040.1275.250805
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«25» օգոստոսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
4 օգոստոսի 2005 թվականի N 1275-Ն
«ՍԵՐՄԵՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հիմնադրման միջոցով ստեղծել «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
2. Փորձարկումների, փորձաքննությունների և հավասարեցված ցանքերի կատարման նպատակով «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց (անժամկետ) օգտագործման իրավունքով հատկացնել «Սելեկցիոն նվաճումների փորձարկման, պաշտպանության և սերմերի որակի ստուգման կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերությանն անհատույց (անժամկետ) օգտագործման իրավունքով հատկացված հողատարածքներից 79.2 հեկտար հողատարածք, որից` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցքի գյուղական համայնքում` 22 հեկտար, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիկի գյուղական համայնքում` 30 հեկտար, Գավառի գյուղական համայնքում` 1.5 հեկտար, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Շաքիի գյուղական համայնքում` 15 հեկտար, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Արտենիի գյուղական համայնքում` 2.7 հեկտար, Քուչակի գյուղական համայնքում` 8 հեկտար:
3. «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնել 100.0 հազ. դրամ արժողությամբ գույք` բացառությամբ շենքերի, շինությունների և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 265-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման N 5 հավելվածի 23-րդ աղյուսակի «Դրամաշնորհ ստացող տնտեսավարող սուբյեկտի անվանումը» սյունակում «Սելեկցիոն նվաճումների փորձարկման, պաշտպանության և սերմերի որակի ստուգման կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերություն» բառերը փոխարինել «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերով:
5. (5-րդ կետն ուժը կորցրել է 01.07.2021 թիվ 1087-Ն որոշում)
6. (6-րդ կետն ուժը կորցրել է 01.07.2021 թիվ 1087-Ն որոշում)
7. (7-րդ կետն ուժը կորցրել է 01.07.2021 թիվ 1087-Ն որոշում)
8. (8-րդ կետն ուժը կորցրել է 01.07.2021 թիվ 1087-Ն որոշում)
9. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին`
ա) եռամսյա ժամկետում հաստատել «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող ու անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող գույքի կազմը և կանոնադրությունը.
բ) «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության հաստատումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը:
10. «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող և անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող գույքի պետական գրանցումը կատարել կազմակերպության միջոցների հաշվին:
11. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-ԻՆ