118.0230.010617
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«01» 06 2017 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11817226
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
20 մայիսի 2017 թվականի N 230-Ն
ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱՄ ԴՐԱ ՄԻ ՄԱՍԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-Ի N 179-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետը,
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել պայմանագրի կամ դրա մի մասի կատարման արդյունքների հանձնման-ընդունման արձանագրության ձևը` համաձայն հավելվածի:
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2015 թվականի ապրիլի 1-ի «Հանձնման-ընդունման արձանագրության ձևը հաստատելու և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2013 թվականի օգոստոսի 6-ի N 673-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 179-Ն հրամանը:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված
ՀՀ ֆինանսների նախարարի
2017 թվականի մայիսի 20-ի
N 230-Ն հրամանի
Պայմանագրի կողմ Պատվիրատու
___________________________ ___________________________
___________________________ ___________________________
գտնվելու վայրը ______________ գտնվելու վայրը ______________
հհ _________________________ հհ _________________________
հվհհ _______________________ հվհհ _______________________
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱՄ ԴՐԱ ՄԻ ՄԱՍԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ
«__» «__________» 20 թ.
Պայմանագրի /այսուհետ` Պայմանագիր/ անվանումը`
______________________________________________________________________
Պայմանագրի կնքման ամսաթիվը` «____» «__________________» 20 թ.
Պայմանագրի համարը` __________
Պատվիրատուն և Պայմանագրի կողմը` հիմք ընդունելով պայմանագրի կատարման վերաբերյալ
«___» «_____» 20 թ. դուրս գրված N __ հաշիվ ապրանքագիրը, կազմեցին սույն արձանագրությունը հետևյալի մասին.
Պայմանագրի շրջանակներում Պայմանագրի կողմը կատարել է հետևյալ աշխատանքները, կամ մատուցել է հետևյալ ծառայությունները, կամ մատակարարել է հետևյալ ապրանքները`
._____________________________________________________________________.
|N | Մատակարարված ապրանքների, կատարված աշխատանքների, մատուցված |
| | ծառայությունների |
| |__________________________________________________________________|
| |անվա-|տեխնի-|քանակական |կատարման ժամկետը |Վճարման|Վճարման|
| |նումը|կական |ցուցանիշը | |ենթակա |ժամկետը|
| | |բնու- |__________________|__________________|գումարը|(ըստ |
| | |թագրի |ըստ պայմա-|փաստացի|ըստ պայմա-|փաստացի|(հազար |վճարման|
| | |համա- |նագրով | |նագրով | |դրամ) |ժամա- |
| | |ռոտ |հաստատված | |հաստատված | | |նակա- |
| | |շարադ-|գնման | |գնման | | |ցույցի)|
| | |րանքը |ժամանակա- | |ժամանակա- | | | |
| | | |ցույցի | |ցույցի | | | |
|__|_____|______|__________|_______|__________|_______|_______|_______|
|__|_____|______|__________|_______|__________|_______|_______|_______|
._____________________________________________________________________.
Սույն արձանագրության երկկողմ հաստատման համար հիմք հանդիսացած հաշիվ ապրանքագիրը և դրական եզրակացությունը հանդիսանում են սույն արձանագրության բաղկացուցիչ մասը և կցվում են:
Աշխատանքը հանձնեց Աշխատանքը ընդունեց
___________________ ___________________
ստորագրություն ստորագրություն
___________________ ___________________
ստորագրություն ստորագրություն
Կ.Տ.
Ընդ որում, Հավելվածով սահմանված` պայմանագրի կամ դրա մի մասի կատարման արդյունքների հանձնման-ընդունման արձանագրության ձևը լրացվում է հետևյալ կերպ`
1. «Պատվիրատուն` ի դեմս» տողում լրացվում է պատվիրատուի պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի, իսկ մասնագիտական խումբ ձևավորվելու դեպքում` մասնագիտական խմբի ղեկավարի պաշտոնը և անուն-ազգանունը:
2. «Պայմանագրի կողմը` ի դեմս» տողում լրացվում է պատվիրատուի հետ պայմանագիր կնքած անձի պաշտոնը և անուն-ազգանունը:
3. Աշխատանքների դեպքում «Պայմանագրի շրջանակներում Պայմանագրի կողմը» բառերից հետո լրացվում է «կատարել է հետևյալ աշխատանքները», ծառայությունների դեպքում` «մատուցել է հետևյալ ծառայությունները», իսկ ապրանքների դեպքում «մատակարարել է հետևյալ ապրանքները» բառերը:
4. Սյունակի «քանակական ցուցանիշը ըստ պայմանագրով հաստատված գնման ժամանակացույցի» բաժնում լրացվում է պայմանագրով նախատեսված և տվյալ ժամանակահատվածում ձեռք բերման ենթակա ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների քանակական ցուցանիշը:
5. Սյունակի «քանակական ցուցանիշը փաստացի» բաժնում լրացվում է տվյալ ժամանակահատվածում պատվիրատուի ընդունմանը ներկայացված ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների քանակական ցուցանիշը:
6. Սյունակի «Կատարման ժամկետը ըստ պայմանագրով հաստատված գնման ժամանակացույցի» բաժնում նշվում է տվյալ ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման համար պայմանագրով սահմանված ժամկետը:
7. Սյունակի «Կատարման ժամկետը փաստացի» բաժնում նշվում է տվյալ ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման փաստացի ժամկետը:
8. Սյունակի «Վճարման ենթակա գումարը» բաժնում նշվում է տվյալ ժամանակահատվածում փաստացի մատակարարված ապրանքի, կատարված աշխատանքի և մատուցված ծառայության դիմաց վճարման ենթակա գումարը:
9. Սյունակի «Վճարման ժամկետը (ըստ ժամանակացույցի)» բաժնում նշվում է տվյալ ժամանակահատվածի համար փաստացի մատակարարված ապրանքի, կատարված աշխատանքի և մատուցված ծառայության դիմաց վճարման ժամանակացույցով նախատեսված ժամկետը:
10. «Աշխատանքն ընդունեց» բաժինը ստորագրվում է պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի, իսկ մասնագիտական խումբ ձևավորվելու դեպքում` մասնագիտական խմբի ղեկավարի կողմից, իսկ կնքվում է տվյալ պատվիրատուի աշխատակազմի կնիքով, իսկ աշխատակազմ չունենալու դեպքում` տվյալ մարմնի կնիքով:
11. Էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով հանձնման-ընդունման արձանագրությունը ներկայացվելու դեպքում`
1) հանձնման-ընդունման արձանագրության ամսաթիվը չի լրացվում,
2) «Աշխատանքն ընդունեց» բաժինը ստորագրվում է պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի կողմից` վերջինիս էլեկտրոնային ստորագրությամբ, մասնագիտական խումբ ձևավորվելու դեպքում` մասնագիտական խմբի ղեկավարի կողմից` վերջինիս էլեկտրոնային ստորագրությամբ,
3) «Աշխատանքը հանձնեց» և «Աշխատանքը ընդունեց» բաժիններում «ազգանուն, անուն» տողերը չի լրացվում և կնիք չի դրվում:
12. Սույն հանձնման-ընդունման արձանագրությունը կազմելիս վերջինիս լրացմանը վերաբերվող կետերը օրինակելի ձևից հանվում են:
(հավելվածը խմբ. 18.07.17 թիվ 356-Ն հրաման)