ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
ԲԴԽ-2-Ն-4
2021 թ.
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 10-Ի ԹԻՎ ԲԴԽ-53-Ն-9 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի օգոստոսի 10-ի «Դատավորի գործունեության գնահատման կարգը և ժամկետները, գնահատման համար անհրաժեշտ տվյալների հավաքման կարգը, մեթոդաբանությունը, սանդղակները և գնահատման թերթի ձևը սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-53-Ն-9 որոշման մեջ (այսուհետ` Որոշում) կատարել հետևյալ լրացումները.
i
1) Որոշման 1-ին հավելվածի 26-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ` հետևյալ բովանդակությամբ.
«Հիշյալ ժամկետը, բացառիկ դեպքերում` Գնահատման հանձնաժողովի պատճառաբանված որոշմամբ, կարող է երկարաձգվել մինչև մեկ ամսով»:
i
2) Որոշման 2-րդ հավելվածի 1-ին կետի 3-րդ ենթակետը «ակտ» բառից հետո լրացնել «(բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված գաղտնի տեղեկություններ պարունակող դատական ակտերի)» բառերով:
i
3) Որոշման 2-րդ հավելվածը լրացնել նոր` 3.1-ին կետով` հետևյալ բովանդակությամբ.
«3.1. Սույն կարգի 1-ին կետի 1-4-րդ ենթակետերով սահմանված նյութերը և տեղեկատվությունը Դատական դեպարտամենտի կողմից տրամադրվում են համապատասխան ծրագրային և տեխնիկական լուծումների առկայության դեպքում»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ
2021 թ. հունվարի 21
Երևան
Սույն որոշումը հրապարակվել է պաշտոնական կայքէջում (www.court.am)` 21 հունվարի 2021 թվական: