Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻՑ ՆՎԱԶԵՑՎՈՂ ԾԱԽՍԵՐԻ ՎԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻՑ ՆՎԱԶԵՑՎՈՂ ԾԱԽՍԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

26 նոյեմբերի 2021 թվականի N 300

 

ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻՑ ՆՎԱԶԵՑՎՈՂ ԾԱԽՍԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

i

ՀՀ զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 59-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն` վարժական հավաքին մասնակցելու ընթացքում քաղաքացու հիմնական աշխատանքի վայրում (անկախ կազմակերպական-իրավական ձևից) պահպանվում է քաղաքացու աշխատատեղը (պաշտոնը):

Բացի աշխատատեղը պահպանելու օրենսդրական պահանջից` ՀՀ ռեզիդենտ համարվող կազմակերպությունը` աշխատակիցների հետ կնքված պայմանագրով, ինչպես նաև իր ներքին կարգապահական կանոններով/կոլեկտիվ պայմանագրով աշխատակիցների` վարժական հավաքների մասնակցելու դեպքում պարտավորվում է նաև վերջիններիս վճարել միջին ամսական աշխատավարձ:

Վարժական հավաքների մասնակցելու ժամանակահատվածում աշխատակիցներին վճարված միջին ամսական աշխատավարձը շահութահարկի հաշվարկման նպատակով կարո՞ղ է համարվել նվազեցվող ծախս:

 

Պատասխան

ՀՀ հարկային օրենսգրքի`

i

- 4-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի համաձայն` ձեռնարկատիրական ծախս է համարվում կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի կողմից իրականացվող գործունեությանը վերագրվող ակտիվի նվազումը կամ պարտավորության աճը, որը, առանձին վերցրած, հանգեցնում է կազմակերպության սեփական կապիտալի կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի զուտ ակտիվների նվազեցմանը, բացառությամբ օրենսգրքի 112-րդ հոդվածով սահմանված ծախս չհամարվող տարրերի,

i

- 121-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված են ծախսերի նվազեցման դրույթները:

i

Հաշվի առնելով վերը նշվածը, հայտնում ենք, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքով վարժական հավաքի ընթացքում գործատուի կողմից աշխատավարձի պահպանման ուղիղ պահանջ սահմանված չէ: Միաժամանակ, եթե գործատուի կողմից ընդունված անհատական իրավական ակտով նշվում է, որ վարժական հավաքի ընթացքում աշխատավարձը պահպանվում է, ապա վերջինս ՀՀ աշխատանքային օրենսդրության համաձայն` կհամարվի աշխատավարձ: Ինչ վերաբերում է աշխատավարձը որպես ծախս համախառն եկամտից նվազեցնելուն, ապա այն, որպես ձեռնարկատիրական ծախս, ենթակա է նվազեցման համախառն եկամտից` ՀՀ հարկային օրենսգրքի 121-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
26.11.2021
N 300
Իրազեկման թերթիկ