Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-Ը 2000 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՎԱԿԱՆ ԵՐԱՇՏԻ ՈՒ Ս...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-Ը 2000 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՎԱԿԱՆ ԵՐԱՇՏԻ ՈՒ ՍԱԿԱՎԱՋՐՈՒԹՅԱՆ ...

 

 

040.0148.280201

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«28» փետրվարի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 փետրվարի 2001 թվականի N 148

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՎԱԿԱՆ ԵՐԱՇՏԻ ՈՒ ՍԱԿԱՎԱՋՐՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՄԵՂՄԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍԻՐԻԱՅԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՑՈՐԵՆԻ ԵՎ ԿԱՐՏՈՖԻԼԻ ՏՆԿԱՆՅՈՒԹԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՈՐԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 28-ի «Մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի մասին» N 594 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սիրիայի Արաբական Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետությանը 2000 թվականի տևական երաշտի ու սակավաջրության հետևանքների մեղմացման և հանրապետության ցորենի պաշարները համալրելու, համայնքներին կարտոֆիլի տնկանյութ մատակարարելու նպատակով տրամադրված 10000 տոննա ցորենի և 500 տոննա կարտոֆիլի տնկանյութի անհատույց հատկացման ծրագիրը որակել որպես բարեգործական:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի շրջանակներում 10000 տոննա ցորենի և 500 տոննա կարտոֆիլի տնկանյութի ներմուծման, հանրապետության տարածքում դրանք երկաթուղային տրանսպորտով փոխադրելու և պահպանելու գործարքները որակել որպես այդ ծրագրի իրականացման հետ անմիջականորեն կապված ու դրա համար զգալի նշանակություն ունեցող:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշման 1-ին կետում նշված 10000 տոննա ցորենի հետագա տնօրինման վերաբերյալ:

i

4. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի սեպտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում տևական երաշտի և սակավաջրության հետևանքների մեղմացման ու պատճառած վնասների վերացման մի շարք միջոցառումների մասին» N 635 որոշմամբ ստեղծված կառավարական հանձնաժողովին` 20-օրյա ժամկետում կազմակերպել սույն որոշման 1-ին կետում նշված 500 տոննա կարտոֆիլի ստացումն ու բաշխումը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի փետրվարի 28-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.02.2001
N 148
Որոշում