Սեղմել Esc փակելու համար:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ՀԱՆԳՍՏԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ Ծ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ՀԱՆԳՍՏԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵ ...

01.11.2022 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   07.08.2021  -ից մինչեւ   01.11.2022  -ը:
 

(ուժը կորցրել է 25.10.2022 թիվ 1173-Ն հրաման)

i

103.0170.090413

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «09»        04            2013 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10313126

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

19 մարտի 2013 թվականի N 170-Ն

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ՀԱՆԳՍՏԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԴԳՐԿՎՈՂ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի N 67-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 3-րդ մասի, 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի բ) ենթակետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման 8-րդ կետի 1-ին ենթակետի, 2-րդ հավելվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի, 4-րդ կետի 4-րդ ենթակետի և ձև N 4-ի, սոցիալական փաթեթի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հանգստի ապահովման հետ կապված զբոսաշրջային փաթեթների ձևավորման և իրացման գործընթացի արդյունավետ կազմակերպումն ապահովելու նպատակով

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ.

 

1. Հաստատել սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության մեջ ընդգրկվող զբոսաշրջային օպերատորների հաշվառման (այսուհետ` հաշվառում) կարգը` համաձայն հավելվածի:

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2012 թվականի հունվարի 26-ի «Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության մեջ ընդգրկվող զբոսաշրջային օպերատորների հաշվառման կարգը հաստատելու մասին» N 67-Ն հրամանը:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

ՀՀ էկոնոմիկայի նախարարի

2013 թվականի մարտի 19-ի

N 170-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ՀԱՆԳՍՏԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԴԳՐԿՎՈՂ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի «Սոցիալական փաթեթի հատկացման կարգը և փաթեթի մեջ մտնող ծառայությունների բովանդակությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1917-Ն և N 1923-Ն, ինչպես նաև 2012 թվականի ապրիլի 19-ի N 594-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1691-Ն որոշմամբ նախատեսված սոցիալական փաթեթի (այսուհետ` սոցիալական փաթեթ) հանգստի ապահովման ծառայության մեջ ընդգրկվող զբոսաշրջային օպերատորների հաշվառման, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության պաշտոնական ինտերնետային կայքում հաշվառված զբոսաշրջային օպերատորների ցանկի (այսուհետ` ցանկ) հրապարակման գործառույթներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ` լիազոր մարմին)` սույն կարգին համապատասխան:

2. Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայությունները մատուցվում են Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում` սույն կարգով հաշվառված և ցանկում ներառված զբոսաշրջային օպերատորների կողմից, համապատասխան զբոսաշրջային փաթեթներ (այսուհետ` զբոսաշրջային փաթեթ) ձևավորելու կամ, հանդես գալով հյուրանոցային տնտեսության օբյեկտ շահագործող անձանց անունից, առանձին հյուրանոցային ծառայություններ իրացնելու միջոցով:

 

II. ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

i

3. Հաշվառվել և սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություններ մատուցել կարող են`

1) Հայաստանի Հանրապետությունում գրանցված զբոսաշրջային օպերատորները, որոնք

ա. պետական գրանցում են ստացել հայտը ներկայացնելու պահից ոչ ուշ, քան երեք տարի առաջ,

բ. համապատասխանում են «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով զբոսաշրջային օպերատորների նկատմամբ սահմանված պահանջներին,

գ. սույն կարգի 12-րդ կետով նախատեսված հայտը ներկայացնելու օրվան նախորդող 3 տարվա ընթացքում մասնակցել են առնվազն միջազգային 2 կամ տեղական և միջազգային մեկական զբոսաշրջային ցուցահանդեսի,

դ. (դ պարբերությունն ուժը կորցրել է 12.07.2021 թիվ 436-Ն հրաման)

2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գրանցված զբոսաշրջային օպերատորները, որոնք

ա. պետական գրանցում են ստացել հայտը ներկայացնելու պահից ոչ ուշ, քան մեկ տարի առաջ,

բ. համապատասխանում են «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով զբոսաշրջային օպերատորների նկատմամբ սահմանված պահանջներին:

(3-րդ կետը փոփ. 21.10.13 թիվ 1025-Ն, 21.08.15 թիվ 1173-Ն, 12.07.2021 թիվ 436-Ն հրամաններ)

i

4. Զբոսաշրջային օպերատորները հաշվառվելուց և ցանկում հրապարակվելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում հաշվառված լինելու ողջ ժամանակահատվածի համար իրենց ինտերնետային կայքում ապահովում են հատուկ «Սոցիալական փաթեթ» էջի գործողություն, որտեղ տեղադրում են`

1) իրենց կողմից առաջարկվող, սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխանող առնվազն 30 զբոսաշրջային փաթեթներ, որոնցից առնվազն երկուականը պետք է ներառեն զբոսաշրջային ծառայություններ կամ օբյեկտներ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության հայտարարած յուրաքանչյուր զբոսաշրջային կենտրոնում» 5-ը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, ինչպես նաև իրենց հայեցողությամբ առանձին հյուրանոցային ծառայություններ Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Ընդ որում` սույն ենթակետով նախատեսված փաթեթները կարող են պարբերաբար թարմացվել և դրանցում սպառողի հետ համաձայնությամբ կարող են կատարվել փոփոխություններ` պահպանելով սույն կարգի պահանջները,

2) սպառողի հետ կնքվող օրինակելի պայմանագիրը, որը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետությունում գրանցված զբոսաշրջային օպերատորների դեպքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գրանցված զբոսաշրջային օպերատորների դեպքում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը,

3) բանկային վավերապայմանները,

4) մասնաճյուղեր կամ գործակալներ ունենալու դեպքում, իրենց մասնաճյուղերի կամ գործակալների վերաբերյալ առնվազն հետևյալ տեղեկատվությունը` մասնաճյուղի կամ գործակալի անվանումը, գտնվելու վայրը, հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցե:

(4-րդ կետը փոփ. 21.10.13 թիվ 1025-Ն, 21.08.15 թիվ 1173-Ն, 31.10.16 թիվ 1158-Ն, 12.07.2021 թիվ 436-Ն հրամաններ)

5. Սույն կարգի 4-րդ կետին համապատասխան «Սոցիալական փաթեթ» էջերում զբոսաշրջային փաթեթները (այդ թվում նաև` լիազոր մարմնին հաշվառման նպատակով ներկայացված) ներկայացվում են գնանշմամբ` առանձին նշելով փաթեթում ներառված հյուրանոցային ծառայությունների գները: Ընդ որում` զբոսաշրջային փաթեթում նշված հյուրանոցային ծառայության գինը չպետք է գերազանցի տվյալ հյուրանոցային տնտեսության օբյեկտների կողմից հայտարարված հյուրանոցային ծառայության գործող մանրածախ գինը (ավելացված արժեքի հարկ վճարող հյուրանոցային տնտեսության օբյեկտների դեպքում գները հաշվի են առնվում ներառյալ ավելացված արժեքի հարկը, իսկ ավելացված արժեքի հարկ չվճարող հյուրանոցային տնտեսության օբյեկտների դեպքում` առանց ավելացված արժեքի հարկի):

6. Սույն կարգի 4-րդ կետին համապատասխան «Սոցիալական փաթեթ» էջում առանձին հյուրանոցային ծառայությունը ներկայացվում է գնանշմամբ, որը չպետք է գերազանցի տվյալ հյուրանոցային տնտեսության օբյեկտի կողմից հայտարարված հյուրանոցային ծառայության գործող մանրածախ գինը:

i

7. Հաշվառված զբոսաշրջային օպերատորները զբոսաշրջային փաթեթները և առանձին հյուրանոցային ծառայությունները իրացնում են`

1) Սպառողի հետ կնքելով համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը և սույն կարգի 4-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված օրինակելի պայմանագրին համապատասխանող պայմանագիր,

2) Ապահովելով սպառողի հետ կնքված պայմանագրի պատշաճ կատարումը` Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան:

(7-րդ կետը փոփ. 21.10.13 թիվ 1025-Ն հրաման)

i

7.1. Հաշվառված զբոսաշրջային օպերատորը սոցիալական փաթեթի շրջանակներում հյուրանոցային ծառայություններ մատուցող անձանց հետ կնքվող պայմանագրերում ներառում է հետևյալ դրույթները`

1) սույն հավելվածի 8-րդ կետի 4-րդ ենթակետի կատարումն ապահովող դրույթներ,

2) հյուրանոցային ծառայություն մատուցող անձը զբոսաշրջային օպերատորին տեղեկացնում է հյուրանոցային տնտեսության օբյեկտում սոցիալական փաթեթի շրջանակներում ամրագրված յուրաքանչյուր սպառողի` հյուրանոցային ծառայություններից օգտվելու մասին` ոչ ուշ, քան ամրագրման ժամկետի ավարտին հաջորդող աշխատանքային օրը,

3) հյուրանոցային ծառայություն մատուցող անձը զբոսաշրջային օպերատորին հատուցում է սույն կետի 2-րդ ենթակետով ներկայացված տեղեկատվությունը չներկայացնելու կամ ոչ հավաստի տեղեկատվություն ներկայացնելու հետևանքով զբոսաշրջային օպերատորի կրած վնասները:

(7.1-ին կետը լրաց. 21.08.15 թիվ 1173-Ն հրաման)

i

8. Սույն կարգի 7-րդ կետով նախատեսված պայմանագիրը (կանխավճարի պայմանագիր կնքելու դեպքում` նաև կանխավճարի պայմանագիրը), ի թիվս օրենքով նախատեսված պարտադիր այլ դրույթների, ներառում է նաև`

1) զբոսաշրջային փաթեթ իրացնելու դեպքում` իրացվող զբոսաշրջային փաթեթի սկզբի և ավարտի ժամկետները (տարի, ամիս, օր), զբոսաշրջային փաթեթում ներառված հյուրանոցային տնտեսության օբյեկտ սպառողի մուտքագրման և ելքագրման ժամկետները (տարի, ամիս, օր, ժամ), զբոսաշրջային փաթեթի գինը` առանձին նշելով փաթեթում ընդգրկվող հյուրանոցային ծառայության գինը, որը պետք է համապատասխանի սույն կարգի 5-րդ կետով նախատեսված պայմաններին,

2) առանձին հյուրանոցային ծառայություն իրացնելու դեպքում` հյուրանոցային տնտեսության օբյեկտ սպառողի մուտքագրման և ելքագրման ժամկետները (տարի, ամիս, օր, ժամ), հյուրանոցային ծառայության գինը, որը պետք է համապատասխանի սույն կարգի 6-րդ կետով նախատեսված պայմաններին,

3) սպառողի անունը, ազգանունը, բնակության հասցեն, աշխատանքի վայրը և հասցեն,

4) պայմանագիրը վաղաժամկետ դադարելու կամ սպառողի կողմից պայմանագրով նախատեսված ծառայություններից չօգտվելու դեպքում` սպառողի իրավունքներն ապահովող նվազագույն պայմաններ, համաձայն որոնց, սպառողի նկատմամբ կիրառվող տուգանքի չափ է սահմանվում`

ա. պայմանագրի գնի մինչև քսանհինգ տոկոսի չափով, եթե սպառողը պայմանագրից հրաժարվել է ոչ ուշ, քան պայմանագրով նախատեսված ծառայությունների մատուցման սկզբի ժամկետից երկու աշխատանքային օր առաջ.

բ. պայմանագրի գնի մինչև հիսուն տոկոսի չափով, եթե սպառողը պայմանագրից հրաժարվել է սույն ենթակետի «ա» պարբերությամբ նախատեսված ժամկետի խախտմամբ, կամ ընդհանրապես չի օգտվել պայմանագրով նախատեսված ծառայություններից և առկա է հյուրանոցային ծառայություն մատուցող անձի գրավոր ծանուցումը զբոսաշրջային օպերատորին սպառողի կողմից հյուրանոցային ծառայությունից չօգտվելու մասին:

(8-րդ կետը փոփ. 21.08.15 թիվ 1173-Ն հրաման)

i

9. Պայմանագրի վաղաժամկետ դադարման, չկատարման կամ մասնակի կատարման դեպքերում սպառողին վերադարձման ենթակա գումարը, որը փոխանցվել է զբոսաշրջային օպերատորին պետական բյուջեից տրամադրված միջոցներից, զբոսաշրջային օպերատորը վերադարձնում է բացառապես սպառողի սոցիալական փաթեթի հաշվին:

(9-րդ կետը փոփ. 21.08.15 թիվ 1173-Ն, 31.10.16 թիվ 1158-Ն հրամաններ)

10. Հաշվառված զբոսաշրջային օպերատորները լիազոր մարմին ներկայացնում են`

i

1) եռամսյակային տեղեկատվություն սոցիալական փաթեթի շրջանակներում իրենց կողմից կնքված, իրացված, վաղաժամկետ դադարած պայմանագրերի և սպառողների կողմից պայմանագրով նախատեսված ծառայություններից չօգտվելու դեպքերի վերաբերյալ յուրաքանչյուր եռամսյակը հաջորդող ամսվա տասն աշխատանքային օրերի ընթացքում` համաձայն ձև 1-ի և ձև 2-ի, էլեկտրոնային եղանակով` [email protected] էլեկտրոնային հասցեով, Էմ Էս Էքսել (MS Excel) ֆորմատի ֆայլի տեսքով, որն ուղեկցվում է էլեկտրոնային ստորագրությամբ կամ տեսաներածված պաշտոնական գրությամբ,

2) սպառողի հետ կնքված պայմանագրերի պատճեններ և սոցիալական փաթեթի շրջանակներում իրենց գործունեության հետ կապված այլ տեղեկատվություն` լիազոր մարմնի պահանջով, պահանջը ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում,

3) Սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված տեղեկատվությունը կարող է ներկայացվել նաև էլեկտրոնային եղանակով` [email protected] էլեկտրոնային հասցեով` էլեկտրոնային ստորագրությամբ կամ տեսաներածված պաշտոնական ուղեկցող գրությամբ:

(10-րդ կետը փոփ. 21.10.13 թիվ 1025-Ն, 21.08.15 թիվ 1173-Ն, 31.10.16 թիվ 1158-Ն հրամաններ)

i

10.1. Լիազոր մարմնի կողմից գրությունները զբոսաշրջային օպերատորներին կարող են ուղարկվել նաև էլեկտրոնային եղանակով` [email protected] կամ [email protected] էլեկտրոնային հասցեներից զբոսաշրջային օպերատորների կողմից լիազոր մարմնին ներկայացված իրենց էլեկտրոնային փոստի հասցեներին, որոնք համարվում են զբոսաշրջային օպերատորների պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեները:

(10.1-ին կետը լրաց. 31.10.16 թիվ 1158-Ն, 12.07.2021 թիվ 436-Ն հրամաններ)

10.2. Զբոսաշրջային օպերատորները պարտավոր են ապահովել իրենց պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեի անխափան գործողությունը հաշվառված և Ցանկում հրապարակված լինելու ողջ ժամանակահատվածում:

(10.2-րդ կետը լրաց. 31.10.16 թիվ 1158-Ն հրաման)

10.3. Պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեի փոփոխության կամ գործողության դադարման դեպքում զբոսաշրջային օպերատորները պարտավոր են այդ մասին փոփոխության կամ դադարման օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում ծանուցել լիազոր մարմնին:

(10.3-րդ կետը լրաց. 31.10.16 թիվ 1158-Ն հրաման)

10.4. Հավելվածի 10-րդ և 10.1-րդ կետերին համապատասխան էլեկտրոնային եղանակով ուղարկված փաստաթղթերը համարվում են ստացված, և համապատասխանաբար լիազոր մարմինն ու զբոսաշրջային օպերատորներն այդ մասին համարվում են ծանուցված, եթե առկա է էլեկտրոնային եղանակով ուղարկված փաստաթղթերը ստանալու մասին էլեկտրոնային հավաստում:

(10.4-րդ կետը լրաց. 31.10.16 թիվ 1158-Ն հրաման)

 

III. ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

11. Հաշվառումն իրականացվում է կամավոր սկզբունքով` զբոսաշրջային օպերատորների հայտի հիման վրա:

i

12. Հաշվառվելու նպատակով զբոսաշրջային օպերատորը լիազոր մարմին է ներկայացնում`

1) հայտ` Հայաստանի Հանրապետությունում գրանցված զբոսաշրջային օպերատորների դեպքում` համաձայն ձև 3-ի, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գրանցված զբոսաշրջային օպերատորների դեպքում` համաձայն ձև 4-ի,

2) գրասենյակների նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթերի պատճենները, բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գրանցված զբոսաշրջային օպերատորների և գործակալների, որոնք ներկայացնում են զբոսաշրջության բնագավառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնի տրամադրած հաշվառման վկայականի պատճենը,

3) սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխանող առնվազն 15 զբոսաշրջային փաթեթներ, որոնցից առնվազն մեկականը պետք է ներառեն զբոսաշրջային ծառայություններ կամ օբյեկտներ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության հայտարարած յուրաքանչյուր զբոսաշրջային կենտրոնում, 2-ը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում` առանձին նշելով նաև փաթեթում ներառված հյուրանոցային ծառայության գինը, որը պետք է համապատասխանի սույն կարգի 5-րդ կետով նախատեսված պայմաններին,

4) զբոսաշրջային փաթեթներում ընդգրկված առնվազն հյուրանոցային և տրանսպորտային ծառայություններ մատուցող անձանց հետ գործող պայմանագրերի պատճենները,

5) սպառողի հետ կնքվող պայմանագրի օրինակելի ձևը` հաստատված զբոսաշրջային օպերատորի իրավասու մարմնի կողմից, որը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետությունում գրանցված զբոսաշրջային օպերատորների դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գրանցված զբոսաշրջային օպերատորների դեպքում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը,

6) զբոսաշրջային ցուցահանդեսներին մասնակցությունը հավաստող նյութեր կամ փաստաթղթերի պատճեններ, բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գրանցված զբոսաշրջային օպերատորների,

7) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գրանցված զբոսաշրջային օպերատորների դեպքում նաև զբոսաշրջության բնագավառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմնի տրամադրած հաշվառման վկայականի պատճենը,

8) մասնաճյուղեր ունենալու դեպքում` մասնաճյուղերի կանոնադրությունների պատճենները, գործակալներ ունենալու դեպքում` գործակալների հետ կնքված գործակալության պայմանագրերի պատճենները:

(12-րդ կետը փոփ. 21.10.13 թիվ 1025-Ն, 21.08.15 թիվ 1173-Ն, 31.10.16 թիվ 1158-Ն, 12.07.2021 թիվ 436-Ն հրամաններ)

13. Հայտում կամ ներկայացված փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակներ, ոչ իրավաբանական անճշտություններ և այլ նման բացթողումներ) առկայության դեպքում լիազոր մարմինը հայտն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին պատշաճ ձևով նախազգուշացնում է հայտատուին` հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում թերությունները վերացնելու համար:

i

14. Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության շրջանակներում առանց նախազգուշացնելու (այդ թվում նաև` զբոսաշրջային օպերատորի և գործակալներ կամ մասնաճյուղեր ունենալու դեպքում, նրա գործակալների ու մասնաճյուղերի գրասենյակներում), Լիազոր մարմնի ստեղծած համապատասխան միջգերատեսչական հանձնաժողովների կողմից կարող է իրականացվել սույն հրամանի պահանջներին` զբոսաշրջային օպերատորի և նրա գործակալների ու մասնաճյուղերի գործունեության համապատասխանության, ինչպես նաև պայմանագրերով նախատեսված ծառայություններից սպառողների օգտվելու փաստի գնահատում` չխոչընդոտելով զբոսաշրջային օպերատորի և նրա գործակալների ու մասնաճյուղերի բնականոն գործունեությունը:

(14-րդ կետը փոփ. 21.08.15 թիվ 1173-Ն, 12.07.2021 թիվ 436-Ն հրամաններ)

i

15. Սույն կարգի 12-րդ կետով նախատեսված փաստաթղթերն ամբողջությամբ ստանալուց հետո լիազոր մարմինը զբոսաշրջային օպերատորին 3 աշխատանքային օրվա ընթացքում առաջարկում է կնքել ձև 5-ով նախատեսված օրինակելի պայմանագրին համապատասխանող պայմանագիր և կնքված պայմանագրի հիման վրա, 3 աշխատանքային օրվա ընթացքում, համապատասխան հրամանով զբոսաշրջային օպերատորին հաշվառում է հաշվառման մատյանում և հրապարակում ցանկում:

(15-րդ կետը փոփ. 21.08.15 թիվ 1173-Ն հրաման)

16. Հայտի քննության արդյունքում լիազոր մարմինը մերժում է հայտը, եթե`

1) բացակայում է սույն կարգի 12-րդ կետով նախատեսված փաստաթղթերից առնվազն մեկը կամ 13-րդ կետով սահմանված ժամկետում չի վերացվել թերությունը.

2) ներկայացված փաստաթղթերն ակնհայտորեն խեղաթյուրված են կամ կեղծիք են պարունակում.

3) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգով և Հայաստանի Հանրապետությունում գրանցված զբոսաշրջային օպերատորների դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գրանցված զբոսաշրջային օպերատորների դեպքում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին.

4) Հայաստանի Հանրապետությունում գրանցված զբոսաշրջային օպերատորի դեպքում` զբոսաշրջային օպերատորի գործունեությունը չի համապատասխանում «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին.

5) զբոսաշրջային օպերատորի ներկայացրած փաթեթն իրատեսական չէ կամ չի համապատասխանում սույն կարգի պահանջներին.

6) զբոսաշրջային օպերատորի` սպառողի հետ կնքվող պայմանագրի օրինակելի ձևը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետությունում գրանցված զբոսաշրջային օպերատորների դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրության, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գրանցված զբոսաշրջային օպերատորների դեպքում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջներին.

7) զբոսաշրջային օպերատորը լիազոր մարմնի առաջարկը ստանալուց հետո եռօրյա ժամկետում լիազոր մարմնի հետ չի կնքել սույն կարգի 15-րդ կետով նախատեսված պայմանագիրը:

17. Լիազոր մարմինը հայտը մերժում է գրավոր` նշելով մերժման հիմքերը:

i

17.1. Լիազոր մարմինը զբոսաշրջային օպերատորի կողմից սույն կարգի պահանջի խախտում հայտնաբերելու դեպքում այդ մասին գրավոր նախազգուշացնում է վերջինիս, բացառությամբ սույն հավելվածի 18-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված դեպքի:

(17.1-ին կետը լրաց. 21.08.15 թիվ 1173-Ն հրաման)

i

18. Լիազոր մարմինը զբոսաշրջային օպերատորին հաշվառումից և ցանկից հանում է`

1) զբոսաշրջային օպերատորի դիմումի համաձայն` դիմումը ներկայացվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում.

2) զբոսաշրջային օպերատորի կողմից սույն կարգի 17.1 կետով նախատեսված նախազգուշացումը ստանալուց հետո մեկ տարվա ընթացքում սույն կարգի որևէ պահանջ խախտելու դեպքում.

3) մեկ ֆինանսական տարվա ընթացքում մեկից ավելի անգամ սպառողի հետ կնքված պայմանագիր խախտելու դեպքում, եթե խախտման փաստը սահմանված կարգով ապացուցված է.

4) զբոսաշրջային օպերատորի կողմից սույն հավելվածի 8-րդ կամ 9-րդ կետերի խախտման դեպքում:

(18-րդ կետը փոփ. 21.10.13 թիվ 1025-Ն, 21.08.15 թիվ 1173-Ն հրամաններ)

i

19. Սույն կարգի 18-րդ կետի 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերով նախատեսված հիմքերով հաշվառումից և ցանկից դուրս եկած զբոսաշրջային օպերատորները չեն կարող դիմել հաշվառման համար հաշվառումից և ցանկից դուրս գալուց հետո` մեկ տարվա ընթացքում:

(19-րդ կետը փոփ. 21.08.15 թիվ 1173-Ն, 31.10.16 թիվ 1158-Ն, 12.07.2021 թիվ 436-Ն հրամաններ)

i

19.1. Լիազոր մարմնի կողմից սույն կարգի 16-րդ կետով նախատեսված հիմքերով նույն զբոսաշրջային օպերատորին մեկ տարվա ընթացքում երեք անգամ մերժելուց հետո զբոսաշրջային օպերատորը չի կարող հայտ ներկայացնել երրորդ մերժման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում:

(19.1-ին կետը լրաց. 12.07.2021 թիվ 436-Ն հրաման)

 

IV. ՑԱՆԿԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

 

20. Հաշվառված զբոսաշրջային օպերատորների մասին տեղեկատվությունն անմիջապես հրապարակվում է ցանկում:

21. Ցանկում հրապարակվում է նաև զբոսաշրջային օպերատորի հաշվառումից դուրս գալը, նշելով դուրս գալու հիմքը:

22. Սույն կարգով հաշվառված զբոսաշրջային օպերատորների ցանկը կազմվում է զբոսաշրջային օպերատորների հաշվառման հերթականությամբ և ներառում է հետևյալ տեղեկատվությունը`

1) զբոսաշրջային օպերատորի անվանումը (անհատ ձեռնարկատեր հանդիսանալու դեպքում` անուն-ազգանունը)` էլեկտրոնային հղումով դեպի զբոսաշրջային օպերատորի ինտերնետային կայքի «Սոցիալական փաթեթ» բաժնին,

2) զբոսաշրջային օպերատորի գրասենյակ(ներ)ի հասցեն(երը), հեռախոսահամարները, էլեկտրոնային փոստի հասցեները և զբոսաշրջային օպերատորի տրամադրած այլ կապի միջոցները,

3) զբոսաշրջային օպերատորի ապրանքային նշանը` զբոսաշրջային օպերատորի կողմից ներկայացվելու դեպքում,

4) զբոսաշրջային օպերատորի բանկային վավերապայմանները:

23. Լիազոր մարմինը ցանկը հրապարակում է իր պաշտոնական կայքի «Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն» բաժնում:

 

V. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

24. Սույն հրամանն ուժի մեջ մտնելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմինը մինչև սույն հրամանն ուժի մեջ մտնելը հաշվառված զբոսաշրջային օպերատորներին առաջարկում է կնքել սույն կարգի 15-րդ կետով նախատեսված պայմանագիրը:

25. Մինչև սույն հրամանն ուժի մեջ մտնելը հաշվառված զբոսաշրջային օպերատորները հանվում են հաշվառումից և ցանկից, եթե լիազոր մարմնի առաջարկը ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում չեն կնքում սույն կարգի 24-րդ կետով նախատեսված պայմանագիրը:

 

Ձև 1

 

i

._____________________________________________________________________

|               Զբոսաշրջային օպերատորի անվանումը

|_____________________________________________________________________

|հ/հ|Սպառողի հետ     |Սպառողի   |Պայմանագիրը    |Սպառողի     |Սպառողի|

|   |կնքված          |կողմից    |մասնաճյուղերի  |բնակության  |աշխա-  |

|   |պայմանագրի      |պայմանա-  |կամ գործակալ-  |վայրը       |տանքի  |

|   |                |գրով      |ների միջոցով   |            |վայրը  |

|   |                |նախատեսված|կնքելու դեպքում|            |և      |

|   |                |ծառայու-  |մասնաճյուղերի  |            |հասցեն |

|   |                |թյուններից|կամ գործակալ-  |            |       |

|   |                |չօգտվելու |ների տվյալները |            |       |

|   |                |դեպքում   |               |            |       |

|   |                |պայմանագրի|               |            |       |

|   |________________|__________|_______________|____________|       |

|   |հա- |ամսա-|Վաղա-|հա- |ամսա-|Մասնա-  |Մասնա-|Մարզ|Համայնք|       |

|   |մարը|թիվը |ժամ- |մարը|թիվը |ճյուղի  |ճյուղի|    |       |       |

|   |    |     |կետ  |    |     |/գործա- |կամ   |    |       |       |

|   |    |     |դադա-|    |     |կալի    |գործա-|    |       |       |

|   |    |     |րելու|    |     |անվանում|կալի  |    |       |       |

|   |    |     |դեպ- |    |     |կամ     |գտնվե-|    |       |       |

|   |    |     |քում |    |     |անհատ   |լու   |    |       |       |

|   |    |     |դա-  |    |     |ձեռնար- |վայր  |    |       |       |

|   |    |     |դար- |    |     |կատեր   |      |    |       |       |

|   |    |     |ման  |    |     |գործա-  |      |    |       |       |

|   |    |     |ամսա-|    |     |կալի    |      |    |       |       |

|   |    |     |թիվը |    |     |անուն,  |      |    |       |       |

|   |    |     |     |    |     |ազգանուն|      |    |       |       |

|___|____|_____|_____|____|_____|________|______|____|_______|_______|

|___|____|_____|_____|____|_____|________|______|____|_______|_______|

|___|____|_____|_____|____|_____|________|______|____|_______|_______|

._____________________________________________________________________

.______________________________________________________________________

|               Զբոսաշրջային օպերատորի անվանումը

|_____________________________________________________________________.

|հ/հ|Պայմանագրով    |Սպառողի հետ կնքված      |Զբոսաշրջային փաթեթում   |

|   |զբոսաշրջային   |պայմանագրի առարկան      |ընդգրկված կամ առանձին   |

|   |փաթեթից կամ    |                        |հյուրանոցային           |

|   |առանձին        |                        |ծառայություններ         |

|   |հյուրանոցային  |                        |մատուցած ՀՏՕ            |

|   |ծառայություն-  |                        |                        |

|   |ներից օգտված   |                        |                        |

|   |սպառողների     |                        |                        |

|   |(ներառյալ      |                        |                        |

|   |անմիջական      |                        |                        |

|   |ընտանիքի       |________________________|________________________|

|   |անդամների)     |Զբոսա- |Զբոսա- |Առանձին |Անվա-|Գտնվելու վայրը    |

|   |քանակը         |շրջային|շրջային|հյուրա- |նումը|__________________|

|   |               |փաթեթ  |փաթեթի |նոցային |     |Մարզ|Համայնք|Հասցե|

|   |               |       |արժեքը |ծառայու-|     |    |       |     |

|   |               |       |       |թյուններ|     |    |       |     |

|   |               |       |       |        |     |    |       |     |

|   |               |       |       |        |     |    |       |     |

|   |               |       |       |        |     |    |       |     |

|   |               |       |       |        |     |    |       |     |

|   |               |       |       |        |     |    |       |     |

|   |               |       |       |        |     |    |       |     |

|   |               |       |       |        |     |    |       |     |

|   |               |       |       |        |     |    |       |     |

|___|_______________|_______|_______|________|_____|____|_______|_____|

|___|_______________|_______|_______|________|_____|____|_______|_____|

|___|_______________|_______|_______|________|_____|____|_______|_____|

.______________________________________________________________________

._________________________________________.

| Զբոսաշրջային օպերատորի անվանումը        |

|_________________________________________|

|հ/հ|Զբոսաշրջային      |Զբոսաշրջային      |

|   |փաթեթում ներառված |փաթեթի կամ        |

|   |կամ առանձին       |առանձին           |

|   |հյուրանոցային     |հյուրանոցային     |

|   |ծառայությունների  |ծառայությունների  |

|   |գինը (1 գիշերակացի|իրացման           |

|   |հաշվարկով)        |պայմանագրի        |

|   |                  |կնքման պահին      |

|   |                  |ՀՏՕ-ի կողմից      |

|   |                  |հայտարարված       |

|   |                  |հյուրանոցային     |

|   |                  |ծառայության       |

|   |                  |գործող մանրածախ   |

|   |                  |գինը (1 գիշերակացի|

|   |                  |հաշվարկով)        |

|   |                  |                  |

|   |                  |                  |

|   |                  |                  |

|   |                  |                  |

|   |                  |                  |

|   |                  |                  |

|   |                  |                  |

|   |                  |                  |

|   |                  |                  |

|___|__________________|__________________|

|___|__________________|__________________|

|___|__________________|__________________|

._________________________________________.

(1-ին ձևը փոփ. 21.10.13 թիվ 1025-Ն, 21.08.15 թիվ 1173-Ն հրամաններ)

 

Ձև 2

 

.____________________________________________________________________.

|               Զբոսաշրջային օպերատորի անվանումը

|_____________________________________________________________________

|հ/հ|Տվյալ      |Պայմանագիրը     |Սպառողի     |Սպառողի|Պայմանագրով   |

|   |եռամսյակում|մասնաճյուղերի   |բնակության  |աշխա-  |զբոսաշրջային  |

|   |իրացված    |կամ գործակալների|վայրը       |տանքի  |փաթեթից կամ   |

|   |պայմանագրի |միջոցով կնքելու |            |վայրը  |առանձին       |

|   |           |դեպքում         |            |և      |հյուրանոցային |

|   |           |մասնաճյուղերի   |            |հասցեն |ծառայություն- |

|   |           |կամ գործակալների|            |       |ներից օգտված  |

|   |           |տվյալները       |            |       |սպառողների    |

|   |___________|________________|____________|       |(ներառյալ     |

|   |համա-|ամսա-|Մասնա-  |Մասնա- |Մարզ|Համայնք|       |անմիջական     |

|   |րը   |թիվը |ճյուղի  |ճյուղի |    |       |       |ընտանիքի      |

|   |     |     |/գործա- |կամ    |    |       |       |անդամների)    |

|   |     |     |կալի    |գործա- |    |       |       |քանակը        |

|   |     |     |անվանում|կալի   |    |       |       |              |

|   |     |     |կամ     |գտնվե- |    |       |       |              |

|   |     |     |անհատ   |լու    |    |       |       |              |

|   |     |     |ձեռնար- |վայր   |    |       |       |              |

|   |     |     |կատեր   |       |    |       |       |              |

|   |     |     |գործա-  |       |    |       |       |              |

|   |     |     |կալի    |       |    |       |       |              |

|   |     |     |անուն,  |       |    |       |       |              |

|   |     |     |ազգանուն|       |    |       |       |              |

|___|_____|_____|________|_______|____|_______|_______|______________|

|___|_____|_____|________|_______|____|_______|_______|______________|

|___|_____|_____|________|_______|____|_______|_______|______________|

._____________________________________________________________________

.______________________________________________________

|               Զբոսաշրջային օպերատորի անվանումը      |

||_____________________________________________________|

||հ/հ|Սպառողի հետ կնքված      |Զբոսաշրջային փաթեթում   |

||   |պայմանագրի առարկան      |ընդգրկված կամ առանձին   |

||   |                        |հյուրանոցային           |

||   |                        |ծառայություններ         |

||   |                        |մատուցած ՀՏՕ            |

||   |                        |                        |

||   |                        |                        |

||   |                        |                        |

||   |________________________|________________________|

||   |Զբոսա- |Զբոսա- |Առանձին |Անվա-|Գտնվելու վայրը    |

||   |շրջային|շրջային|հյուրա- |նում |__________________|

||   |փաթեթ  |փաթեթի |նոցային |     |Մարզ|Համայնք|Հասցե|

||   |       |արժեքը |ծառայու-|     |    |       |     |

||   |       |       |թյուններ|     |    |       |     |

||   |       |       |        |     |    |       |     |

||   |       |       |        |     |    |       |     |

||   |       |       |        |     |    |       |     |

||   |       |       |        |     |    |       |     |

||   |       |       |        |     |    |       |     |

||   |       |       |        |     |    |       |     |

||   |       |       |        |     |    |       |     |

||   |       |       |        |     |    |       |     |

||___|_______|_______|________|_____|____|_______|_____|

|___|_______|_______|________|_____|____|_______|_____|

|___|_______|_______|________|_____|____|_______|_____|

.______________________________________________________

 

.______________________________________________________________________

|               Զբոսաշրջային օպերատորի անվանումը                      |

|_____________________________________________________________________|

|հ/հ|Պայմանագրով զբոսաշրջային|Զբոսաշրջային      |Զբոսաշրջային փաթեթի  |

|   |փաթեթի կամ առանձին      |փաթեթում          |կամ առանձին          |

|   |հյուրանոցային           |ներառված կամ      |հյուրանոցային        |

|   |ծառայությունների        |առանձին           |ծառայությունների     |

|   |տևողությունը            |հյուրանոցային     |իրացման պայմանագրի   |

|   |                        |ծառայությունների  |կնքման պահին ՀՏՕ-ի   |

|   |                        |գինը (1 գիշերակացի|կողմից հայտարարված   |

|   |                        |հաշվարկով)        |հյուրանոցային        |

|   |________________________|                  |ծառայության գործող   |

|   |Փաթեթում    |Գիշերա-    |                  |մանրածախ գինը (1     |

|   |ներառված    |կացերի     |                  |գիշերակացի հաշվարկով)|

|   |գիշերակացերի|քանակը     |                  |                     |

|   |քանակը կամ  |(առանձին   |                  |                     |

|   |առանց       |հյուրանո-  |                  |                     |

|   |գիշերակացի  |ցային      |                  |                     |

|   |փաթեթի      |ծառայու-   |                  |                     |

|   |դեպքում     |թյունների  |                  |                     |

|   |փաթեթի տևո- |դեպքում)   |                  |                     |

|   |ղությունը   |           |                  |                     |

|   |և  երթուղին |           |                  |                     |

|   |            |           |                  |                     |

|   |            |           |                  |                     |

|___|____________|___________|__________________|_____________________|

|___|____________|___________|__________________|_____________________|

|___|____________|___________|__________________|_____________________|

._____________________________________________________________________.

(2-րդ ձևը փոփ. 21.10.13 թիվ 1025-Ն, 21.08.15 թիվ 1173-Ն հրամաններ)

 

Ձև 3

 

i

ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

____________________-ին

 

ՀԱՅՏ

 

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության մեջ ընդգրկվելու

նպատակով Հայաստանի Հանրապետությունում գրանցված զբոսաշրջային

օպերատորի հաշվառման

 

1. Հայտատուի լրիվ անվանումը (Ա/Ձ անունը, ազգանունը) _________________

___________________________________________________________________

2. Հայտատուի գտնվելու վայրը (բնակության վայրը), հեռ. համարը, կայքի հասցեն և էլ. փոստը

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

3. Պետական գրանցման համարը_____________________________________________

4. Ապրանքային նշանը (առկայության դեպքում)______________________________

5. Կից ներկայացվում է.

1) գրասենյակների տարածքների սեփականության կամ օգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթի պատճենը` ___ թերթ,

2) զբոսաշրջային փաթեթներ` ___ թերթ,

3) հյուրանոցային և տրանսպորտային ծառայություններ մատուցող անձանց հետ գործող պայմանագրերի պատճենները` ___ թերթ,

4) սպառողի հետ կնքվող պայմանագրի օրինակելի ձևը` ___ թերթ,

5) զբոսաշրջային ցուցահանդեսներին մասնակցությունը հավաստող նյութերի/փաստաթղթերի պատճենները` ___ թերթ,

6) գործակալ ունենալու դեպքում` գործակալների հետ կնքված պայմանագրերի պատճենները _____ թերթ,

7) մասնաճյուղեր ունենալու դեպքում` մասնաճյուղերի պետական հաշվառման համարները ____________________________:

 

    __________________      ________________________________

    (ստորագրությունը)          (անունը, ազգանունը)

 

_____________________________________ ____ ____________-ի, _____թ.

 

(3-րդ ձևը փոփ. 21.08.15 թիվ 1173-Ն, 12.07.2021 թիվ 436-Ն հրամաններ)

 

Ձև 4

 

ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

____________________-ին

 

ՀԱՅՏ

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության մեջ ընդգրկվելու

նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գրանցված

զբոսաշրջային օպերատորի հաշվառման

 

1. Հայտատուի լրիվ անվանումը (Ա/Ձ անունը, ազգանունը)___________________

_______________________________________________________________________

2. Հայտատուի գտնվելու վայրը (բնակության վայրը), հեռ. համարը, կայքի հասցեն և էլ. փոստը

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

3. Պետական գրանցման վկայականի պատճենը ____ թերթ

4. Ապրանքային նշանը (առկայության դեպքում)______________________________

5. Կից ներկայացվում է.

1) Զբոսաշրջության բնագավառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնի տրամադրած հաշվառման վկայականի պատճենը ___ թերթ,

2) զբոսաշրջային փաթեթներ` ___ թերթ,

3) հյուրանոցային և տրանսպորտային ծառայություններ մատուցող անձանց հետ գործող պայմանագրերի պատճենները` ___ թերթ,

4) սպառողի հետ կնքվող պայմանագրի օրինակելի ձևը` ___ թերթ:

 

    __________________      ________________________________

    (ստորագրությունը)          (անունը, ազգանունը)

 

_____________________________________ ____ ____________-ի, _____թ.

 

(4-րդ ձևը փոփ. 21.08.15 թիվ 1173-Ն հրաման)

 

Ձև 5

 

i

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

 

    ք. Երևան                                   «____»___________ ______ թ.

 

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ` Լիազոր մարմին), ի դեմս նախարար _______________ -ի, որը գործում է իր կանոնադրության հիման վրա, մի կողմից, և __________________________________ (այսուհետ` Զբոսաշրջային օպերատոր), ի դեմս տնօրեն _______________________ -ի, որը գործում է իր կանոնադրության հիման վրա, մյուս կողմից, համաձայն ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի մարտի 19-ի N 170-Ն հրամանի (այսուհետ` Հրաման)` կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` Պայմանագիր) հետևյալի մասին.

 

1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

Պայմանագրով Լիազոր մարմինը պարտավորվում է Հրամանով սահմանած կարգով Զբոսաշրջային օպերատորին հաշվառել և հրապարակել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության պաշտոնական ինտերնետային կայքի «Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն» բաժնում Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշմամբ և Հրամանով նախատեսված սոցիալական փաթեթի (այսուհետ` Սոցիալական փաթեթ) հանգստի ապահովման ծառայություն (այսուհետ` Ծառայություն) մատուցող զբոսաշրջային օպերատորների ցանկում (այսուհետ` Ցանկ), իսկ Զբոսաշրջային օպերատորը պարտավորվում է Ծառայությունն իրականացնել Հրամանի և Պայմանագրի պահանջներին համապատասխան:

 

2. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2.1. Լիազոր մարմինը պարտավոր է`

2.1.1. Պայմանագրի կնքման պահից 3 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի համապատասխան հրամանով Զբոսաշրջային օպերատորին հաշվառել և նրա մասին տեղեկատվությունը Հրամանով սահմանված կարգով անմիջապես հրապարակել Ցանկում,

2.1.2. ակտիվացնել Ցանկից հղումը դեպի Զբոսաշրջային օպերատորի ինտերնետային կայքի «Սոցիալական փաթեթ» էջ` Զբոսաշրջային օպերատորի կողմից Հրամանին համապատասխան «Սոցիալական փաթեթ» էջի գործողությունն ապահովելուց անմիջապես հետո,

2.1.3. Զբոսաշրջային օպերատորին հանել հաշվառումից և Ցանկից` դադարեցնելով Պայմանագիրը Հրամանով նախատեսված հիմքերով և կարգով,

2.2. Զբոսաշրջային օպերատորը պարտավոր է`

2.2.1. հաշվառվելուց և Ցանկում հրապարակվելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում իր ինտերնետային կայքում ապահովել հատուկ «Սոցիալական փաթեթ» էջի գործողությունը` Զբոսաշրջային օպերատորի հաշվառված և Ցանկում հրապարակված լինելու ողջ ժամանակահատվածի ընթացքում` Հրամանի դրույթներին համապատասխան,

2.2.2. զբոսաշրջային փաթեթները և առանձին հյուրանոցային ծառայություններն իրացնել` Հրամանի դրույթներին համապատասխան,

2.2.3. Ծառայությունները մատուցել` Հրամանի և Պայմանագրի դրույթներին համապատասխան,

2.2.4. Լիազոր մարմին ներկայացնել տեղեկատվություն` Հրամանի հավելվածի 10-րդ կետին համապատասխան,

2.2.5. հյուրանոցային ծառայություններ մատուցող անձանց հետ կնքվող պայմանագրերում ներառել դրույթներ` համաձայն Հրամանի հավելվածի 7.1 կետի,

2.2.6. սպառողի հետ կնքվող պայմանագրում (կանխավճարի պայմանագիր կնքելու դեպքում` նաև կանխավճարի պայմանագրում) ներառել դրույթներ` համաձայն Հրամանի հավելվածի 8-րդ կետի,

2.2.7. սպառողի հետ կնքված պայմանագրի վաղաժամկետ դադարման, չկատարման կամ մասնակի կատարման դեպքում սպառողին վերադարձման ենթակա գումարը, որը փոխանցվել է Զբոսաշրջային օպերատորին պետական բյուջեից տրամադրված միջոցներից, վերադարձնել բացառապես սպառողի սոցիալական փաթեթի հաշվին,

2.2.8. չխոչընդոտել Լիազոր մարմնի կողմից ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովների (դրանց անդամների) կողմից Հրամանի հավելվածի 14-րդ կետով նախատեսված գնահատման աշխատանքներին,

2.2.9. ապահովել լիազոր մարմին ներկայացված պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեի անխափան գործողությունը զբոսաշրջային օպերատորի` հաշվառված և Ցանկում հրապարակված լինելու ողջ ժամանակահատվածի ընթացքում,

2.2.10. էլեկտրոնային փոստի հասցեի փոփոխության կամ գործողության դադարման դեպքում այդ մասին փոփոխության կամ դադարման օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում ծանուցել լիազոր մարմնին:

2.3. Լիազոր մարմինն իրավունք ունի`

2.3.1. պահանջել Զբոսաշրջային օպերատորից պատշաճ ձևով կատարել Հրամանի և Պայմանագրի դրույթները,

2.3.2. Զբոսաշրջային օպերատորին հաշվառումից և Ցանկից հանել` միակողմանի դադարեցնելով Պայմանագիրը Հրամանի հավելվածի 18-րդ կետի 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերով նախատեսված հիմքերով և կարգով,

2.3.3. Զբոսաշրջային օպերատորից պահանջել ներկայացնել տեղեկատվություն` Հրամանի հավելվածի 10-րդ և 10.1-րդ կետերին համապատասխան,

2.3.4. ստեղծել միջգերատեսչական հանձնաժողովներ` Հրամանի հավելվածի 14-րդ կետով նախատեսված գնահատման աշխատանքներն իրականացնելու նպատակով,

2.4. Զբոսաշրջային օպերատորն իրավունք ունի`

2.4.1. պահանջել Լիազոր մարմնից պատշաճ ձևով կատարել Հրամանի և Պայմանագրի դրույթները,

2.4.2. դիմել Լիազոր մարմին հաշվառումից և Ցանկից դուրս գալու և Պայմանագիրը դադարեցնելու պահանջով,

2.4.3. պահանջել չխոչընդոտել իր բնականոն գործունեությունը միջգերատեսչական հանձնաժողովի կողմից գնահատման աշխատանքների իրականացման ընթացքում:

 

3. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ

 

Պայմանագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի ստորագրման պահից և գործում է Հրամանի գործողության ընթացքում:

 

4. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

Պայմանագիրը համարվում է լուծված Հրամանի հավելվածի 18-րդ կետով նախատեսված դեպքերում Զբոսաշրջային օպերատորին հաշվառումից հանելու մասին ՀՀ էկոնոմիկայի նախարարի հրամանն ուժի մեջ մտնելու պահից:

 

5. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Պայմանագրի կապակցությամբ Կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ հակառակ դեպքում` վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

6. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)

 

Պայմանագրով նախատեսված պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է Պայմանագիրը կնքելուց հետո, և որը Կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներն են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրության հայտարարումը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում Պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարումը: Եթե անհաղթահարելի ուժի ազդեցությունը շարունակվում է 3 ամսից ավելի, ապա Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել Պայմանագիրը` դրա մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:

 

7. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

7.1. Պայմանագրի շրջանակներում Կողմերն ընդունում են Հրամանի դրույթները և ղեկավարվում այդ դրույթներով` դրանց հետագա փոփոխություններով և լրացումներով:

7.2. Հրամանի հավելվածի 18-րդ կետի 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերով նախատեսված հիմքերով հաշվառումից և Ցանկից երկու անգամ դուրս գալու դեպքում Զբոսաշրջային օպերատորը չի կարող դիմել հաշվառման համար հաշվառումից և ցանկից երկրորդ անգամ դուրս գալուց հետո` մեկ տարվա ընթացքում:

7.3. Պայմանագիրը կազմված է հայերեն լեզվով, 2 (երկու) օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ: Յուրաքանչյուր կողմին տրվում է Պայմանագրի մեկ օրինակ:

7.4. Պայմանագրով նախատեսված պարտավորությունների չկատարման հետ կապված, ինչպես նաև Պայմանագրով չնախատեսված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

8. ԿՈՂՄԵՐԻ ՀԱՍՑԵՆԵՐԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

    Լիազոր մարմին                      Զբոսաշրջային օպերատոր

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Հասցեն

0010, ք. Երևան, Մ. Մկրտչյան 5

Կենտրոնական գանձապետական

գործառնական վարչություն

հ/հ 900011010379

ՀՎՀՀ 02505983

 

    Նախարար`                            Տնօրեն`

    __________________________          __________________________

 

(5-րդ ձևը փոփ. 21.08.15 թիվ 1173-Ն, 31.10.16 թիվ 1158-Ն հրամաններ)

 

B

 

 

pin
Էկոնոմիկայի / Տնտեսական զարգ. եւ նե
19.03.2013
N 170-Ն
Հրաման