040.0203.060302
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«6» մարտի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
6 մարտի 2002 թվականի N 203
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՈՒ ՄԻ ՇԱՐՔ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունում պետական կառավարման համակարգի բարեփոխումների իրականացման, ինչպես նաև «Պետական կառավարչական հիմնարկների մասին» և «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչությունը միացման ձևով վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կազմում գործող լեզվի պետական տեսչության` հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով:
2. Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովը վերակազմավորել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կազմում գործող «Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողով» գործակալության` հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով:
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» պետական հիմնարկը վերակազմավորել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կազմում գործող «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» գործակալության` հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով:
i
4. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը` 2-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ու Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի հետ համատեղ` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ, ինչպես նաև` առաջարկություններ այլ իրավական ակտերում սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մարտի 6-ից: