Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԳՈՐԾԱԴԻՐ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԳՈՐԾԱԴԻՐ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱ ...

16.02.1998 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   05.04.1996  -ից մինչեւ   16.02.1998  -ը:
 
i

(ուժը կորցրել է բացառությամբ 6-րդ կետի` 16.02.98 թիվ 106 որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 ապրիլի 1996 թվական թիվ 211

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԱԿԱԴԵՄԻԿՈՍ-ՔԱՐՏՈՒՂԱՐՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների և մասնագետների պաշտոնային դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9 հոդված`

1. Հայաստանի Հանրապետության նախարարների առաջին տեղակալների, վարչության պետ-նախարարների առաջին տեղակալների, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման հանրապետական մարմինների (գերատեսչությունների) ղեկավարների պաշտոնային դրույքաչափերը սահմանել 37000 դրամ:

/փոփ. 15.04.96 թիվ 229 որոշում/

2. Հայաստանի Հանրապետության նախարարների տեղակալների, վարչության պետ-նախարարների տեղակալների, Երևանի քաղաքապետի տեղակալի, մարզպետների տեղակալների, Երևան քաղաքի դատախազի, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի առաջին տեղակալների, Հայաստանի Հանրապետության ազգային ակադեմիայի ակադեմիկոս-քարտուղարների պաշտոնային դրույքաչափերը սահմանել 35000 դրամ:

/փոփ. 15.04.96 թիվ 229 որոշում/

3. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման հանրապետական մարմինների (գերատեսչությունների) ղեկավարների առաջին տեղակալների պաշտոնային դրույքաչափերը սահմանել 34000 դրամ:

4. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման հանրապետական մարմինների (գերատեսչությունների) ղեկավարների տեղակալների պաշտոնային դրույքաչափերը սահմանել 30000 դրամ:

i

5. Պատգամավորների քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեների նախագահների, դատախազության կառուցվածքային ստորաբաժանումները գլխավորող դատախազների պաշտոնային դրույքաչափերը սահմանել 34.000 դրամ:

/խմբ. 05.06.96 338 որոշմամբ/

i

6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի վարձատրության նվազագույն չափի, բյուջետային հիմնարկների աշխատողներ աշխատավարձի, նպաստների և կրթաթոշակների չափերի բարձրացման մասին» թիվ 367 որոշման 2-րդ կետը:

7. Սույն որոշումը կիրարկել 1996 թվականի ապրիլի 1-ից:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
05.04.1996
N 211
Որոշում