040.0603.060701
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«6» հուլիսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
6 հուլիսի 2001 թվականի N 603
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Մաքսային աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե:
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեին` 10-օրյա ժամկետում` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել կոմիտեի կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը, ինչպես նաև աշխատողների, կոմիտեի կոլեգիայի անդամների թիվը:
i
3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը` 10-օրյա ժամկետում` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել առաջարկություններ նախարարության կանոնադրությունում և կառուցվածքում, ինչպես նաև կենտրոնական ապարատի աշխատողների և նախարարի տեղակալների թվում սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ:
i
4. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեին` 10-օրյա ժամկետում` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության օրենսդրական և այլ իրավական ակտերում սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
i
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը` 10-օրյա ժամկետում` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի 2001 թվականի պահպանման ծախսերի վերաբերյալ` ըստ տնտեսագիտական դասակարգման:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հուլիսի 6-ից: