Սեղմել Esc փակելու համար:
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՕՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒՑ ԱՌԱՋԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

16 մարտի 2022 թվականի N 325

 

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒՑ ԱՌԱՋԱՑՈՂ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

Սեփականության իրավունքով ֆիզիկական անձին է պատկանում 2 (երկու) միավոր անշարժ գույք, որոնք ցանկանում է 2022 թ. փետրվարին օտարել ֆիզիկական անձանց: Տվյալ դեպքում ի՞նչ հարկային պարտավորություններ կառաջանան:

 

Պատասխան

ՀՀ հարկային օրենսգրքի`

i

- 143-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար եկամտային հարկով հարկման բազա է համարվում հարկվող եկամուտը, որը որոշվում է որպես օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված համախառն եկամտի և օրենսգրքի 147-րդ հոդվածով սահմանված նվազեցվող եկամուտների դրական տարբերություն,

i

- 145-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին համապատասխան` եկամտային հարկով հարկման բազայի որոշման նպատակով բազմաբնակարան (այդ թվում` բազմաֆունկցիոնալ) շենքի, ստորաբաժանված շենքի, անհատական բնակելի տան կառուցապատող համարվող ֆիզիկական անձի կողմից շենքի, դրա բնակարանների, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների` այլ ֆիզիկական անձին օտարման դեպքում օտարված շենքի կամ տարածքի ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող ոչ բնակելի տարածքների) օտարումից ստացվող եկամուտը հաշվարկվում է գործարքի փաստացի գնից ելնելով, իսկ գործարքի գնի բացակայության կամ գործարքի գնի` օրենսգրքի 228-րդ հոդվածով սահմանված կարգով որոշվող անշարժ գույքի հարկով հարկման բազայի 80 տոկոսից պակաս լինելու դեպքում` դրանց համար օրենսգրքի 228-րդ հոդվածով սահմանված կարգով որոշվող` անշարժ գույքի հարկով հարկման բազայի 80 տոկոսի չափով,

i

- 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետին համապատասխան` եկամտային հարկով հարկման բազան որոշելու նպատակով նվազեցվող եկամուտներ են համարվում սեփականության իրավունքով իրենց պատկանող գույքի (բացառությամբ ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի) օտարումից անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանցից ստացվող եկամուտները: Նույն կետի կիրառության իմաստով` նվազեցվող եկամուտներ չեն համարվում օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված` բազմաբնակարան (այդ թվում` բազմաֆունկցիոնալ) շենքի, ստորաբաժանված շենքի կառուցապատող համարվող ֆիզիկական անձի կողմից շենքի, դրա բնակարանների, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց) կամ այլ տարածքների (առանց ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող ոչ բնակելի տարածքների)` անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին օտարումից ստացվող եկամուտները, ինչպես նաև անհատական բնակելի տան կառուցապատող համարվող ֆիզիկական անձի կողմից անհատական բնակելի տան, շինությունների կամ այլ տարածքների (առանց ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող ոչ բնակելի տարածքների)` անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին օտարումից ստացվող եկամուտները, եթե անհատական բնակելի տունը, շինությունները կամ այլ տարածքներն օտարվել են դրանց ավարտական ակտի ամսաթիվը ներառող հարկային տարվան հաջորդող երկու հարկային տարիների ընթացքում (նույն կետի «բ» ենթակետ):

i

Նույն մասի 38-րդ կետին համապատասխան` եկամտային հարկով հարկման բազան որոշելու նպատակով նվազեցվող եկամուտներ են համարվում հողամասի (անկախ հողամասի նպատակային նշանակությունից) օտարումից ստացվող եկամուտները,

i

- 150-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն` կառուցապատողի կողմից շենքի, դրա բնակարանների կամ այլ տարածքների օտարումից ստացված եկամուտների մասով եկամտային հարկը հաշվարկվում է 20 տոկոս դրույքաչափով:

Հաշվի առնելով վերոգրյալը, հայտնում ենք, որ գրությամբ նկարագրված դեպքում`

1) բազմաբնակարան (այդ թվում` բազմաֆունկցիոնալ) շենքի, ստորաբաժանված շենքի, անհատական բնակելի տան կառուցապատող չհամարվող ֆիզիկական անձի կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող անշարժ գույքը անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող այլ ֆիզիկական անձի օտարելու դեպքում եկամտային հարկի պարտավորություն չի առաջանում,

2) բազմաբնակարան (այդ թվում` բազմաֆունկցիոնալ) շենքի, ստորաբաժանված շենքի կամ անհատական բնակելի տան կառուցապատող համարվող ֆիզիկական անձի կողմից`

- բազմաբնակարան շենքի, ստորաբաժանված շենքի, դրա բնակարանների, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց) կամ այլ տարածքների` անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող այլ ֆիզիկական անձի օտարելու դեպքում` օտարումից ստացվող եկամուտների մասով առաջանում է եկամտային հարկի պարտավորություն` 20 տոկոս դրույքաչափով,

- անհատական բնակելի տունը դրա ավարտական ակտի ամսաթիվը ներառող հարկային տարվան հաջորդող երկու հարկային տարիների ընթացքում անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող այլ ֆիզիկական անձի օտարելու դեպքում` օտարումից ստացվող եկամուտների մասով առաջանում է եկամտային հարկի պարտավորություն` 20 տոկոս դրույքաչափով,

- անհատական բնակելի տունը դրա ավարտական ակտի ամսաթիվը ներառող հարկային տարվան հաջորդող երկու հարկային տարիները լրանալուց հետո անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող այլ ֆիզիկական անձի օտարելու դեպքում` եկամտային հարկի պարտավորություն չի առաջանում:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
16.03.2022
N 325
Իրազեկման թերթիկ