Սեղմել Esc փակելու համար:
ԿԻՍԱԿԱՌՈՒՅՑ ՎԻՃԱԿՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՀԱՏԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿԻՍԱԿԱՌՈՒՅՑ ՎԻՃԱԿՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

8 սեպտեմբերի 2020 թվականի N 70

 

ԿԻՍԱԿԱՌՈՒՅՑ ՎԻՃԱԿՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ ՎԵՐԱԿԱՌՈՒՑԵԼԻՍ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՎՈՂ ՏՈԿՈՍՆԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻՑ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

Ֆիզիկական անձը տարիներ առաջ ձեռք է բերել հողամաս Երևանում, որի վրա կառուցել է բնակելի տուն` իր անունով տրված նախագծի և շինթույլտվության հիման վրա: Այժմ տունը գտնվում է կիսակառույց վիճակում (կառուցված են արտաքին պատերը, տեղադրված են պատուհաններն ու տանիքը): Ֆիզիկական անձը ցանկանում է ստանալ հիփոթեքային վարկ տունը ավարտին հասցնելու նպատակով: Տվյալ դեպքում կարո՞ղ է օգտվել եկամտային հարկի վերադարձի հնարավորությունից:

 

Պատասխան

i

ՀՀ հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածի`

- 1-ին մասի համաձայն` վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված (այդ թվում` հարկային գործակալի միջոցով) եկամտային հարկը վերադարձվում է Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքում անմիջապես կառուցապատողից, ինչպես նաև պետության և (կամ) համայնքի կողմից իրականացվող բնակարանային ապահովության ծրագրի շրջանակներում պետությունից կամ համայնքից բնակարան ձեռք բերելու կամ Հայաստանի Հանրապետության տարածքում բնակելի թաղամասերում կամ համալիրներում անմիջապես կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող կառուցապատողից անհատական բնակելի տուն ձեռք բերելու կամ Հայաստանի Հանրապետության տարածքում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությունից 2018 թվականի հունվարի 1-ից հետո ստացված և փաստացի բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելուն կամ անհատական բնակելի տուն կառուցելուն ուղղված հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով` հաշվի առնելով նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված սահմանափակումները,

- 6-րդ մասի համաձայն` նույն հոդվածով սահմանված` վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը սահմանում է Կառավարությունը:

i

«Հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով ֆիզիկական անձանց կողմից վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման» կարգը սահմանված է ՀՀ կառավարության 05.10.2017թ. N 1321-Ն որոշմամբ: Մասնավորապես, Կարգի 5-րդ կետի 6-րդ ենթակետին համապատասխան` հարկային մարմնի կողմից հիփոթեքային վարկի վճարված տոկոսների չափով առաջին անգամ եկամտային հարկի գումարների վերադարձման նպատակով վարկառուն հարկային մարմին է ներկայացնում վարկառու համարվող անձին տրված` անհատական բնակելի տան շինարարության թույլտվություն:

i

«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածին համապատասխան` շինարարության թույլտվությունը փաստաթուղթ է, որը հաստատում է կառուցապատողի իրավունքը` իրականացնել որոշակի շինարարական գործունեություն ինչպես նոր կառուցապատվող կամ վերակառուցվող տարածքում, այնպես էլ գոյություն ունեցող շենքերում և շինություններում:

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության տարածքում անհատական բնակելի տուն (այդ թվում` որոշակի ավարտվածություն ունեցող) կառուցելու նպատակով շինարարության թույլտվություն ստացած վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձը կարող է օգտվել օրենսգրքի 160-րդ հոդվածով սահմանված եկամտային հարկի վերադարձի հնարավորությունից` օրենսդրությամբ սահմանված բոլոր պայմաններն ապահովված լինելու դեպքում:

Միաժամանակ, անհրաժեշտ է հաշվի առնել, որ օրենսգրքի 160-րդ հոդվածով սահմանված եկամտային հարկի վերադարձի իրավունքից վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձինք կարող են օգտվել, մասնավորապես` անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով ստացված հիփոթեքային վարկերի պայմանագրերի մասով, իսկ այլ նպատակներով (վերանորոգման, ներքին հարդարման և այլն) ստացված հիփոթեքային վարկերի պայմանագրերի վրա օրենսգրքի 160-րդ հոդվածով սահմանված դրույթը չի տարածվում:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
08.09.2020
N 70
Իրազեկման թերթիկ