Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 17 ...

 

14.02.2019 -

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 դեկտեմբերի 2018 թվականի N 1492-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ, ԿՈՏԱՅՔԻ, ԼՈՌՈՒ, ԱՐԱԳԱԾՈՏՆԻ, ՏԱՎՈՒՇԻ ԵՎ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության համայնքներին 2018 թվականի պետական բյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին 2018 թվականին հատկացնել 206,207.2 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին» հոդվածով, այդ թվում`

1) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանին` 29,351.4 հազ. դրամ` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանին` 10,836.0 հազ. դրամ` համաձայն N 2 հավելվածի.

3) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանին` 30,689.6 հազ. դրամ` համաձայն N 3 հավելվածի.

4) Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանին` 50,449.6 հազ. դրամ` համաձայն N 4 հավելվածի.

5) Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանին` 27,936.0 հազ. դրամ` համաձայն N 5 հավելվածի.

6) Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանին` 56,944.6 հազ. դրամ` համաձայն N 6 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 27.12.18 թիվ 1546-Ն որոշում)

2. Սույն որոշման 1-ին կետում նշված ֆինանսական միջոցները Հայաստանի Հանրապետության համայնքներին տրամադրվում են համապատասխան մարզպետարանի և համայնքի միջև կնքված սուբվենցիայի տրամադրման մասին պայմանագրի հիման վրա` հիմք ընդունելով տվյալ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման նպատակով համայնքի և ընտրված մասնակցի հետ կնքված գնման պայմանագրի շրջանակում մարզպետարան ներկայացված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ծախսը հիմնավորող փաստաթղթերը: Ընդ որում, ձեռք բերված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների դիմաց Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքին վճարումն իրականացվում է ծախսը հիմնավորող փաստաթղթերի հիման վրա, պայմանագրով սահմանված գումարի այն տոկոսային հարաբերակցությամբ, ինչ տոկոսային հարաբերակցությամբ, որ նշված է սուբվենցիայի պայմանագրում:

i

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1717-Ն որոշման N 11 հավելվածում կատարել լրացումներ` համաձայն NN 7 և 8 հավելվածների:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2018 թվականի դեկտեմբերի 20-ի

N 1492-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ

 

.___________________________________________________________.

|NN  |Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման|Տարի    |

|ը/կ |հոդվածների և  աշխատանքների անվանումները      |(հազ.   |

|    |                                             |դրամ)   |

|____|_____________________________________________|________|

|1.  |ԸՆԴԱՄԵՆԸ                                     |29,351.4|

|____|_____________________________________________|________|

|    |այդ թվում`                                   |        |

|____|_____________________________________________|________|

|1.  |Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին           |29,351.4|

|____|_____________________________________________|________|

|    |որից`                                        |        |

|____|_____________________________________________|________|

|1.1.|Գավառ համայնքի կենտրոնական հրապարակի         |24,218.3|

|    |լուսավորության ցանցի անցկացման աշխատանքներ,  |        |

|    |ժամացույցի, նստարանների և  աղբամանների       |        |

|    |տեղադրում                                    |        |

|____|_____________________________________________|________|

|1.2.|Լճաշեն համայնքի «Մանչուկ» մանկապարտեզի բակի  | 5,133.1|

|    |բարեկարգում և  խաղամիջոցների տեղադրում       |        |

.___________________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2018 թվականի դեկտեմբերի 20-ի

N 1492-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ

 

.___________________________________________________________.

|NN  |Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման|Տարի    |

|ը/կ |հոդվածների և  աշխատանքների անվանումները      |(հազ.   |

|    |                                             |դրամ)   |

|____|_____________________________________________|________|

|1.  |ԸՆԴԱՄԵՆԸ                                     |10,836.0|

|____|_____________________________________________|________|

|    |այդ թվում`                                   |        |

|____|_____________________________________________|________|

|1.  |Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին           |10,836.0|

|____|_____________________________________________|________|

|    |որից`                                        |        |

|____|_____________________________________________|________|

|1.1.|Արամուս համայնքի մշակույթի տան տանիքի        | 5,796.0|

|    |նորոգում                                     |        |

|____|_____________________________________________|________|

|1.2.|Նոր Արտամետի 11-րդ փողոցի ասֆալտապատում      | 5,040.0|

.___________________________________________________________.

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2018 թվականի դեկտեմբերի 20-ի

N 1492-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ

 

.___________________________________________________________.

|NN  |Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման|Տարի    |

|ը/կ |հոդվածների և  աշխատանքների անվանումները      |(հազ.   |

|    |                                             |դրամ)   |

|____|_____________________________________________|________|

|1.  |ԸՆԴԱՄԵՆԸ                                     |30,689.6|

|____|_____________________________________________|________|

|    |այդ թվում`                                   |        |

|____|_____________________________________________|________|

|1.  |Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին           |30,689.6|

|____|_____________________________________________|________|

|    |որից`                                        |        |

|____|_____________________________________________|________|

|1.1.|Փամբակի համայնքային կենտրոնի կառուցում       | 6,599.0|

|____|_____________________________________________|________|

|1.2.|Վանաձոր համայնքում բազմաֆունկցիոնալ տրակտորի |22,275.0|

|    |ձեռքբերում JCB-CX                            |        |

|____|_____________________________________________|________|

|1.3.|Սարահարթ համայնքում գիշերային լուսավորության | 1,813.3|

|    |անցկացում                                    |        |

.___________________________________________________________.

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության

2018 թվականի դեկտեմբերի 20-ի

N 1492-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ

 

.___________________________________________________________.

|NN  |Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման|Տարի    |

|ը/կ |հոդվածների և  աշխատանքների անվանումները      |(հազ.   |

|    |                                             |դրամ)   |

|____|_____________________________________________|________|

|1.  |ԸՆԴԱՄԵՆԸ                                     |50,449.6|

|____|_____________________________________________|________|

|    |այդ թվում`                                   |        |

|____|_____________________________________________|________|

|1.  |Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին           |50,449.6|

|____|_____________________________________________|________|

|    |որից`                                        |        |

|____|_____________________________________________|________|

|1.1.|Շամիրամ համայնքի ասֆալտբետոնե ծածկույթի      | 9,717.3|

|    |իրականացում                                  |        |

|____|_____________________________________________|________|

|1.2.|Բյուրական համայնքի ասֆալտբետոնե ծածկույթի    | 8,004.0|

|    |իրականացում                                  |        |

|____|_____________________________________________|________|

|1.3.|Բյուրական համայնքի փողոցների արտաքին         | 1,508.0|

|    |լուսավորություն                              |        |

|____|_____________________________________________|________|

|1.4 |Կարբի համայնքի այգիներ տանող ճանապարհի       |14,400.0|

|    |լայնացում, փլուզված հողերի մաքրում, փողոցների|        |

|    |ասֆալտբետոնե ծածկույթի փոսային նորոգում      |        |

|____|_____________________________________________|________|

|1.5 |Սասունիկ համայնքի փողոցների ասֆալտբետոնե     | 7,760.2|

|    |ծածկույթի իրականացում                        |        |

|____|_____________________________________________|________|

|1.6.|Փարպի համայնքի գյուղատնտեսության զարգացում/  | 9,060.1|

|    |գյուղտեխնիկայի ձեռքբերում (տրակտոր           |        |

|    |«Բելառուս», խոտի հակավորիչ «Տուկան», եռախոփ  |        |

|    |գութան, կուլտիվատոր, սրսկիչ, խոտհնձիչ)       |        |

.___________________________________________________________.

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության

2018 թվականի դեկտեմբերի 20-ի

N 1492-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ

 

.___________________________________________________________.

|NN  |Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման|Տարի    |

|ը/կ |հոդվածների և  աշխատանքների անվանումները      |(հազ.   |

|    |                                             |դրամ)   |

|____|_____________________________________________|________|

|1.  |ԸՆԴԱՄԵՆԸ                                     |27,936.0|

|____|_____________________________________________|________|

|    |այդ թվում`                                   |        |

|____|_____________________________________________|________|

|1.  |Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին           |27,936.0|

|____|_____________________________________________|________|

|    |որից`                                        |        |

|____|_____________________________________________|________|

|1.1.|Նոյեմբերյան համայնքում համայնքային շուկայի   |16,084.8|

|    |կառուցում և  գործարկում                      |        |

|____|_____________________________________________|________|

|1.2.|Նոյեմբերյան համայնքի Զոր. Անդրանիկ փողոցի    | 9,312.0|

|    |սարալանջի 536 մ երկարությամբ վերընթաց հատվածի|        |

|    |բանուկ մասի հիմնավոր վերանորոգում            |        |

|____|_____________________________________________|________|

|1.3.|Լուսաձոր համայնքում գիշերային լուսավորության | 2,539.2|

|    |և  կանգառների կառուցում                      |        |

.___________________________________________________________.

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության

2018 թվականի դեկտեմբերի 20-ի

N 1492-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ

 

.___________________________________________________________.

|NN  |Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման|Տարի    |

|ը/կ |հոդվածների և  աշխատանքների անվանումները      |(հազ.   |

|    |                                             |դրամ)   |

|____|_____________________________________________|________|

|1.  |ԸՆԴԱՄԵՆԸ                                     |56,944.6|

|____|_____________________________________________|________|

|    |այդ թվում`                                   |        |

|____|_____________________________________________|________|

|1.  |Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին           |56,944.6|

|____|_____________________________________________|________|

|    |որից`                                        |        |

|____|_____________________________________________|________|

|1.1.|Զառիթափ համայնքում մեքենատրանսպորտային       |11,009.0|

|    |կայանատեղիի կառուցում                        |        |

|____|_____________________________________________|________|

|1.2.|Գոմք, Արտավան, Բարձրունի, Խնձորուտ, Մարտիրոս,|45,936.0|

|    |Սերս, Զառիթափ և  Նոր Ազնաբերդ բնակավայրերի   |        |

|    |խմելու ջրագծերի գլխամասային կառույցների,     |        |

|    |ջրագծերի ներքին և  արտաքին ցանցերի կապիտալ   |        |

|    |վերանորոգման աշխատանքներ                     |        |

.___________________________________________________________.

 

_______________________

ԻՐՏԵԿ - NN 7 և 8 հավելվածները չեն բերվում

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.12.2018
N 1492-Ն
Որոշում