040.0695.310701
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«31» հուլիսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
31 հուլիսի 2001 թվականի N 695
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 209 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի «Մասնավորեցվող պետական գույքի հաշվեկշռային մեթոդով գնահատման կարգի մասին» N 209 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ հաստատված կարգը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«ԿԱՐԳ
մասնավորեցվող պետական գույքի հաշվեկշռային մեթոդով գնահատման
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն կարգով սահմանվում է մասնավորեցվող պետական գույքի հաշվեկշռային մեթոդով գնահատման կարգը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով լուծարվող իրավաբանական անձանց գույքը կարող է գնահատվել սույն կարգով սահմանված կարգով:
II. Մասնավորեցվող պետական գույքի գնահատումը
3. Մասնավորեցվող պետական գույքի գնահատման ժամանակ գնահատման են ենթակա իրավաբանական անձանց հաշվապահական հաշվեկշռում արտացոլված`
ա) ակտիվները, այդ թվում`
ոչ ընթացիկ ակտիվներ (հիմնական միջոցներ, ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցներ, անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվներ, ոչ նյութական ակտիվներ (ներառյալ գուդվիլը), ոչ ընթացիկ ներդրումներ` հաշվառված բաժնեմասնակցության մեթոդով, ոչ ընթացիկ ներդրումներ կանոնադրական կապիտալում` հաշվառված այլ մեթոդներով, այլ ոչ ընթացիկ ներդրումներ, ֆինանսական վարձակալությունում զուտ ներդրումներ, հետաձգված հարկային ակտիվներ, այլ ոչ ընթացիկ ակտիվներ),
ընթացիկ ակտիվներ (նյութեր, աճեցվող և բտվող կենդանիներ, արագամաշ առարկաներ, անավարտ արտադրություն, արտադրանք, ապրանքներ, առևտրական դեբիտորական պարտքեր, տրված ընթացիկ կանխավճարներ, ընթացիկ դեբիտորական պարտք` բյուջեի գծով, ընթացիկ ակտիվներ` հետաձգված հարկերի գծով, ընթացիկ ֆինանսական ներդրումներ, դրամական միջոցներ, դրամական միջոցների համարժեքներ և այլ ընթացիկ ակտիվներ).
բ) պարտավորությունները, այդ թվում`
ոչ ընթացիկ պարտավորություններ (երկարաժամկետ բանկային վարկեր և փոխառություններ, երկարաժամկետ պարտավորություններ` ֆինանսական վարձակալության գծով, հետաձգված հարկային պարտավորություններ, այլ ոչ ընթացիկ պարտավորություններ),
ընթացիկ պարտավորություններ (կարճաժամկետ բանկային վարկեր և փոխառություններ, երկարաժամկետ բանկային վարկերի և փոխառությունների կարճաժամկետ մաս, վարկերի և փոխառությունների գծով հաշվեգրված տոկոսներ, առևտրական կրեդիտորական պարտքեր, ստացված ընթացիկ կանխավճարներ, կարճաժամկետ կրեդիտորական պարտք բյուջեին, հետաձգված ընթացիկ պարտավորություններ` հարկերի գծով, կարճաժամկետ կրեդիտորական պարտք` պարտադիր սոցիալական ապահովագրության գծով, պարտավորություններ` անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով, կարճաժամկետ կրեդիտորական պարտք հիմնադիրներին, նպատակային ֆինանսավորում և մուտքեր, այլ ընթացիկ պարտավորություններ):
4. Իրավաբանական անձանց մասնավորեցվող պետական գույքը գնահատվում է հաշվապահական հաշվառման տվյալների, այդ թվում` գույքի սկզբնական արժեքի, մաշվածության և հաշվեկշռային արժեքի, ինչպես նաև դրամի նկատմամբ ԱՄՆ-ի մեկ դոլարի փոխարժեքի հիման վրա: Եթե գույքը վերագնահատվել է, ապա որպես սկզբնական արժեք է ընդունվում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով սահմանված կարգով վերջին վերագնահատման արդյունքում ստացված արժեքը:
5. Մասնավորեցվող պետական գույքի գնահատման պահ է համարվում գնահատող կազմակերպության կողմից գույքի գնահատման համար տրված հրամանի (այսուհետև` հրաման) ամսաթվին նախորդող եռամսյակի վերջին օրը:
6. Մինչև 1993 թվականի հուլիսի 1-ը ձեռք բերված, Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի փետրվարի 15-ի «Հայաստանի Հանրապետության պետական և պետական մասնակցությամբ ձեռնարկությունների հիմնական միջոցների վերագնահատման մասին» N 73 որոշման հիման վրա վերագնահատված հիմնական միջոցների և ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների (այսուհետև` հիմնական միջոցներ) գնահատված մեծությունը (ԳՄ1) որոշվում է հետևյալ բանաձևով`
Ահ
ԳՄ1= __ x Գփ1, (1)
Գ1
որտեղ Ահ-ը հիմնական միջոցների հաշվեկշռային արժեքն է,
Գ1-ը վերագնահատման գործակիցն է, որը հավասար է Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի փետրվարի 15-ի N 73 որոշմամբ սահմանված վերագնահատման Գ1 գործակցին,
Գփ1-ը հրամանը տալու ամսաթվի դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված` դրամի նկատմամբ ԱՄՆ-ի մեկ դոլարի փոխարժեքի և 1993 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված` դրամի նկատմամբ ԱՄՆ-ի մեկ դոլարի փոխարժեքի հարաբերությունն է:
7. 1993 թվականի հուլիսի 1-ից մինչև 1995 թվականի հունվարի 1-ը ձեռք բերված, Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի փետրվարի 15-ի «Հայաստանի Հանրապետության պետական և պետական մասնակցությամբ ձեռնարկությունների հիմնական միջոցների վերագնահատման մասին» N 73 որոշման հիման վրա վերագնահատված հիմնական միջոցների գնահատված մեծությունը (ԳՄ2) որոշվում է հետևյալ բանաձևով`
ԳՄ2 = Ահ x Գփ2, (2)
որտեղ Ահ-ը հիմնական միջոցների հաշվեկշռային արժեքն է,
Գփ2-ը հրամանը տալու ամսաթվի դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված` դրամի նկատմամբ ԱՄՆ-ի մեկ դոլարի փոխարժեքի և 1995 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված` դրամի նկատմամբ ԱՄՆ-ի մեկ դոլարի փոխարժեքի հարաբերությունն է:
8. 1995 թվականի հունվարի 1-ից հետո ձեռք բերված հիմնական միջոցների գնահատված մեծությունը (ԳՄ3) որոշվում է հետևյալ բանաձևով`
ԳՄ3 = Ահ x Գփ3, (3)
որտեղ Ահ-ը հիմնական միջոցների հաշվեկշռային արժեքն է,
Գփ3-ը հրամանը տալու ամսաթվի դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված դրամի նկատմամբ ԱՄՆ-ի մեկ դոլարի փոխարժեքի և տվյալ հիմնական միջոցի ձեռքբերման ամսվա 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված` դրամի նկատմամբ ԱՄՆ-ի մեկ դոլարի փոխարժեքի հարաբերությունն է:
9. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մայիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի ընկերությունների հիմնական միջոցների, անավարտ շինարարության օբյեկտների և տեղակայման ենթակա սարքավորումների վերագնահատման մասին» N 280 որոշման հիման վրա վերագնահատված հիմնական միջոցների գնահատված մեծությունը (ԳՄ4) որոշվում է հետևյալ բանաձևով`
ԳՄ4 = Ահ x Գփ4, (4)
որտեղ Ահ-ը հիմնական միջոցների հաշվեկշռային արժեքն է,
Գփ4-ը հրամանը տալու ամսաթվի դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված` դրամի նկատմամբ ԱՄՆ-ի մեկ դոլարի փոխարժեքի և 1998 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված` դրամի նկատմամբ ԱՄՆ-ի մեկ դոլարի փոխարժեքի հարաբերությունն է:
10. Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի ապրիլի 25-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների հիմնական միջոցների վերագնահատման մասին» N 235 որոշման հիման վրա վերագնահատված հիմնական միջոցների գնահատված մեծությունը (ԳՄ5) որոշվում է հետևյալ բանաձևով`
ԳՄ5 = Ահ x Գփ5, (5)
որտեղ Ահ-ը հիմնական միջոցների հաշվեկշռային արժեքն է,
Գփ5-ը հրամանը տալու ամսաթվի դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված` դրամի նկատմամբ ԱՄՆ-ի մեկ դոլարի փոխարժեքի և 1995 թվականի մայիսի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված` դրամի նկատմամբ ԱՄՆ-ի մեկ դոլարի փոխարժեքի հարաբերությունն է:
11. Եթե հիմնական միջոցների մաշվածությունը մեծ է սկզբնական արժեքի 70 տոկոսից, ապա դրանց գնահատման ժամանակ որպես հաշվեկշռային արժեք է ընդունվում սկզբնական արժեքի 30 տոկոսը:
12. Մետաղյա հիմնական միջոցների գնահատված մեծություն է ընդունվում սույն կարգի 6-11-րդ կետերի համաձայն հաշվարկված և մետաղի ջարդոնի համար սահմանված նվազագույն գներով հաշվարկված մեծություններից առավելագույնը:
Բանող և մթերատու անասունների, տրանսպորտային միջոցների գնահատված մեծություններ է ընդունվում սույն կարգի 6-11-րդ կետերի համաձայն հաշվարկված ու համապատասխանաբար բանող և մթերատու անասունների, տրանսպորտային միջոցների համար սահմանված նվազագույն սկզբնական գներով հաշվարկված մեծություններից առավելագույնը:
13. Հիմնական միջոցներում առկա թանկարժեք մետաղներն ու քարերը ենթակա չեն առանձին գնահատման:
14. Շենքի մեկ քառ. մետրի նվազագույն գնահատված մեծությունը սահմանվում է ԱՄՆ-ի 10 դոլարին համարժեք դրամ: Եթե յուրաքանչյուր շենքի մեկ քառ. մետրի հաշվով գնահատված մեծությունը փոքր է սահմանված նվազագույն գնից, ապա որպես գնահատված մեծություն ընդունվում է սահմանված նվազագույն գներով հաշվարկված մեծությունը:
15. «Ոչ նյութական ակտիվների» (ներառյալ գուդվիլը), «ոչ ընթացիկ ներդրումների` հաշվառված բաժնեմասնակցության մեթոդով», «ոչ ընթացիկ ներդրումների կանոնադրական կապիտալում հաշվառված այլ մեթոդներով», «այլ ոչ ընթացիկ ներդրումների», «ֆինանսական վարձակալությունում զուտ ներդրումների և հետաձգված հարկային ակտիվների» գնահատված մեծությունը դրանց հաշվեկշռային արժեքն է:
16. «Անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվները» գնահատվում են հիմնական միջոցների համար սահմանված կարգով` որպես ձեռքբերման տարեթիվ ընդունելով շինարարությունն սկսելու տարեթիվը, ընդ որում, կառուցման ընթացքում գտնվող հիմնական միջոցների գնահատված մեծությունը որոշելիս հաշվի են առնվում շինարարական աշխատանքների դադարեցման ժամկետը` ընդունված վերջին կատարողական ակտի ամսաթիվը: Եթե շինարարությունը 3 տարվանից ավելի է դադարեցված, ապա գնահատված մեծությունը նվազեցվում է 30 տոկոսով:
17. «Նյութերի», «արագամաշ առարկաների», «անավարտ արտադրության», «արտադրանքի», «ապրանքների», «առևտրական դեբիտորական պարտքերի», «տրված ընթացիկ կանխավճարների», «բյուջեի գծով ընթացիկ դեբիտորական պարտքի», «հետաձգված հարկերի գծով ընթացիկ ակտիվների», «ընթացիկ ֆինանսական ներդրումների», «դրամական միջոցների», «դրամական միջոցների համարժեքների» և «այլ ընթացիկ ակտիվների» գնահատված մեծություն է ընդունվում դրանց հաշվեկշռային արժեքը:
18. Հաշվեկշռի «նյութեր» տողում արտացոլված թանկարժեք մետաղների և քարերի գնահատված մեծություն է ընդունվում դրանց հաշվեկշռային արժեքներից ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից սահմանված` գնահատման պահին գործող թանկարժեք մետաղների և քարերի բացթողման գներով հաշվարկված արժեքից առավելագույնը:
19. Պարտավորությունների (ոչ ընթացիկ և ընթացիկ) գնահատված մեծություն է ընդունվում դրանց հաշվեկշռային արժեքը:
20. Իրավաբանական անձի մասնավորեցվող պետական գույքի գնահատված մեծությունը որոշվում է ակտիվների (ոչ ընթացիկ և ընթացիկ) գնահատված մեծությունը նվազեցնելով պարտավորությունների (ոչ ընթացիկ և ընթացիկ) գնահատված մեծության չափով: Եթե հաշվեկշռում արտացոլված են սառեցված գումարներ (հաշվարկային հաշվում, դրամարկղում և արտարժութային հաշվում), ապա դրանց հետ կապված հարցերը յուրաքանչյուր առանձին ընկերության համար կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
III. Գույքի առանձին տարրերի գնահատումը
21. Գույքի առանձին տարրեր գնահատվում են սույն կարգի 4-16-րդ կետերով սահմանված կարգով:
IV. Գույքի գնահատման արդյունքների ձևակերպումը
22. Սույն կարգի համաձայն մասնավորեցվող պետական գույքի գնահատման արդյունքները ձևակերպվում են համապատասխան ակտերով (NN 1-6 ձևերը կցվում են) և եզրափակիչ ակտով (N 7 ձևը կցվում է), որոնք ստորագրում են գնահատող հանձնաժողովի բոլոր անդամները, իսկ եզրափակիչ ակտը հաստատում է գնահատող կազմակերպության ղեկավարը:
23. Մասնավորեցվող պետական գույքի գնահատման ելակետային տվյալները կազմվում են իրավաբանական անձի գտնվելու վայրում, գնահատման են ներկայացվում համապատասխան նախարարության, գերատեսչության, տարածքային կառավարման պետական մարմնի կողմից: Գնահատման ելակետային տվյալների մասին տեղեկանքներն ստորագրում են իրավաբանական անձի տնօրենը և գլխավոր հաշվապահը:
24. Գնահատման ելակետային տվյալների մասին տեղեկանքների ձևերը սահմանում է Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությունը»:
Ձև N 1
ԱԿՏ N 01
հիմնական միջոցների գնահատման
__________________________________________________________
(իրավաբանական անձի անվանումը)*
Գնահատող հանձնաժողովն իր կազմով` նախագահ _________________________ և անդամներ ________________________________________________________________, գնահատեց հիմնական միջոցները:
___ __________ 200 թ. (հազ. դրամ)
._________________________________________________________________________.
|NN |Անվանումը |Սկզբնական|Մաշվա- |Հաշվե- |Փոփոխ-|Գնահատ-|Ծանո- |
|ը/կ| |(վերագնա-|ծության|կշռային|ման |ված |թագրու-|
| | |հատված) |արժեքը |արժեքը |գործա-|մեծու- |թյուն |
| | |արժեքը | | |կիցը |թյունը | |
| | | | | |(Գփ**)| | |
|___|____________________|_________|_______|_______|______|_______|_______|
| 1.|մինչև 01.07.1993 թ.| | | | | | |
| |ձեռք բերված | | | | | | |
|___|____________________|_________|_______|_______|______|_______|_______|
|___|____________________|_________|_______|_______|______|_______|_______|
| ա)|մինչև 70% | | | | | | |
| |մաշվածություն | | | | | | |
| |ունեցող | | | | | | |
|___|____________________|_________|_______|_______|______|_______|_______|
| բ)|70% և ավելի | | | | | | |

| 2.|01.07.1993 թ. մինչև | | | | | | |
| |01.01.1995 թ. ձեռք | | | | | | |
| |բերված | | | | | | |
|___|____________________|_________|_______|_______|______|_______|_______|
|___|____________________|_________|_______|_______|______|_______|_______|
| ա)|մինչև 70% | | | | | | |
| |մաշվածություն | | | | | | |
| |ունեցող | | | | | | |
|___|____________________|_________|_______|_______|______|_______|_______|
| բ)|70% և ավելի | | | | | | |
| |մաշվածություն | | | | | | |
| |ունեցող | | | | | | |
|___|____________________|_________|_______|_______|______|_______|_______|
|___|____________________|_________|_______|_______|______|_______|_______|
| 3.|01.01.1995 թ. հետո | | | | | | |

| |Ընդամենը | | | | | | |
._________________________________________________________________________.
* Գույքի առանձին տարրերի գնահատման դեպքում լրացնել այն կազմակերպության անվանումը, որին պատկանում կամ ամրացված է (էր) նշված գույքը:
** Գփ-ն (Գփ1, Գփ2, Գփ3, Գփ4, Գփ5) յուրաքանչյուր հիմնական միջոցի համար հաշվարկվում է սույն որոշմամբ սահմանված կարգով:
Գնահատող հանձնաժողովի նախագահ _____________________________
անդամներ _____________________________
_____________________________
_____________________________
Ձև N 2
ԱԿՏ N 02
անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվների գնահատման
_________________________________________________________________________
(իրավաբանական անձի անվանումը)*
Գնահատող հանձնաժողովն իր կազմով` նախագահ _________________________ և անդամներ ________________________________________________________________, գնահատեց անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվները:
___ __________ 200 թ.
._________________________________________________________________________.
|NN |Անավարտ ոչ ընթացիկ |Հաշվեկշռային|Փոփոխման |Գնահատված |Շինարարական |
|ը/կ|նյութական ակտիվների |արժեքը |գործակիցը|նախնական |աշխատանքների|
| |անվանումները |(հազ. դրամ) |(Գփ) |մեծությունը|դադարեցման |
| | | | |(հազ. դրամ)|ժամկետը |
|___|_____________________|____________|_________|___________|____________|
| 1.|Կառուցման ընթացքում | | | | |
| |գտնվող հիմնական | | | | |
| |միջոցներ | | | | |
|___|_____________________|____________|_________|___________|____________|
| 2.|Տեղակայման ենթակա | | | X | X |
| |սարքավորումներ, այդ | | | | |
| |թվում` | | | | |
|___|_____________________|____________|_________|___________|____________|
| ա)|մինչև 01.07.1993 թ. | | | | |
| |ձեռք բերված | | | | |
|___|_____________________|____________|_________|___________|____________|
| բ)|01.07.1993 թ. մինչև | | | | |
| |01.01.1995 թ. ձեռք | | | | |
| |բերված | | | | |
|___|_____________________|____________|_________|___________|____________|
| գ)|01.01.1995 թ. հետո | | | | |
| |ձեռք բերված | | | | |
|___|_____________________|____________|_________|___________|____________|
| 3.|Հետագա կապիտալացվող | | X | X | X |
| |ծախսումներ | | | | |
|___|_____________________|____________|_________|___________|____________|
|___|_____________________|____________|_________|___________|____________|
| |Ընդամենը | | | | |
._________________________________________________________________________.
._________________________..__________________________________________.
|NN |Անավարտ ոչ ընթացիկ ||Արժեքի իջեցման|Գնահատված |Ծանոթագրություն|
|ը/կ|նյութական ակտիվների ||չափը (տոկոս) |մեծությունը| |
| |անվանումները || |(հազ. դրամ)| |
|___|_____________________||______________|___________|_______________|
| 1.|Կառուցման ընթացքում || | | |
| |գտնվող հիմնական || | | |
| |միջոցներ || | | |
|___|_____________________||______________|___________|_______________|
| 2.|Տեղակայման ենթակա || X | | |
| |սարքավորումներ, այդ || | | |
| |թվում` || | | |
|___|_____________________||______________|___________|_______________|
| ա)|մինչև 01.07.1993 թ. || | | |
| |ձեռք բերված || | | |
|___|_____________________||______________|___________|_______________|
| բ)|01.07.1993 թ. մինչև || | | |
| |01.01.1995 թ. ձեռք || | | |
| |բերված || | | |
|___|_____________________||______________|___________|_______________|
| գ)|01.01.1995 թ. հետո || | | |
| |ձեռք բերված || | | |
|___|_____________________||______________|___________|_______________|
| 3.|Հետագա կապիտալացվող || X | | |
| |ծախսումներ || | | |
|___|_____________________||______________|___________|_______________|
|___|_____________________||______________|___________|_______________|
| |Ընդամենը || | | |
._________________________..__________________________________________.
* Գույքի առանձին տարրերի գնահատման դեպքում լրացնել այն կազմակերպության անվանումը, որին պատկանում կամ ամրացված է (էր) նշված գույքը:
** Գփ-ն (Գփ1, Գփ2, Գփ3, Գփ4, Գփ5) յուրաքանչյուր հիմնական միջոցի համար հաշվարկվում է սույն որոշմամբ սահմանված կարգով:
Գնահատող հանձնաժողովի նախագահ _____________________________
անդամներ _____________________________
_____________________________
_____________________________
Ձև N 3
ԱԿՏ N 03
ոչ նյութական ակտիվների գնահատման
__________________________________________________________________________
(իրավաբանական անձի անվանումը)
Գնահատող հանձնաժողովն իր կազմով` նախագահ _________________________ և անդամներ ________________________________________________________________, գնահատեց ոչ նյութական ակտիվները:
___ __________ 200 թ.
(հազ. դրամ)
._________________________________________________________________________.
|NN |Ոչ նյութական ակտիվների |Հաշվեկշռային|Գնահատված |Ծանոթագրություն|
|ը/կ|անվանումը |արժեքը |մեծությունը| |
|___|____________________________|____________|___________|_______________|
| 1.|Ոչ նյութական ակտիվներ | | | |
| |(ներառյալ գուդվիլը) | | | |
|___|____________________________|____________|___________|_______________|
|___|____________________________|____________|___________|_______________|
|___|____________________________|____________|___________|_______________|
| |Ընդամենը | | | |
._________________________________________________________________________.
Գնահատող հանձնաժողովի նախագահ _____________________________
անդամներ _____________________________
_____________________________
_____________________________
Ձև N 4
ԱԿՏ N 04
այլ ոչ ընթացիկ ակտիվների գնահատման
__________________________________________________________________________
(իրավաբանական անձի անվանումը)
Գնահատող հանձնաժողովն իր կազմով` նախագահ _________________________ և անդամներ ________________________________________________________________, գնահատեց այլ ոչ ընթացիկ ակտիվները:
___ __________ 200 թ.
(հազ. դրամ)
._________________________________________________________________________.
|NN |Այլ ոչ ընթացիկ ակտիվների |Հաշվեկշռային|Գնահատված |Ծանոթագրություն|
|ը/կ|անվանումները |արժեքը |մեծությունը| |
|___|____________________________|____________|___________|_______________|
| 1.|Ոչ ընթացիկ ներդրումներ` | | | |
| |հաշվառված բաժնեմասնակցության| | | |
| |մեթոդով | | | |
|___|____________________________|____________|___________|_______________|
| 2.|Ոչ ընթացիկ ներդրումներ | | | |
| |կանոնադրական կապիտալում` | | | |
| |հաշվառված այլ մեթոդներով | | | |
|___|____________________________|____________|___________|_______________|
| 3.|Այլ ոչ ընթացիկ ներդրումներ | | | |
|___|____________________________|____________|___________|_______________|
| 4.|Ֆինանսական | | | |
| |վարձակալությունում զուտ | | | |
| |ներդրումներ | | | |
|___|____________________________|____________|___________|_______________|
| 5.|Հետաձգված հարկային ակտիվներ | | | |
|___|____________________________|____________|___________|_______________|
| 6.|Այլ ոչ ընթացիկ ակտիվներ | | | |
|___|____________________________|____________|___________|_______________|
| |Ընդամենը | | | |
._________________________________________________________________________.
Գնահատող հանձնաժողովի նախագահ _____________________________
անդամներ _____________________________
_____________________________
_____________________________
Ձև N 5
ԱԿՏ N 05
ընթացիկ ակտիվների գնահատման
__________________________________________________________________________
(իրավաբանական անձի անվանումը)
Գնահատող հանձնաժողովն իր կազմով` նախագահ _________________________ և անդամներ ________________________________________________________________, գնահատեց ընթացիկ ակտիվները:
___ __________ 200 թ. (հազ. դրամ)
._________________________________________________________________________.
|NN |Ընթացիկ ակտիվների |Հաշվեկշռային|Գնահատված |Ծանոթագրություն|
|ը/կ|անվանումները |արժեքը |մեծությունը| |
|___|____________________________|____________|___________|_______________|
| 1.|Նյութեր* | | | |
|___|____________________________|____________|___________|_______________|
| 2.|Աճեցվող և բտվող կենդանիներ | | | |
|___|____________________________|____________|___________|_______________|
| 3.|Արագամաշ առարկաներ | | | |
|___|____________________________|____________|___________|_______________|
| 4.|Անավարտ արտադրություն | | | |
|___|____________________________|____________|___________|_______________|
| 5.|Արտադրանք | | | |
|___|____________________________|____________|___________|_______________|
| 6.|Ապրանքներ | | | |
|___|____________________________|____________|___________|_______________|
| 7.|Առևտրական դեբիտորական | | | |
| |պարտքեր | | | |
|___|____________________________|____________|___________|_______________|
| 8.|Տրված ընթացիկ կանխավճարներ | | | |
|___|____________________________|____________|___________|_______________|
| 9.|Ընթացիկ դեբիտորական պարտքեր | | | |
|___|____________________________|____________|___________|_______________|
|10.|Ընթացիկ ակտիվներ` հետաձգված | | | |
| |հարկերի գծով | | | |
|___|____________________________|____________|___________|_______________|
|11.|Ընթացիկ ֆինանսական | | | |
| |ներդրումներ | | | |
|___|____________________________|____________|___________|_______________|
|12.|Դրամական միջոցներ | | | |
|___|____________________________|____________|___________|_______________|
|13.|Դրամական միջոցների | | | |
| |համարժեքներ | | | |
|___|____________________________|____________|___________|_______________|
|14.|Այլ ընթացիկ ակտիվներ | | | |
|___|____________________________|____________|___________|_______________|
|___|____________________________|____________|___________|_______________|
|___|____________________________|____________|___________|_______________|
| |Ընդամենը | | | |
._________________________________________________________________________.
* Նյութերում արտացոլված թանկարժեք մետաղների և քարերի արժեքը ներառված
է նյութերի գնահատված մեծության մեջ, որի հաշվարկը տրված է N 5ա ձևում:
Գնահատող հանձնաժողովի նախագահ _____________________________
անդամներ _____________________________
_____________________________
_____________________________
Ձև N 5ա
ԱԿՏ N 05ա
թանկարժեք մետաղների գնահատման
._________________________________________________________________________.
|NN |Թանկարժեք|Հաշվե- |Թանկարժեք|Մեկ |Գնահատ-|Գնահատ-|Գնահատ- |Ծանոթա- |
|ը/կ|մետաղների|կշռային|մետաղի |գրամի |ված |ված |ված |գրություն|
| |անվանում-|արժեքը |քաշը |բաց- |մեծու- |մեծու- |առավելա-| |
| |ները |(հազ. | |թողման|թյունը`|թյունը |գույն | |
| | |դրամ) | |գինը |հաշ- |(հազ. |մեծու- | |
| | | | |(հազ. |վարկված|դրամ) |թյունը | |
| | | | |դրամ) |թանկար-| |(հազ. | |
| | | | | |ժեք | |դրամ) | |
| | | | | |մետաղի | | | |
| | | | | |քաշով | | | |
|___|_________|_______|_________|______|_______|_______|________|_________|
| 1.| | | | | | | | |
|___|_________|_______|_________|______|_______|_______|________|_________|
| 2.| | | | | | | | |

| |Ընդամենը | | | | | | | |
._________________________________________________________________________.
Գնահատող հանձնաժողովի նախագահ _____________________________
անդամներ _____________________________
_____________________________
_____________________________
Ձև N 6
ԱԿՏ N 06
պարտավորությունների (ոչ ընթացիկ և ընթացիկ) գնահատման
__________________________________________________________________________
(իրավաբանական անձի անվանումը)
Գնահատող հանձնաժողովն իր կազմով` նախագահ _________________________ և անդամներ ________________________________________________________________, գնահատեց պարտավորությունները (ոչ ընթացիկ և ընթացիկ):
___ __________ 200 թ. (հազ. դրամ)
._________________________________________________________________________.
|NN |Պարտավորությունների (ոչ |Հաշվեկշռային|Գնահատված |Ծանոթագրություն|
|ը/կ|ընթացիկ և ընթացիկ) |արժեքը |մեծությունը| |
| |անվանումները | | | |
|___|____________________________|____________|___________|_______________|
| 1.|Երկարաժամկետ բանկային վարկեր| | | |
| |և փոխառություններ | | | |
|___|____________________________|____________|___________|_______________|
| 2.|Երկարաժամկետ | | | |
| |պարտավորություններ` | | | |
| |ֆինանսական վարձակալության | | | |
| |գծով | | | |
|___|____________________________|____________|___________|_______________|
| 3.|Հետաձգված հարկային | | | |
| |պարտավորություններ | | | |
|___|____________________________|____________|___________|_______________|
| 4.|Այլ ոչ ընթացիկ | | | |
| |պարտավորություններ | | | |
|___|____________________________|____________|___________|_______________|
| 5.|Կարճաժամկետ բանկային վարկեր | | | |
| |և փոխառություններ | | | |
|___|____________________________|____________|___________|_______________|
| 6.|Երկարաժամկետ բանկային | | | |
| |վարկերի և փոխառությունների | | | |
| |կարճաժամկետ մաս | | | |
|___|____________________________|____________|___________|_______________|
| 7.|Վարկերի և փոխառությունների | | | |
| |գծով հաշվեգրված տոկոսներ | | | |
|___|____________________________|____________|___________|_______________|
| 8.|Առևտրական կրեդիտորական | | | |
| |պարտքեր | | | |
|___|____________________________|____________|___________|_______________|
| 9.|Ստացված ընթացիկ կանխավճարներ| | | |
|___|____________________________|____________|___________|_______________|
|10.|Կարճաժամկետ կրեդիտորական | | | |
| |պարտք բյուջեին | | | |
|___|____________________________|____________|___________|_______________|
|11.|Հետաձգված ընթացիկ | | | |
| |պարտավորություններ` հարկերի | | | |
| |գծով | | | |
|___|____________________________|____________|___________|_______________|
|12.|Կարճաժամկետ կրեդիտորական | | | |
| |պարտք` պարտադիր սոցիալական | | | |
| |ապահովագրության գծով | | | |
|___|____________________________|____________|___________|_______________|
|13.|Պարտավորություններ` | | | |
| |անձնակազմին աշխատանքի | | | |
| |վարձատրության գծով | | | |
|___|____________________________|____________|___________|_______________|
|14.|Կարճաժամկետ կրեդիտորական | | | |
| |պարտք հիմնադիրներին | | | |
| |(մասնակիցներին) | | | |
|___|____________________________|____________|___________|_______________|
|15.|Նպատակային ֆինանսավորում և | | | |
| |մուտքեր | | | |
|___|____________________________|____________|___________|_______________|
|16.|Գալիք ժամանակաշրջանի ծախսերի| | | |
| |և վճարումների պահուստ | | | |
|___|____________________________|____________|___________|_______________|
|17.|Այլ ընթացիկ | | | |
| |պարտավորություններ | | | |
|___|____________________________|____________|___________|_______________|
| |Ընդամենը | | | |
._________________________________________________________________________.
Գնահատող հանձնաժողովի նախագահ _____________________________
անդամներ _____________________________
_____________________________
_____________________________
Ձև N 7
«ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ»
Գնահատող կազմակերպության ղեկավար
________________________________
___ ____________________ 200 թ.
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԱԿՏ N 07
պետական գույքի հաշվեկշռային մեթոդով գնահատման
__________________________________________________________________________
(իրավաբանական անձի անվանումը)
Գնահատող հանձնաժողովն իր կազմով` նախագահ _________________________ և անդամներ ________________________________________________________________, կատարեց պետական գույքի հաշվեկշռային մեթոդով եզրափակիչ գնահատումը:
___ __________ 200 թ.
._________________________________________________________________________.
|NN | Ակտիվներ և պարտավորություններ |Գնահատված |Հիմնավորումը |
|ը/կ| |մեծությունը |(ակտերի համարները)|
| | |(հազ. դրամ) | |
|___|_____________________________________|____________|__________________|
| 1.|Հիմնական միջոցներ | | |
|___|_____________________________________|____________|__________________|
| 2.|Անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվներ| | |
|___|_____________________________________|____________|__________________|
| 3.|Ոչ նյութական ակտիվներ | | |
|___|_____________________________________|____________|__________________|
| 4.|Այլ ոչ ընթացիկ ակտիվներ | | |
|___|_____________________________________|____________|__________________|
| 5.|Ընթացիկ ակտիվներ | | |
|___|_____________________________________|____________|__________________|
| | Ընդամենը` ակտիվների գնահատված | | |
| |մեծությունը | | |
|___|_____________________________________|____________|__________________|
| 6.|Պարտավորություններ (ոչ ընթացիկ և | | |
| |ընթացիկ) (ակտիվներից հանվող) | | |
|___|_____________________________________|____________|__________________|
| | Գնահատված մեծությունը | | |