎ-ի |նախարարություն |2006 թթ.|
| |հետազոտություններ իրականացնող | | |
| |լաբորատորիաների համար անհրաժեշտ | | |
| |թեստ-համակարգերի գնման | | |
| |ֆինանսավորման տրամադրում` այնպիսի | | |
| |ծավալներով, որը հնարավորություն կտա| | |
| |ապահովելու ՄԻԱՎ-ի | | |
| |հետազոտությունների իրականացումը | | |
| |բնակչության խոցելի խմբերում, այդ | | |
| |թվում` հղի կանանց շրջանում, ՄԻԱՎ-ի | | |
| |ախտորոշումը և բնակչության գաղտնի, | | |
| |անանուն հետազոտման պահանջարկը | | |
|___|___________________________________|________________________|________|
| |Բնակչության, այդ թվում` բարձր ռիսկի|ՀՀ առողջապահության |2002- |
| |խմբերի համար խորհրդատվության |նախարարություն |2006 թթ.|
| |համակարգի ներդրում | | |
|___|___________________________________|________________________|________|
| |ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման հարցերով |ՀՀ առողջապահության |2002- |
| |զբաղվող բժշկական կադրերի պլանային |նախարարություն |2006 թթ.|
| |վերապատրաստման նպատակով ՀՀ | | |
| |առողջապահության նախարարության | | |
| |ազգային ինստիտուտի կողմից կրթական | | |
| |ծրագրի իրականացում | | |
|___|___________________________________|________________________|________|
| |Դպրոցականների և ուսանողների |ՀՀ առողջապահության |2002- |
| |(սովորողների) համար ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, |նախարարություն |2003 թթ.|
| |ՍՃՓՀ-ների և թմրամոլության |ՀՀ կրթության և | |
| |կանխարգելման հարցերին վերաբերող |գիտության նախարարություն| |
| |ուսումնական պլանի մշակում | | |
|___|___________________________________|________________________|________|
|2. |Ներերակային ներարկմամբ թմրանյութեր | | |
| |օգտագործողների շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի| | |
| |կանխարգելումը | | |
|___|___________________________________|________________________|________|
| |Պետության համապատասխան կառույցների |ՀՀ ներքին գործերի |2002- |
| |կողմից` թմրանյութերի անօրինական |նախարարություն |2006 թթ.|
| |արտադրության, տեղափոխման, պահման և |ՀՀ կառավարությանն | |
| |իրացման ոլորտներում ազդեցության |առընթեր մաքսային պետական| |
| |ուժեղացում |կոմիտե | |
|___|___________________________________|________________________|________|
| |Բնակչության խոցելի խմբերի |ՀՀ առողջապահության |2002- |
| |ներկայացուցիչների իրազեկության |նախարարություն |2006 թթ.|
| |մակարդակի բարձրացում, անվտանգ վարքի| | |
| |հմտությունների ձևավորում, այդ | | |
| |թվում` «Հավասարը` հավասարին» | | |
| |մեթոդով: Փոխօգնության խմբերի | | |
| |ստեղծում | | |
|___|___________________________________|________________________|________|
| |Ներերակային ներարկմամբ թմրանյութեր |ՀՀ առողջապահության |2002- |
| |օգտագործողների խոցելի խմբում ՄԻԱՎ-ի|նախարարություն |2003 թթ.|
| |տարածման նկատմամբ համաճարակաբանական| | |
| |հսկման համակարգի ներդրում և | | |
| |զարգացում | | |
|___|___________________________________|________________________|________|
| |Բնակչության շրջանում թմրամոլության |ՀՀ առողջապահության |2002- |
| |կանխարգելման բնագավառի մասին |նախարարություն |2006 թթ.|
| |իրազեկության մակարդակի բարձրացում` |ՀՀ մշակույթի, | |
| |զանգվածային լրատվության միջոցներով |երիտասարդության հարցերի | |
| | |և սպորտի նախարարության | |
| | |գրահրատարակչական | |
| | |գործակալություն | |
|___|___________________________________|________________________|________|
| |Ուսումնական ծրագրերում |ՀՀ առողջապահության |2003- |
| |թմրամոլության կանխարգելմանը |նախարարություն |2006 թթ.|
| |վերաբերող հարցերի մշակում և |ՀՀ կրթության և | |
| |ներդրում: «Հավասարը` հավասարին» |գիտության նախարարություն| |
| |մեթոդի կիրառում |հասարակական | |
| | |կազմակերպություններ | |
|___|___________________________________|________________________|________|
| |Թմրամոլների համար վերականգնողական |ՀՀ առողջապահության |2004- |
| |համակարգի ստեղծում |նախարարություն |2006 թթ.|
|___|___________________________________|________________________|________|
|3. |Անվտանգ սեռական վարքագիծ | | |
|___|___________________________________|________________________|________|
| |Բնակչության տարբեր խմբերի համար |ՀՀ առողջապահության |2002- |
| |ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և ՍՃՓՀ-ների |նախարարություն |2004 թթ.|
| |կանխարգելման տեղեկատվական-կրթական |ՀՀ կրթության և | |
| |ծրագրերի մշակում |գիտության նախարարություն| |
|___|___________________________________|________________________|________|
| |Բուժաշխատողների շրջանում |ՀՀ առողջապահության |2002- |
| |ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելմանը վերաբերող|նախարարություն |2006 թթ.|
| |գիտելիքների մակարդակի բարձրացում | | |
|___|___________________________________|________________________|________|
| |Բնակչության խոցելի խմբերի համար |ՀՀ առողջապահության |2002- |
| |զանգվածային միջոցառումների |նախարարություն |2006 թթ.|
| |իրականացում, տեղեկատվական-կրթական |ՀՀ մշակույթի, | |
| |նյութերի հրատարակում |երիտասարդության հարցերի | |
| | |և սպորտի նախարարություն| |
| | |հասարակական | |
| | |կազմակերպություններ | |
|___|___________________________________|________________________|________|
| |Միգրանտների, զինծառայողների և |ՀՀ առողջապահության |2002- |
| |ազատազրկման վայրերում գտնվողների |նախարարություն |2006 թթ.|
| |շրջանում պահպանակների տարածման |ՀՀ պաշտպանության | |
| |ծրագրերի իրականացում |նախարարություն | |
| | |ՀՀ արդարադատության | |
| | |նախարարություն | |
| | |ՀՀ ներքին գործերի | |
| | |նախարարություն | |
| | |ՀՀ կառավարությանն | |
| | |առընթեր միգրացիայի և | |
| | |փախստականների | |
| | |վարչություն | |
|___|___________________________________|________________________|________|
| |Առևտրի, ժամանցի և հանգստի |ՀՀ առևտրի և տնտեսական |2002- |
| |վայրերում որակյալ պահպանակների |զարգացման նախարարություն|2006 թթ.|
| |իրացման ապահովում |ՀՀ առողջապահության | |
| | |նախարարություն | |
|___|___________________________________|________________________|________|
| |Պահպանակների միջազգային |ՀՀ կառավարությանն |2002- |
| |ստանդարտներին համապատասխանող որակի |առընթեր ստանդարտացման, |2006 թթ.|
| |հսկողության ապահովում |չափագիտության և | |
| | |սերտիֆիկացման | |
| | |վարչություն | |
|___|___________________________________|________________________|________|
| |Զանգվածային լրատվության միջոցներով`|ՀՀ առողջապահության |2002- |
| |ՄԻԱՎ-ի վարակից պաշտպանվելու |նախարարություն |2006 թթ.|
| |միջոցների մասսայականացում |ՀՀ մշակույթի, | |
| | |երիտասարդության հարցերի | |
| | |և սպորտի նախարարություն| |
|___|___________________________________|________________________|________|
| |Ցուցադրական քարոզչությանը վերաբերող|ՀՀ առողջապահության |2002- |
| |նյութերի հրատարակում և տարածում |նախարարություն |2006 թթ.|
|___|___________________________________|________________________|________|
| |ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և ՍՃՓՀ-ների |ՀՀ առողջապահության |2002- |
| |կանխարգելման հատուկ միջոցառումների |նախարարություն |2006 թթ.|
| |մշակում և ներդրում, այդ թվում` |ՀՀ կրթության և | |
| |«Հավասարը` հավասարին» մեթոդով |գիտության նախարարություն| |
| | |ՀՀ մշակույթի, | |
| | |երիտասարդության հարցերի | |
| | |և սպորտի նախարարություն| |
|___|___________________________________|________________________|________|
| |Մարմնավաճառների շրջանում ՄԻԱՎ-ի |ՀՀ առողջապահության |2002- |
| |տարածման նկատմամբ համաճարակաբանական|նախարարություն |2003 թթ.|
| |հսկման համակարգի զարգացում |հասարակական | |
| | |կազմակերպություններ | |
|___|___________________________________|________________________|________|
| |Բնակչության բոլոր խմբերի համար |ՀՀ առողջապահության |2002- |
| |ՍՃՓՀ-ների բուժման անանուն հաճախման |նախարարություն |2006 թթ.|
| |կաբինետների ցանցի ընդլայնում | | |
|___|___________________________________|________________________|________|
| |ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ախտորոշման և բուժման |ՀՀ առողջապահության |2002- |
| |ժամանակակից տեխնոլոգիաների և |նախարարություն |2006 թթ.|
| |մեթոդների ներդրում | | |
|___|___________________________________|________________________|________|
| |Բնակչության խոցելի խմբերի համար |ՀՀ առողջապահության |2002- |
| |բժշկական օգնության մատչելիության և |նախարարություն |2006 թթ.|
| |գաղտնապահության ապահովում | | |
|___|___________________________________|________________________|________|
|4. |Մորից նորածնին ՄԻԱՎ-ի վարակի | | |
| |փոխանցման կանխարգելում | | |
|___|___________________________________|________________________|________|
| |Հղի կանանց շրջանում ՄԻԱՎ-ի |ՀՀ առողջապահության |2002- |
| |հետազոտությունների իրականացում` |նախարարություն |2006 թթ.|
| |ունիվերսալ թեստավորման սկզբունքով | | |
|___|___________________________________|________________________|________|
| |Հղի կանանց ՄԻԱՎ-ի հետազոտության |ՀՀ առողջապահության |2002- |
| |զուգակցում նախաթեստային և |նախարարություն |2006 թթ.|
| |հետթեստային խորհրդատվությանը | | |
|___|___________________________________|________________________|________|
| |Հղի կանանց ՄԻԱՎ-ին վերաբերող |ՀՀ առողջապահության |2002- |
| |նախաթեստային և հետթեստային |նախարարություն |2006 թթ.|
| |խորհրդատվության անցկացման համար | | |
| |համապատասխան կադրերի ուսուցում | | |
|___|___________________________________|________________________|________|
| |Պտղաբեր տարիքի կանանց շրջանում |ՀՀ առողջապահության |2002- |
| |ՄԻԱՎ-ի մասին իրազեկության մակարդակի|նախարարություն |2003 թթ.|
| |բարձրացում | | |
|___|___________________________________|________________________|________|
| |ՄԻԱՎ-ի վարակակիր հղի կանանց |ՀՀ առողջապահության |2002 թ. |
| |հղիության և ծննդաբերության ընթացքի|նախարարություն | |
| |վարման ուղեցույցների մշակում և | | |
| |ներդրում | | |
|___|___________________________________|________________________|________|
| |ՄԻԱՎ-ի վարակակիր մայրերից ծնված |ՀՀ առողջապահության |2002 թ. |
| |նորածինների կերակրման չափորոշիչների|նախարարություն | |
| |մշակում և ներդրում | | |
|___|___________________________________|________________________|________|
| |ՄԻԱՎ-ի վարակակիր հղի կանանց և |ՀՀ առողջապահության |2002- |
| |նորածինների կանխարգելիչ |նախարարություն |2006 թթ.|
| |հակավիրուսային բուժման համար | | |
| |անհրաժեշտ դեղամիջոցների ձեռքբերում | | |
|___|___________________________________|________________________|________|
| |ՄԻԱՎ-ի վարակակիր հղի կանանց և |ՀՀ առողջապահության |2002- |
| |նորածինների կանխարգելիչ |նախարարություն |2006 թթ.|
| |հակավիրուսային բուժում | | |
|___|___________________________________|________________________|________|
| |ՄԻԱՎ-ի վարակակիր հղի կանանց և |ՀՀ առողջապահության |2002 թ. |
| |նորածինների կանխարգելիչ բուժման |նախարարություն | |
| |ուղեցույցների մշակում և ներդրում | | |
|___|___________________________________|________________________|________|
| |ՄԻԱՎ-ի վարակակիր հղի կանանց և |ՀՀ առողջապահության |2002- |
| |նորածինների կանխարգելիչ բուժումն |նախարարություն |2003 թթ.|
| |իրականացնող բժշկական կադրերի | | |
| |պատրաստում | | |
|___|___________________________________|________________________|________|
| |Կերակրման համար անհրաժեշտ |ՀՀ առողջապահության |2002- |
| |արհեստական կաթնախառնուրդների |նախարարություն |2006 թթ.|
| |տրամադրում ՄԻԱՎ-ի վարակակիր | | |
| |մայրերից ծնված նորածիններին | | |
|___|___________________________________|________________________|________|
|5. |Դոնորական արյան անվտանգության | | |
| |ապահովում | | |
|___|___________________________________|________________________|________|
| |Որակյալ թեստ-համակարգերի ձեռքբերում|ՀՀ առողջապահության |2002- |
| | |նախարարություն |2006 թթ.|
|___|___________________________________|________________________|________|
| |Թեստ-համակարգերի որակի նկատմամբ |ՀՀ առողջապահության |2002 թ. |
| |հսկողության կարգի մշակում և |նախարարություն | |
| |ներդրում | | |
|___|___________________________________|________________________|________|
|6. |Անչափահասների և երիտասարդների | | |
| |շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելումը | | |
|___|___________________________________|________________________|________|
| |ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, ՍՃՓՀ-ների և |ՀՀ առողջապահության |2002- |
| |թմրամոլության կանխարգելման կրթական |նախարարություն |2006 թթ.|
| |ծրագրերի մշակում և ներդրում |ՀՀ կրթության և | |
| |ուսումնական հաստատություններում |գիտության նախարարություն| |
| | |ՀՀ մշակույթի, | |
| | |երիտասարդության հարցերի | |
| | |և սպորտի նախարարություն| |
|___|___________________________________|________________________|________|
| |Ուսումնական հաստատությունների համար|ՀՀ կրթության և |2002- |
| |ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, ՍՃՓՀ-ների |գիտության նախարարություն|2005 թթ.|
| |և թմրամոլության կանխարգելման |ՀՀ առողջապահության | |
| |կրթական ծրագրերի իրականացումն |նախարարություն | |
| |ապահովող անհրաժեշտ մեթոդական և | | |
| |դիդակտիկ նյութերի մշակում ու | | |
| |հրատարակում | | |
|___|___________________________________|________________________|________|
| |Դասավանդման մեթոդաբանության |ՀՀ կրթության և |2002- |
| |հարցերով զբաղվող մանկավարժական |գիտության նախարարություն|2004 թթ.|
| |կադրերի պատրաստում |ՀՀ առողջապահության | |
| | |նախարարություն | |
|___|___________________________________|________________________|________|
| |Զինծառայողների, կալանավորների և |ՀՀ պաշտպանության |2002- |
| |ազատազրկման վայրերում գտնվողների |նախարարություն |2006 թթ.|
| |համար տեղեկատվական-կրթական ծրագրերի|ՀՀ արդարադատության | |
| |մշակում և ներդրում |նախարարություն | |
| | |ՀՀ առողջապահության | |
| | |նախարարություն | |
|___|___________________________________|________________________|________|
| |Չկազմակերպված երիտասարդության |ՀՀ կրթության և |2002- |
| |(ուսումնական հաստատություններ |գիտության նախարարություն|2006 թթ.|
| |չհաճախող և չաշխատող) խնդիրների |ՀՀ առողջապահության | |
| |լուծմանը նպատակաուղղված ծրագրերի |նախարարություն | |
| |մշակում և իրականացում |ՀՀ սոցիալական | |
| | |ապահովության | |
| | |նախարարություն | |
| | |ՀՀ մշակույթի, | |
| | |երիտասարդության հարցերի | |
| | |և սպորտի նախարարություն| |
|___|___________________________________|________________________|________|
| |Երիտասարդության համար |ՀՀ մշակույթի, |2002- |
| |տեղեկատվական-կրթական նպատակային |երիտասարդության հարցերի |2006 թթ.|
| |ծրագրերի ստեղծում |և սպորտի նախարարության | |
| | |գրահրատարակչական | |
| | |գործակալություն | |
|___|___________________________________|________________________|________|
|7. |Հոգածություն ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով տառապող | | |
| |մարդկանց նկատմամբ | | |
|___|___________________________________|________________________|________|
| |ՄԻԱՎ-ի վարակակիր և ՁԻԱՀ-ով հիվանդ |ՀՀ առողջապահության |2002 թ. |
| |մեծահասակների ու երեխաների բուժման |նախարարություն | |
| |ուղեցույցների մշակում և ընդունում | | |
|___|___________________________________|________________________|________|
| |Դեղամիջոցների ձեռքբերում և |ՀՀ առողջապահության |2002- |
| |ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների բուժում |նախարարություն |2006 թթ.|
._________________________________________________________________________.
Հաստատված է
i
ՀՀ կառավարության 2002 թ.
ապրիլի 1-ի N 316 որոշմամբ
ԿԱԶՄ
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-Ի ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ
(հավելվածն ուժը կորցրել է 04.12.03 թիվ 1680-Ն որոշում)