Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 69 ...

05.06.2001 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   15.03.2001  -ից մինչեւ   05.06.2001  -ը:
 

(ուժը կորցրել է 05.06.01 թիվ 499 որոշում)

i

040.0201.150301

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«15» մարտի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 մարտի 2001 թվականի N 201

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 696 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների մասնավորեցման աշխատանքների կատարման ժամանակացույցը հաստատելու մասին» N 696 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշմամբ հաստատված ժամանակացույցը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

i

«ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԻ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱ ԲԱՇԽՈՂ ՉՈՐՍ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ

 

.________________________________________________________________________.

|NN |                   Աշխատանքի անվանումը                |   Կատարման  |

|ը/կ|                                                      |   ժամկետը   |

|___|______________________________________________________|_____________|

| 1 |                            2                         |      3      |

|___|______________________________________________________|_____________|

| 1.|ՀՀ կառավարության կողմից մասնավորեցման աշխատանքների    |19.10.2000 թ.|

|   |կատարման ժամանակացույցի և  մրցութային հանձնաժողովի    |             |

|   |գործունեության կանոնակարգի հաստատումը                 |             |

|___|______________________________________________________|_____________|

| 2.|Մրցութային հանձնաժողովի կողմից մասնավորեցման          |25.10.2000 թ.|

|   |աշխատանքների կատարման ժամանակացույցը մրցույթի         |             |

|   |մասնակիցներին առաքելը                                 |             |

|___|______________________________________________________|_____________|

| 3.|ՀՀ կառավարության իրավական խորհրդատուի կողմից մրցույթին|30.10.2000 թ.|

|   |առնչվող փաստաթղթերը (հայերենով և  անգլերենով)         |             |

|   |մրցութային հանձնաժողովին ներկայացնելը                 |             |

|___|______________________________________________________|_____________|

| 4.|ՀՀ կառավարության իրավական խորհրդատուի կողմից          |մինչև        |

|   |օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու        |07.11.2000 թ.|

|   |վերաբերյալ առաջարկությունները մրցութային հանձնաժողովին|             |

|   |տրամադրելը                                            |             |

|___|______________________________________________________|_____________|

| 5.|Մրցութային հանձնաժողովի կողմից մրցութային փաստաթղթերի |07.11.2000 թ.|

|   |նախագծերի առաջին տարբերակի քննարկումը                 |15.11.2000 թ.|

|___|______________________________________________________|_____________|

| 6.|Մրցութային հանձնաժողովի կողմից հավանության արժանացած  |16.11.2000 թ.|

|   |մրցութային փաստաթղթերի նախագծերի առաջին տարբերակը     |             |

|   |մրցույթի մասնակիցներին առաքելը                        |             |

|___|______________________________________________________|_____________|

| 7.|ՀՀ կառավարության իրավական խորհրդատուի կողմից          |մինչև        |

|   |մասնավորեցման գործընթացին առնչվող օրենսդրական ակտերի  |24.11.2000 թ.|

|   |նախագծերը մրցութային հանձնաժողովին ներկայացնելը       |             |

|___|______________________________________________________|_____________|

| 8.|ՀՀ կառավարության կողմից օրենսդրական առաջարկությունների|մինչև        |

|   |նախագծերի հաստատումը                                  |30.11.2000 թ.|

|___|______________________________________________________|_____________|

| 9.|ՀՀ Ազգային ժողովի կողմից օրենսդրական                  |մինչև  2001թ.|

|   |առաջարկությունների ընդունումը                         |մարտի 15-ը   |

|___|______________________________________________________|_____________|

|10.|ՀՀ կառավարության իրավական խորհրդատուի կողմից          |26.02.2001 թ.|

|   |մրցութային վերջնական փաստաթղթերի նախագծերը (հայերենով |             |

|   |և  անգլերենով) մրցութային հանձնաժողովին ներկայացնելը  |             |

|___|______________________________________________________|_____________|

|11.|ՀՀ կառավարության կողմից մրցութային վերջնական          |09.03.2001 թ.|

|   |փաստաթղթերի հաստատումը                                |             |

|___|______________________________________________________|_____________|

|12.|Մրցութային վերջնական փաստաթղթերը մրցույթի             |14.03.2001 թ.|

|   |մասնակիցներին առաքելը                                 |             |

|___|______________________________________________________|_____________|

|13.|Մրցույթի մասնակիցների կողմից մրցութային հանձնաժողովին |մինչև        |

|   |մրցութային առաջարկությունները հանձնելը                |28.03.2001 թ.|

|   |                                                      |ժամը` 18.00  |

|___|______________________________________________________|_____________|

|14.|Մրցութային առաջարկությունների ծրարները բացելը և       |28.03.2001 թ.|

|   |առաջարկված գները հայտարարելը                          |ժամը` 18.05  |

|___|______________________________________________________|_____________|

|15.|Մրցույթի արդյունքները հայտարարելը                     |29.03.2001 թ.|

|___|______________________________________________________|_____________|

|16.|ՀՀ կառավարության և  մրցույթի հաղթողների միջև          |մինչև        |

|   |բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրերի կնքումը         |05.04.2001 թ.|

|___|______________________________________________________|_____________|

|17.|ՀՀ կառավարության ու Վերակառուցման և  զարգացման        |մինչև        |

|   |եվրոպական բանկի միջև  բաժնետոմսերի ուղղակի վաճառքի    |25.04.2001 թ.|

|   |պայմանագրի կնքումն ու գործարքի ավարտը                 |             |

.________________________________________________________________________.»:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի մարտի 15-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.03.2001
N 201
Որոշում