Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱՐԵԼԱՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒ ...

 

 

040.0152.210202

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«21» փետրվարի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 փետրվարի 2002 թվականի N 152

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի կառավարման բարելավման ծրագրի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի համաձայնությունը` մինչև 2002 թվականի ապրիլի 1-ը` սահմանված կարգով «Երևանի էլեկտրացանց», «Հյուսիսային էլեկտրացանց», «Հարավային էլեկտրացանց» և «Կենտրոնական էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերությունները միացման ձևով վերակազմակերպել` «Հյուսիսային էլեկտրացանց», «Հարավային էլեկտրացանց» և «Կենտրոնական էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերությունները միացնելով «Երևանի էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերությանը:

2. «Երևանի էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերությունը վերանվանել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերություն:

3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը` տասնօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրությունը:

i

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի նոյեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգի հաղորդող և բաշխիչ էլեկտրական ցանցերը տարանջատելու մասին» N 1069 որոշմամբ նախատեսված 110 ԿՎ լարման ենթակայանների հանձնման-ընդունման գործընթացն ավարտել մինչև 2002 թվականի հունվարի 31-ը:

5. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հետ համատեղ սահմանված կարգով իրականացնել և 2002 թվականի 1-ին եռամսյակում ավարտել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության շենքերի, շինությունների և տարածքների պետական գրանցման գործընթացը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի փետրվարի 21-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.02.2002
N 152
Որոշում