Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 201...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

25 փետրվարի 2020 թվականի N 279-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի N 283-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի 2016 թվականի մարտի 25-ի «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ռազմաբժշկական հանձնաժողով ստեղծելու, այդ հանձնաժողովի լիազորությունները, գործունեության կարգը և պայմանները, ինչպես նաև փրկարարական ծառայությանը խոչընդոտող հիվանդությունների և ֆիզիկական թերությունների ցանկի կիրարկման կարգը սահմանելու ու Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 2-ի N 782-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 283-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Հրամանի հավելված 2-ի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահ կարող են նշանակվել Նախարարության Փրկարար ծառայության Բժշկական ապահովման վարչության (այսուհետ` Բժշկական ստորաբաժանում) ղեկավարը կամ նրա տեղակալը».

2) Հրամանի հավելված 2-ի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Ռազմաբժշկական հանձնաժողովի կազմում ընդգրկվում են Բժշկական ստորաբաժանման թերապևտ, վիրաբույժ, նյարդաբան, ակնաբույժ, սրտաբան, ՔԿԱ, մաշկաբան, գինեկոլոգ բժիշկ-մասնագետները: Անհրաժեշտության դեպքում հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել նաև այլ բժշկական հաստատությունների փորձագետ-բժիշկներ:».

3) Հրամանի հավելված 2-ի 6-րդ կետը ուժը կորցրած ճանաչել.

4) Հրամանի հավելված 2-ի 7-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությունից հանել «Նախարարության ուսումնական հաստատություն ընդունվողների կամ» բառերը:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Ֆ. Ցոլակյան

 

 

pin
Արտակարգ իրավիճա նախարարությու
25.02.2020
N 279-Ն
Հրաման