040.0054.240102
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«24» հունվարի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
24 հունվարի 2002 թվականի N 54
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 827 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 6-ի «Մեղրու քաղաքային համայնքին շենք օտարելու մասին» N 827 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման առաջին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«1. Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող` Մեղրի քաղաքի հյուրանոցի շենքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց, սեփականության իրավունքով փոխանցել Մեղրու քաղաքային համայնքին».
i
բ) որոշման երկրորդ կետում «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին» բառերը փոխարինել «Հանձնարարել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը և առաջարկել Մեղրու քաղաքապետին» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունվարի 24-ից: