Սեղմել Esc փակելու համար:
«ՁՈՐԱՀԷԿ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՁՈՐԱՀԷԿ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐ ...

 

 

040.0036.150102

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«15» հունվարի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 հունվարի 2002 թվականի N 36

 

«ՁՈՐԱՀԷԿ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի N 185 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «ՁորաՀԷԿ» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը:

2. «ՁորաՀԷԿ» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացված և Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը հանձնված NN 1, 2, 3 և 4 բնակելի տները (հաշվեկշռային արժեքը` 15360 հազար դրամ) հանձնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տնօրինությանը:

3. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման երկրորդ կետում նշված բնակելի տների հանձնման-ընդունման աշխատանքների` սահմանված կարգով կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը:

i

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 14-ի «ՁորաՀԷԿ» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնելու մասին» N 185 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ուժը կորցրած ճանաչել որոշման 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունվարի 15-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.01.2002
N 36
Որոշում