ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ
3 սեպտեմբերի 2021 թվականի N 883-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 21-Ի ԹԻՎ 102-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 702-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կանոնադրության 17-րդ կետի 16-րդ ենթակետով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2018 թվականի փետրվարի 21-ի «Հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի աշխատակարգը, բողոքարկման հանձնաժողովին ներկայացվող դիմում-բողոքի, դիմում-բողոք բերած անձին հանձնաժողովի նիստի անցկացման վայրի ու ժամանակի մասին ուղարկվող ծանուցագրի, հանձնաժողովի կողմից ընդունվող որոշումների ձևերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2016 թվականի ապրիլի 12-ի N 18-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 102-Ն հրամանով հաստատված հավելված 1-ի (այսուհետ` Հավելված 1) 1-ին և 2-րդ կետերից հանել «կառավարությանն առընթեր» բառերը:
2. Հավելված 1-ի 6-րդ կետի «քարտուղար, որը չի հանդիսանում հանձնաժողովի անդամ» բառերը փոխարինել «քարտուղարություն, որի գործառույթները իրականացնում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման և հսկողության վարչության բողոքարկման հանձնաժողովի գործառույթների կազմակերպման բաժինը:» բառերով:
3. Հավելված 1-ում «քարտուղար» բառը փոխարինել «քարտուղարություն» բառով` իր հոլովաձևերով:
4. Հավելված 1-ի 11-րդ կետի «30 օրվա ընթացքում» բառերից հետո լրացնել «, իսկ գործող օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողների դիմում-բողոքները` 15 օրվա ընթացքում» բառերով:
5. Հավելված 1-ի 12-րդ կետի «օրենքով սահմանված պահանջների պահպանված լինելը» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև գործող օրինապահ հարկ վճարողի հավաստագրի առկայությունը դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ» բառերով:
6. Հավելված 1-ի 15-րդ կետը «ծանուցվում է» բառից հետո լրացնել հետևյալ բառերով` «, այդ թվում` էլեկտրոնային փոստի միջոցով,»:
7. Հավելված 1-ի 16-րդ կետը լրացնել հետևյալ նախադասությամբ` «Ընդ որում` որոշումների կայացման քվեարկության ժամանակ դիմում-բողոք բերած անձը (անձինք) կարող է (են) ներկա գտնվել:»:
8. Հավելված 1-ի 17-րդ կետի 2-րդ պարբերությունից հանել «նիստի» բառը և 3-րդ պարբերությունից հետո լրացնել նոր 4-րդ պարբերություն հետևյալ բովանդակությամբ` «Դիմում-բողոք բերած անձի գրավոր դիմումի հիման վրա նիստի ձայնագրության` վերջինիս դիմում-բողոքի քննարկմանը վերաբերվող հատվածը տրամադրվում է 5 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային կրիչի կամ էլեկտրոնային փոստի միջոցով:»:
9. Հավելվածներ 2-ից, 3-ից և 4-ից հանել «կառավարությանն առընթեր» բառերը և «ԿԱ» հապավումը:
10. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
ՌՈՒՍՏԱՄ ԲԱԴԱՍՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը` 7 սեպտեմբերի 2021 թվական: