ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
14 օգոստոսի 2020 թ. N 19-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի ԹԻՎ 32-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները,
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարի 2014 թվականի հունիսի 6-ի «Հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» 2.3.1-02-2014 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին» թիվ 32-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
i
1) Հրամանի հավելվածի 26-րդ կետի 16-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Ցանկացած տիպի վերամշակված մսից` ապխտած, կիսաապխտած, հում ապխտած մսից պատրաստված սնունդ, երշիկներ, նրբերշիկներ, սարդելկաներ»:
2) Հրամանի հավելվածի 26-րդ կետի 23-րդ ենթակետում «գազավորված» բառից հետո լրացնել «քաղցր» բառը:
3) Հրամանի հավելվածի 26-րդ կետի 25-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «շաքարների և աղի բարձր պարունակությամբ սննդամթերք»:
4) Հրամանի հավելվածի 41-րդ կետի 9-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել:
i
5) Հրամանի` հավելվածի 46-րդ կետում «կազմակերպման համար» բառերից հետո լրացնել «թույլատրված» բառը:
i
6) Հրամանի հավելվածի 5-րդ աղյուսակի 15-րդ պարբերությունը (Եփած երշիկ, նրբերշիկ) ուժը կորցրած ճանաչել:
7) Հրամանի հավելվածի 5-րդ աղյուսակի 24-րդ պարբերության (Շաքար) 2-րդ և 4-րդ սյունակներում «40» թիվը փոխարինել «20» թվով, իսկ 3-րդ և 5-րդ սյունյակներում «45» թիվը` «30» թվով:
i
8) Հրամանի հավելվածի 7-րդ աղյուսակի 11-րդ պարբերության (Շաքար) 2-րդ սյունակում «70» թիվը փոխարինել «20» թվով, իսկ 3-րդ սյունակում «75» թիվը` «30» թվով:
9) Հրամանի հավելվածի 7-րդ աղյուսակի 21-րդ պարբերությունը (եփած երշիկ, նրբերշիկ) ուժը կորցրած ճանաչել:
i
10) Հրամանի հավելվածի 9-րդ աղյուսակի «Շաքար, հրուշակեղեն քաղցրավենիք» բաժնի 3-ից 14-րդ պարբերություններն ուժը կորցրած ճանաչել:
11) Հավելվածի աղյուսակ 10-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«Աղյուսակ 10
ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐՎԱԾ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՑԱՆԿ
._____________________________________________________________________.
|Հ/հ|Սննդամթերքի անվանումը |Քաշը (գ) / | Նշումներ |
| | |Ծավալը (մլ)| |
|___|______________________|___________|______________________________|
|1. |Մրգեր, բանջարեղեն | - |Վաճառվում է նախապես լվացված |
|___|______________________|___________|______________________________|
|2. |Շշալցված խմելու ջուր |Մինչև |Իրացվում է միայն |
| |(չգազավորված) |500 մլ |սննդարդյունաբերության |
| | | |արտադրության` սպառողական |
| | | |փաթեթավորմամբ ապրանքատեսականի |
|___|______________________|___________|______________________________|
|3. |Թեյ, կակաո կաթով և | 200 մլ |Տաք ըմպելիքները պատրաստվում են|
| |շաքարով (կամ առանց | |անմիջապես իրացումից առաջ կամ |
| |շաքարի ավելացման) | |պահվում են մարմիտի վրա |
| | | |պատրաստելու պահից 3 ժամից ոչ |
| | | |ավելի |
|___|______________________|___________|______________________________|
|4. |Հյութեր հատապտուղներից|Մինչև |Իրացվում է միայն |
| |և մրգերից |500 մլ |սննդարդյունաբերության |
| | | |արտադրության` սպառողական |
| | | |փաթեթավորմամբ (ըստ տեսականու) |
| | | |ապրանքատեսականի |
|___|______________________|___________|______________________________|
|5. |Կաթ (2,5-3,5% |Մինչև |Իրացվում է միայն |
| |յուղայնության) |500 մլ |սննդարդյունաբերության |
| | | |արտադրության` սպառողական |
| | | |փաթեթավորմամբ (ըստ տեսականու) |
| | | |ապրանքատեսականի |
|___|______________________|___________|______________________________|
|6. |Կաթնաթթվային |Մինչև |Իրացվում է միայն |
| |ըմպելիքներ (մածուն, |200 մլ |սննդարդյունաբերության |
| |կեֆիր, յոգուրտ) | |արտադրության սպառողական |
| | | |փաթեթավորմամբ (ըստ տեսականու) |
| | | |ապրանքատեսականի` |
| | | |ցուցադրասառնարանի |
| | | |առկայության պայմանով |
|___|______________________|___________|______________________________|
|7. |Կաթնաշոռային արտադրանք|Մինչև |Իրացվում է միայն |
| |մինչև 9 % |125 գ |սննդարդյունաբերության |
| |յուղայնության), բացի | |արտադրության սպառողական |
| |կաթնաշոռային | |փաթեթավորմամբ (ըստ տեսականու) |
| |պանրիկներից | |ապրանքատեսականի` |
| | | |ցուցադրասառնարանի |
| | | |առկայության պայմանով |
|___|______________________|___________|______________________________|
|8. |Բուտերբրոդների համար |Մինչև |Իրացվում է միայն |
| |պանիրներ, բացառությամբ|125 գ |սննդարդյունաբերության |
| |հալեցրած պանիրների | |արտադրության սպառողական |
| | | |փաթեթավորմամբ (ըստ տեսականու) |
| | | |ապրանքատեսականի` |
| | | |ցուցադրասառնարանի |
| | | |առկայության պայմանով |
|___|______________________|___________|______________________________|
|9. |Հանրակրթական |Մինչև |Իրացվում է միայն |
| |ուսումնական |100 գ |սպառողական փաթեթավորմամբ (ըստ |
| |հաստատությունների | |տեսականու) ապրանքատեսականի |
| |սննդի պատրաստման համար| | |
| |նախատեսված | | |
| |կառուցահատվածում | | |
| |պատրաստած կամ | | |
| |արդյունաբերական | | |
| |արտադրության` հաց, | | |
| |բուլկի և | | |
| |հացաբուլկեղեն | | |
| |(ջեռոցում պատրաստված | | |
| |կարկանդակներ, միջուկը`| | |
| |հավ, բանջարեղեն, | | |
| |լոբազգիներ, կանաչի, | | |
| |պանիր), պանրային | | |
| |սենդվիչներ | | |
|___|______________________|___________|______________________________|
|10.|Ընկուզեղեն (բացի |Մինչև 50 գ|Իրացվում է միայն |
| |գետնանուշից և աղի | |սննդարդյունաբերության |
| |պիստակից), չորամիրգ | |արտադրության` սպառողական |
| | | |փաթեթավորմամբ (ըստ տեսականու) |
| | | |ապրանքատեսականի |
|___|______________________|___________|______________________________|
|11.|Հանրակրթական |Մինչև |Իրացվում է միայն |
| |ուսումնական |150 գ |ցուցադրասառնարանի առկայության |
| |հաստատությունների | |պայմանով, սպառողական |
| |սննդի պատրաստման համար| |փաթեթավորմամբ (ըստ տեսականու) |
| |նախատեսված | |ապրանքատեսականի |
| |կառուցահատվածում | | |
| |պատրաստած կամ | | |
| |արդյունաբերական | | |
| |արտադրության | | |
| |աղցաններ` թարմ մրգերից| | |
| |բանջարեղենից, | | |
| |ձավարեղենից, | | |
| |լոբազգիներից | | |
._____________________________________________________________________.
«:
Ա. Թորոսյան
Պաշտոնական հրապարակման օրը` 20 օգոստոսի 2020 թվական: